Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը

Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը

Պատմության մեջ կա մի մարդ, ում անունը արդեն իսկ ասոցացվում է իմաստության հետ։ Դա հրեական 3-րդ արքա, լեգենդար Սողոմոնն է, ով իր թագավորությունը բերեց բարձրագույն ծաղկունքի։

Մենք հավաքել ենք նրա մտքերից մի քանիսը, որտեղ արտացոլված է հազարամյակներով ստուգված փորձը.

Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Ծնվելու և մահանալու ժամանակ: Քանդելու և կառուցելու ժամանակ։ Լռելու և խոսելու ժամանակ:

Երբ նույիսկ հիմարն է լռում, նա կարող է իմաստուն թվալ:

Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:

Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշը չկա:

Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում այն սեփական ձեռքերով:

Գիտեմ՝ ավելի մեծ երջանկություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքերումը:

Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ: Իսկ ով կգլորի քարը վերև, հենց նրա վրա էլ ետ կգլորվի այն:

Չկա մարդ, ով կվերահսկի քամուն, և մահվան ժամի վրա չկա վերահսկողություն և արձակուրդ չկա պատերազմին, և չի փրկի անբարիշտին անաստվածությունը։

Ով հետևում է իր խոսքերին, փրկում է հոգին, իսկ ով բամբասում է, նրան վիշտ է սպասվում:

Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:

Հարստությունը զայրույթի պահին չի կարող օգնել: Իսկ ճշմարտությունը կփրկի մահից:

Եթե ոսկե մատանին խոզի քթին է, ուրեմն կինը գեղեցիկ ու անխոհեմ է:

Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում այն, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:

Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:

Զայրույթը դաժան է, ցասումը՝ անհաղթահարելի: Իսկ ո՞վ կարող է դեմ կանգնել նախանձին…

Ով ողջերի շարքում է, նրա համար դեռ հույս կա:

Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը՝ ծածկում  է բոլոր մեղքերը:

Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին
կարժանանան և իմաստունը, և հիմարը:

Նույնիսկ ծիծաղելիս է սիրտդ ցավում, և ցանկացած երջանկություն տխրությամբ է ավարտվում:

Կգա հպարտություն, կգա անարգում, իսկ հեզությամբ՝ իմաստություն:


Загрузка…

կարդացեք նաև

8 բան, որ կօգնեն գրավել Ձեր երազանքի տղամարդուն

Հնարավոր չէ այնպես անել, որ որևէ մեկը ստիպողաբար սիրի Ձեզ: Բայց եթե Ձեր մեջ նշմարվում է թեկուզ շատ փոքր համակրանքի կայծ՝ դուք կարող եք...

Բիլ Գեյթսի պատասխանը աշխարհի ամենահարուստ մարդու մասին զարմացրեց բոլորին

Հարցազրույցներից  մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են. - Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է: Բիլ Գեյթսը պատասխանում է. « Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում...

Որքա՞ն մթին է Ձեր հոգին ըստ Կենդանակերպի նշանի

Երբ մենք ուսումնասիրում ենք Կենդանակերպի նշանները, հիմնականում ուշադրություն ենք դարձնում դրական բնութագրերի վրա՝ անտեսելով ոչ այդքան հաճելի ինֆորմացիան: Բայց իզուր․․․ Սեփական Կենդանակերպի նշանի մութ կողմերն...

ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք հավաքել թեկուզ 8/13՝ ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր այս թեստում

Ահա և ընդհանուր գիտելիքներին վերաբերող նոր թեստ: Եկեք ստուգենք, թե այս անգամ ո՞վ կանցնի մեր թեստն առանց որևէ սխալի․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար...

10 պատճառ, թե ինչու ցանկությունները չեն իրականանում

Հրաշալի կլիներ չէ՞, որ ծափ տայիր և ցանկություններն անմիջապես իրականանային: Բայց ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում կարճ ժամանակում իրականացնել մտահղացումները: Ինչո՞ւ ցանկությունները չեն...