Տղամարդու և կնոջ միությունը մի մեծ աշխատանք է…
Կնոջ ու տղամարդու միությունը դա ամենօրյա աշխատանք է, որը յուրաքանչյուրից պահանջում է ոչ միայն համբերություն, այլ նաև ներելու, զուգընկերոջը հասկանալու կարողություն: Հին իմաստունները նշում էին, որ ինքնին տղամարդը դեռևս լիարժեք մարդ չէ, ինչպես նաև կինը: Միայն այն դեպքում կարելի է նրանց լիարժեք մարդ անվանել, երբ նրանք միավորվում են (ընտանիք): Երբ այդ միությունից ձևավորված մարմնի յուրաքանչյուր կեսը ապրի հաշվի առնելով մյուսի հետաքրքրությունները, ապա այդ մարմինը կկարողանա ապրել երկար ու երջանիկ: Երբ տղամարդն ու կինը հանդիպում են դառնում են միմյանց կապված (էներգետիկ) անոթներ: Ըստ հաղորդակցվող անոթների օրենքի նրանց երկուսի միջև սկսվում է փոխանակում (էներգափոխանակում):
Իր բնույթով տղամարդը էներգիա է ստանում վերևից (միտք, գաղափար), իսկ կինը ներքևից (ուժ): Մտքերն իրագործելու համար տղամարդուն հարկավոր է ուժ, իսկ էներգետիկորեն նա դա կարող է ստանալ միայն կնոջից: Կինը ուժի պահոց հանդիսանալով ուժը չի կարող ծախսել, նա դա կարող է միայն տալ:
Էներգիայի փոխանակումը տղամարդու ու կնոջ միջև գրեթե միշտ գոյություն ունի, քանի որ դա տրված է բնության կողմից:
Ծննդյան օրվանից սկսած յուրաքանչյուր տղա ունի մայր, ով ոգեշնչում է իրեն՝ նվիրելով մայրական սիրո զորությունը, քույր, առաջին սեր, ընկերուհի, աշխատակցուհի… Յուրաքանչյուր կնոջ մեջ տղամարդը փնտրում է այն ոգեշնչող ուժի աղբյուրը, ինչը տրվում է իրեն ամեն ինչ հեշտ ու խանդավառությամբ անելու համար:
Կինը սիրելով տղամարդուն նվիրվում է ամբողջությամբ՝ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, իսկ տղամարդն այդ ամենից ուժ ստանալով սկսում է ստեղծել ու գործել:
Հրաշալի է՛, բայց դա միայն մի մասն է, որտեղ դեռևս չկա այն փոխանակումը, որի շնորհիվ տեղի է ունենում ամբողջացումը:
Կնոջից ուժ ստանալով տղամարդն իրականացնում է իր մտքերը: Նա պետք է վերադարձնի կնոջը նրանից ստացած ուժի համարժեքը (նվերներ, հոգատարություն, ֆիզիկական օգնություն), որպեսզի կինը ոգեշնչվի ու հաջորդ անգամ ևս կարողանա տղամարդուն ուժ փոխանցել:
Եվ այսպես շարունակ մինչև անվերջություն:
Սեր
Եթե կինը լցված է Սիրով, ապա նրա իշխանության տակ է գտնվում բացարձակապես Ամեն բան:
Ամեն բան, որպեսզի տղամարդը կայանա: Եվ այդ ամենը տեղի է ունենում շատ բնական ու հեշտ: