Ցույց տվեք մեզ Ձեր ժպիտը, իսկ մենք կասենք՝ կվերցնե՞ն Ձեզ աշխատանքի, թե՞ ոչ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մարմնի լեզվի օգնությամբ մենք ունակ ենք շատ բաներ արտահայտել, որոնց մասին չենք կարող (կամ չենք ուզում) ասել բառերով: Հոգեբանները՝ մասնագիտացած այդ ոլորտում, կարող են շատ բան պատմել մարդու մասին, ընդամենը հետևելով մարդու ժեստերին և դիմախաղերին (միմիկաներին):

Բացի դրանից, մարմնի լեզուն մեծ նշանակություն ունի աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցների ժամանակ: Այսօր աշխատակազմի մենեջերները ուշադրություն են դարձնում ոչ միայն մասնագիտական փորձին, այլ նաև ձեր կեցվածքին և միմիկաներին: Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչ կարող է պատմել Ձեր ժպիտը Ձեր կարիերայի մասին:

Գոյություն ունի ժպիտի երեք տեսակ՝ երկակի, մեկական և ասիմետրիկ: Եկեք հասկանաք, թե ինչ է նշանակում դրանցից յուրաքանչյուրը:

Երկակի

Մարդիկ, ում ժպիտը ուղեկցվում է երկակի ծալքերով՝ միաժամանակ կարող են աշխատել մի քանի ոլորտներում: Ժպիտի այդ տեսակը առավել հաճախ հանդիպում է այն մայրերի մոտ, ովքեր իրենց հիմնական աշխատանքին են և աշխատում են նաև տանը: Այսպիսով՝ այն բնորոշ է բոլոր այն մարդկանց, ովքեր ունակ են կատարել մի քանի աշխատանք:

Մեկական

Մեկական ծալքերով ժպիտը նույնպես վկայում է անհավատալի աշխատասիրության մասին: Եթե դուք սովոր եք ժպտալ լայն և բաց բերանով՝ դա խոսում է այն մասին, որ Ձեր աշխատանքում դուք պատրաստ եք մինչև վերջ տքնել:

Ասիմետրիկ

Ձախ ծալքն ավելի արտահայտված է, քան աջը: Ժպիտի այս տեսակը ցույց է տալիս, որ թեկնածուի համար հիմնական ուղենիշը իր ընտանիքն է:

Իսկ ինչպիսի՞ն է Ձեր ժպիտը: Համապատասխանո՞ւմ է արդյոք դրա մեկնաբանությունը իրականության հետ: Կիսվեք կարծիքներով մեկնաբանություններում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ցույց տվեք մեզ Ձեր ժպիտը, իսկ մենք կասենք՝ կվերցնե՞ն Ձեզ աշխատանքի, թե՞ ոչ
Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը (վիճակագրական հարցում)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց