Դա կարող է անհնար թվալ, սակայն Մեծ բրիտանացի 9 ամյա Կիրոն Ուիլյամսոնը (Kieron Williamson) նկարում է ինչպես հասուն և կայացած նկարիչ: Որոշ մասնագետներ նրան համարում են 1995թ. քաղցկեղից մահացած ամերիկյան նկարիչ Բոբ Ռոսսի (Robert Norman Ross) նոր ինկարնացիան:
Կիրոնը նկարում է արդեն մի քանի տարի: Ըստ բրիտանական մամուլի նա իր նկարների շնորհիվ տարեկան վաստակում է հարյուր հազարավոր ֆունտեր: Երիտասարդ հանճարը նույնիսկ հասցրել է տեղափոխել իր ծնողներին նեղ բնակարանից առանձին տուն: Էքսպերտներն ասում են, որ տարեց տարի նրա նկարները դառնում են է՛լ ավելի լավը:
Ներկա պահին հրաշամանուկի նկարների համար հերթի են կանգնած ավելի քան 6000 մարդ աշխարհի տարբեր ծայրերից:
Ահա և Կիրոնի նկարներից մի որոշ մաս.