fbpx

10 փաստ, որոնք գլխիվայր կշրջեն Ձեր պատկերացումներն ուղեղի մասին

Մարդկային ուղեղը հիրավի զարմանահրաշ է: Այն օգնում է մարդուն հասնել յուրաքանչյուր բարձրունքին և ամենադժվար նպատակին: Ցանկալիին հասնելու համար, սկզբից պետք է հասկանալ առանցքային պահերը, որոնց վրա հիմնված է ուղեղի աշխատանքը: Ահա դրանք․

 

1. Մեր ուղեղի համար տարբերություն չկա իրականության և հորինվածքի միջև

Հերիք է որևէ միտք ծագի մեր գլխում, երբ ուղեղն անմիջապես ընդունում է այն և սկսում է մշակել: Այն չի կարողանում տարբերել իրական փաստը և երևակայությունները:

Հենց այս պատճառով, մարդիկ, որոնք աշխարհին նայում են «վարդագույն ակնոցներով», ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում, իսկ մեր օրգանիզմը ընկալում է պլացեբոն ինչպես իրական դեղամիջոց:

2. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը

Ուղեղը չգիտի ինչ բան է հոգնածությունը: Հոգնածության զգացողությունը՝ էմոցիաների գործողության արդյունք է: Ուղեղում, իր ամբողջ ակտիվ գործունեության ընթացքում, շրջանառվող արյան քիմիական բաղադրությունն այլ է, իսկ ահա ամբողջ օրն աշխատած մարդու օրգանիզմում շրջանառվող արյունն ունի մեկ այլ բաղադրություն:

3. Ժամանակի մեծ մասը ուղեղն աշխատում է անգիտակցաբար

Տվյալ պահին մեր ուղեղն ավելի շատ զբաղված է երեկվա իրադարձություններով, քան ներկա պահով: Ահա թե ինչու է վատատեսների համար այդքան դժվար փոխել իրենց աշխարհայացքը՝ նրանք ստիպված են «մաքրել» գիտակցությունը և անընդհատ ուղեղին հիշեցնել այն դրականի մասին, որ տեղի է ունենում շուրջը:

4. Մենք բախվում ենք նրան, ինչի մասին մտածում ենք

Որոշ մտքեր արտացոլվում են իրականում: Օրինակ, եթե դուք երազում եք դեպի Հռոմ շրջագայության մասին, ապա կսկսեք նկատել ամեն մի հիշատակում այդ քաղաքի մասին: Եթե ցանկանում եք աշխարհում որևէ բան փոխել, առաջին հերթին փոխեք Ձեր մտածելակերպը:

5. Ուղեղը պետք է մարզել, ինչպես մկանները

Ուղեղը ամենօրյա մարզման կարիք ունի՝ խաչբառերի, ռեբուսների, տրամաբանական խնդիրների լուծում և այլն: Ուղեղի համար օգտակար են վարժությունները մաքուր օդում, ճիշտ սնունդը, առողջ քունը, ճանապարհորդությունները, նոր հետաքրքրությունները:

6. Ուղեղն օրվա ընթացքում աշխատում է 24 ժամ՝ առանց քնի և հանգստի

Այն ակտիվորեն աշխատում է նույնիսկ քնի պահին: Գիշերն այն առավել ակտիվ է, քան երբ արթուն ենք:

7. Ուղեղին հարկավոր է պարբերաբար շեղվել

Դա անհրաժեշտ է, որպեսզի շեղվեք բացասական մտքերից և լարված աշխատանքից: Այո, ուղեղն երբեք չի հոգնում, բայց ինչ-որ բանի վրա երկար կենտրոնացումը նրա համար վնասակար է այնպես, ինչպես վնասակար է նաև մարդու իմունային համակարգի համար: Ակտիվ՝ հանգիստ, ահա թե ինչպես է սիրում թուլանալ ուղեղը:

8. Մարդու նյարդերը խնայելու համար ուղեղն օգտագործում է արտամղման մեխանիզմը

Նոր հիշողությունների պահպանման համար, մեր ուղեղը պետք է ազատվի հներից: Զիլ կլիներ, եթե մենք որոշեինք, թե ինչ ենք ուզում հիշել և ինչ՝ ոչ: Ավելի զիլ՝ եթե պետքական ինֆորմացիան միշտ լիներ մեր ձեռքի տակ և մենք հեշտությամբ հասանելություն ունենայինք դրան:

9. Ուղեղը ցավ չի զգում

Մեր ուղեղը արձագանքում է ցավին, բայց չի զգում այն, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ ռեցեպտորներ: Բացառություն են՝ որոշ անոթներ, նյարդերը և ուղեղի շուրջ գտնվող հյուսվածքները:

10. Մարդը կարող է փոխել իր ուղեղը, եթե ցանկանա

Ուղեղի ակտիվությունը ստեղծում է նոր նեյրոնային կապեր: Այսպես, եթե մենք մտածում ենք, որ չենք կարող հասնել արդյունքի՝ ժամանակի ընթացքում այդ միտքը միայն կամրապնդվի մեր գիտակցության մեջ: Սակայն, եթե մենք հավատում ենք մեր հաջողությանը, ապա մեր ուղեղը կգտնի դրված նպատակին հասնելու տարբերակներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
10 փաստ, որոնք գլխիվայր կշրջեն Ձեր պատկերացումներն ուղեղի մասին
Փաստեր մաստակի մասին