fbpx

Խանում Ավանյան – Թանկաներ

Վրաստանից բանաստեղծուհի Խանում Ավանյանը ցանկություն է հայտնել իր բանաստեղծություններից մի քանիսը, որոնք գրված են թանկա ոճում, հրապարակել Արխանգելոյում:

Սիրով կատարում եմ նրա ցանկությունը.

***

037-640x640Երբ լուսինը
իր գիշերային գլխարկն էր հագնում `
երազներում անձրև էր գալիս …
Կաթիլներն էին թափվում,
այն արցունքներն էին ,
երբ երջանկությունը
վաղո՜ւց թևեր էր առել:

***

Ում
գիշերից է քո աչքերը,
Որ մթնեցնում է հոգուս առավոտը:
Որ արևից է աչքերիդ տաքությունը`
Հոգուս անձրևը չորացնող,
Որքան
մարդկային աչուկներ են վառվում
աչքերումդ,
Կյաքնս դրեցիր աչքերումդ
Դարձնելով լուսին:

***

Ամառը ճամպրուկից վերջին զգեստն է հանել
Զարմանում եմ, ինձ է հմայում …
Աչքի ծայրով ինչ – որ բան է հասկացնում
Ա՜խ  քո գարունը չեմ ,
նրան վաղուց եմ գտել`
գարունից փախած փաթիլիս…

***

Oleg-Oprisco-14-650x650Մի օր կգա
իմ աշխարհում մարդիկ այլևս չեն քայլի,
Կանաչ երգեր արտաշնչիս չեն հյուսի:
Գարուններից մի բաժակ ջուր
գուցե մի օր ես կխնդրեմ
Խեղդելու հուշերս հատիկ առ հատիկ,
Մի օր կգա Թեկուզ լքված լինի կյանքի նշույլներից
Ափերիս մեջ կառնեմ նրան ու կնետեմ,
այն աշխարհը ուր բոլորի բնությանը կծաղկեցնի …
Մի օր կգա այն աշխարհից ,
կմտնի իմ թևերիս տակ ,
կբարձրացնի աշխարհից վեր
Համենայն դեպս ոչ այդպես ինձ նրանք են ուղարկել …

***

Աստված քնած է ,
իսկ դու քնած ես,
Կյանքի հեքիաթն եմ պատմում `
անուշ քնես,
Հիշում ես, երբ քեզ տեսա
Լույսը դեռ չէիր տեսել…
Չէիր տեսել հեքիաթի հերոսներին:
Կյանքիդ հերոսները նորից կծնվեն,
Երբ քեզ ամուր գրկեմ,
Մահվան խարույկներում
կվառվեն Կախարդն ու դևը:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag