Հին կտակարանում կա պատմություն Հովնան մարգարեի մասին, ում կուլ է տալիս կետը, բայց նա ողջ է մնում։ Նմանատիպ պատմություն է տեղի ունեցել Հարավային Աֆրիկայում։
Դայվեր Ռայներ Շիմպֆը զբաղվում է զբոսաշրջային տուռերով Քեյփթաունում։ Հենց նրա հետ էլ տեղի է ունեցել այս պատմությունը, գրում է Yahoo-ն։
Նա տեսանյութ էր նկարահանում, երբ զգացել է ճնշում և շուրջ բոլորը խավարով է պատվել։ Նրան կուլ է տվել կետը։
«Ես ճնշում զգացի կոնքերիս, բայց վախենալու ժամանակ չկար։ Պետք էր օգտագործել բնազդը», – բացատրում է նա։
Ռեյները գիտեր, որ կետերը մարդ չեն ուտում, այդ պատճառով որոշեց սպասել։ Կետը նրան բաց թողեց հարևան լողափում։
Իսկ դուք հավատո՞ւմ եք այս պատմությանը։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։