fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ո՞ր կենդանին է համապատասխանում Ձեր Կենդանակերպի նշանին

Ո՞ր կենդանին է համապատասխանում Ձեր Կենդանակերպի նշանին

Իսկ գիտե՞ք, որ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին համապատասխանում է որոշակի կենդանի, որը ինչ-որ բանով նրան նման է և նույնիսկ  կիսում է բնավորության ընդհանուր գծեր և շարժուձևեր։ Ստուգեք Ձեզ և ասեք, թե որքանո՞վ եք համաձայն։

1. Խոյ – Վագր

Խոյը՝ մարդ է, ով ապրում է սրտով։ Նա վայելում է կյանքը և բավական լավ այն կառավարում։ Այս նշանը շատ նուրբ և բարի է բոլորի հանդեպ, ում սիրում է և սարսափզդու և վտանգավոր նրանց համար, ով համարձակվել է մարտահրավեր նետել նրան կամ իրենից վտանգ է ներկայացնում։

2. Ցուլ – Գայլ

Ցուլը՝ չափազանց կամակոր անձնավորություն է, ով ապրում է միայն իր պայմաններով։ Նա շատ կապված է առանձին մարդկանց, և կանի ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր գնով պաշտպանի իր մտերիմներին։ Ցուլն ապրում է սոցիումի օրենքներով, բայց հոգու խորքում հաճախ իրեն միայնակ է զգում։

3. Երկվորյակ – Պանտերա

Երկվորյակները շատ խորհրդավոր անձնավորություններ են։ Երբ մարդիկ փորձում են հասկանալ նրանց և արդեն գտնում են, որ լավ են ուսումնասիրել Երկվորյակներին, այս նշանն անմիջապես փոխում է իր կերպարը և դառնում բացարձակ հակառակը։

4. Խեցգետին – Շուն

Խեցգետինները հավատարիմ են, նվիրված և վստահող։ Բացի դրանից նրանք շատ են գնահատում ազնվությունը յուրաքանչյուր հարաբերություններում և նրանք անկասկած կլինեն նրանց կողքին, ում հարկավոր են։ Խեցգետինների հետ երբեմն դժվար է, բայց անկասկած նրանք այն մարդիկ են, որոնց միշտ կարելի է վստահել։

5. Առյուծ – Սիրամարգ

Առյուծն իր բնույթով անկախ է, շատ վստահ է իր տաղանդների և ունակությունների վրա։ Նա շատ լավ գիտի իր նպատակները և շատ է սիրում ինքն իրեն, այդ պատճառով Առյուծը երբեք դեմ չէ ցուցադրել իրեն շրջապատի առաջ։

6. Կույս – Արծիվ

Կույսերը ուշադիր մարդիկ են, զգույշ և չափազանց խելացի: Սկզբունքորեն նրանք ազատ անձնավորություններ են, որոնք իրենց շուրջը հարմարեցնում են աշխարհը՝ հիմնված կարգուկանոնի և կազմակերպվածության վրա: Կույսերը ձգտում են հասնել ամենաբարձր բարձունքներին, որոնք անհասանելի են սովորական մարդկանց:

7. Կշեռք – Պանդա

Կշեռք – մարդիկ քնքուշ են, ջերմ և բարեհոգի: Նրանք սիրում են ուրախանալ, խաղաղասեր են և հաճելի են շփման մեջ: Առաջացնում են դրական էմոցիաներ և սովորաբար հանգիստ են վերաբերվում կյանքին, ինչը դարձնում է նրանց հրաշալի կոմպանյոն և հրաշալի ընկեր:

8. Կարիճ – Առյուծ

Սա, հնարավոր է, ամենատարօրինակ և ամենագաղտնապահ Կենդանակերպի նշաններից մեկն է: Կարիճները՝ ոչ օրդինար և անվախ հոգիներ են, ովքեր լսում են միայն սեփական սրտին և սեփական մտքին: Սովորաբար նրանք կոշտ և ուղղամիտ մարդիկ են: Ամենից շատ նրանք գնահատում են սեփական ազատությունը:

9. Աղեղնավոր – Կատու

Աղեղնավորն այդքան պարզ մարդ չէ, որքան թվում է: Նա փափուկ է և շփվող, բայց գերադասում է միշտ զգույշ լինել: Բոլոր Աղեղնավորները հրաշալի կերպով կարողանում են ադապտացվել յուրաքանյուր իրավիճակին, նաև նրանք շատ պրագմատիկ են և հնարամիտ:

10. Այծեղջյուր – Ձի

Նրանք շատ ազատատենչ և «վայրի» մարդիկ են, ովքեր սիրում են ապրել սեփական պայմաններով (այս առումով նրանք շատ նման են Ցլերին): Բացի դրանից, նրանք ընկալում են իրենց անկախ անձնավորություններ և անում են հենց այն, ինչ անհրաժեշտ են համարում, չլսելով շրջապատող մարդկանց կարծիքները:

11. Ջրհոս – Արջ

Ջրհոսը շատ ուշադիր է մտերիմ մարդկանց հանդեպ, բայց նա տանել չի կարողանում մարդկային հիմարությունն ու տգիտությունը: Նա կարող է լինել մրցունակ, եթե դա պահանջում է իրավիճակը և իրոք դառնալ վտանգավոր, երբ ինչ-որ մեկը ոտնձգություն է անում իր տարածքում:

12. Ձկներ – Աղվես

Ձկները շատ հանգիստ և զգայուն մարդիկ են, ով սիրում է տարածության վրա իրեն պահել մարդկանցից: Նրանք ապրում են իրենց աշխարհում և գործում են այնպես, ինչպես ցանկանում են: Բայց երբ նրանց անհրաժեշտ է, նրանք անմիջապես քնքուշ արարածից վերածվում են խորամանկ և չափազանց խորաթափանց արարածի:

կարդացեք նաև

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Բարդ հարցեր

Ձեզ ենք ներկայացնում բավական բարդ թեստ: Այն քչերն են կարողանում անթերի անցնել: Անթերի անցնելու համար դուք պետք է իրոք լինեք բազմագիտակ: Ի՞նչ եք կարծում,...

Շերոն Սթոունը գեղեցկության, ծերացման, տղամարդկանց և կյանքի փորձի մասին: Գեղեցիկ է ցանկացած տարիքում

Դեռևս 1992-ին թողարկվեց «Հիմնական բնազդը» կուլտային ֆիլմը, որը հուզեց միլիոնավոր մարդկանց: Հիմնական դերը խաղացել է երիտասարդ և գեղեցիկ Շերոն Սթոունը, ով այդ ժամանակ 34...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Փորձեք առանց սխալվելու պատասխանել թեստի հարցերին

Ձեր բազմագիտակության մակարդակը ստուգելու համար, փորձեք անսխալ պատասխանել մեր այս թեստի հարցերին: Կկարողանա՞ք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու

РИА Новости-ն գրում է․ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսը (COVID-19) վերածել են մեղեդու՝ տեղեկացնում է Vice-ը։ Հրապարակման համաձայն՝ ալգորիթմի օգնությամբ նրանք վիրուսի յուրաքանչյուր ամինաթթվի համար գամմայից...
video

ՊՐԵՄԻԵՐԱ․ Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը ներկայացրել են իրենց ռուսալեզու զուգերգը

Երգիչներ Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը չեն թողնում, որ երկրպագուները ձանձրանան: Նրանք ներկայացրել են իրենց համատեղ նոր աշխատանքը տեսահոլովակի տեսքով: Երգը կոչվում է «Полу...