Ինչպիսի՞ կին կարող է լինել Ձեր ընկերուհին:
Ի՞նչ է սպասում Ձեզ ընտանեկան կյանքում: Այս և շատ այլ հարցերի կպատասխանի այս աստղաբանական կանխատեսումը:
12. Կարիճ
Սեքսուալ և էներգիայով լեցուն կանայք են: Նրանց հակումը դեպի ավելորդություններ՝ կարող է հոգնեցնել և մնալ չհասկացված: Բայց եթե նա առանձնացրել է Ձեզ ամբոխից՝ նշանակում է դուք բոլոր հնարավորություններն ունեք ապրել երջանիկ և իրադարձություններով լի կյանք:
11. Կույս
Կույսերի պրոբլեմը կայանում է նրանում, որ նրանք չեն կարողանում գտնել այնպիսի տղամարդ, որը կհամապատասխաներ նրանց չափազանց բարձր պահանջներին: Այս նշանի ներկայացուցիչները միշտ իրենց էմոցիաներն ու ցանկությունները ենթարկացնում են գիտակցությանը:
10. Խոյ
Բուռն խառնվածքի տեր և հակասական Խոյը ունակ է բարձրացնել յուրաքանչյուր տղամարդու նշաձողը: Բայց զգույշ եղեք, նրանց ագրեսիվությունը կարող է ինչպես վառել, այնպես էլ հանգցնել Ձեր հաջողությունը:
9. Ցուլ
Կատարելությամբ են տիրապետում տղամարդկանց գայթակղելու արվեստին: Ցլերի հետ կյանքը ոչ միշտ է հարթ ընթանում՝ անընդհատ խանդի և պահանջների պատճառով:
8. Խեցգետին
Խեցգետին կանանց կարգախոսն է․ «Ամեն ինչ, կամ ոչինչ»: Ամուսին են ընտրում հավատարիմ, հոգատար ռոմանտիկներին, ովքեր գիտեն, թե ինչպես հաճոյանան խստապահանջ տիկնոջը:
7. Առյուծ
Եթե ցանկանում եք սանձահարել «Առյուծուհուն», մի մոռացեք հիացմունքի ամենօրյա չափաբաժնի մասին: Եթե Ձեր գլխին փչի ուշադրություն դարձնել այլ կնոջ վրա՝ ռիսկի եք դիմում կորցնել Ձեր ընտրյալ կնոջն առհավետ:
6. Ջրհոս
Ինտելեկտուալ և ստեղծագործ Ջրհոսները չեն սիրում, երբ իրենց ընկալում եմ միայն որպես սեքսուալ օբյեկտի: Տղամարդկանց չափազանց մեծ պահանջներ են ներկայացնում, ստիպում են կատարելագործվել և հերոսություններ անել:
5. Երկվորյակ
Սրամիտ Երկվորյակներն ունակ են գրավել յուրաքանչյուր տղամարդու: Բայց պատրաստ եղեք, որ Ձեր սրտի կինը, կարող է հոգնել Ձեր առանցքի շուրջը պտտբելուց և կսկսի նոր տպավորություններ փնտրել:
4. Կշեռք
Այս նշանի կանայք սիրում են շրջապատել իրենց թանկարժեք իրերով: Տղամարդկանց վերաբերվում են որպես նոր տպավորություններ ստանալու տերմինալի: Համարվում է, որ Կշեռքները հավատարիմ են իրենց զուգընկերներին և հազվադեպ են դավաճանում:
3. Այծեղջյուր
Սիրային հարաբերություններում զուսպ Այծեղջյուրները խուճապահար կերպով սարսափում են խախտել սեփական բարոյական կոդեքսը: Նրանք մեծ սիրով ընդունում են ուշադրության նշանները, բայց հազվադեպ են բացում սեփական սիրտը և ամբողջությամբ լուծվում տղամարդու մեջ:
2. Ձկներ
Կանացի և չափազանց զգայուն Ձկները ունեն ուղղակի ցնցող ինտուիցիա: Նրանց իմպուլսիվ արարքներից ետ պահելու համար՝ հարկավոր է անընդհատ խոսել սիրո և լուրջ մտադրությունների մասին:
1. Աղեղնավոր
Հավերժ կոկետուհիներ, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում էմոցիոնալ տղամարդկանց հանդեպ, ովքեր պատրաստ են կիսել նրանց կիրքը դեպի ճանապարհորդություն: Սիրում են փորձարկումներ սեքսուալ կյանքում և առանց դժվարության տեղափոխում են իրենց զուգընկերներին ընկերոջ կատեգորիա: