Ինչպես ասվում է՝ չկա իդեալական մարդ։ Մենք բոլորս էլ թերություններ ունենք։ Առաջարկում ենք իմանալ, թե ի՞նչ նյարդայնացնող բնավորության գծերով են օժտված Կենդանակերպի յուրաքանչյուր նշանը։
Եկեք տեսնենք ի՞նչ կարծիք ունեն աստղաբանները և արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։
Խոյ

Չափազանց շիտակ, անկարգություններ են անում։
Ցուլ

Անսահման կամակոր են։ Բայց նրանց մեջ ավելի շատ նյարդայնացնում է ոչ թե դա, այլ չափազանց պասիվությունը՝ Ցլերին շատ դժվար է ինչ-որ բանի մոտիվացնել։
Երկվորյակ

Շատ անճշտապահ են, ստիպում են բոլորին սպասել։
Խեցգետին

Զգայուն են և այդքան էլ չեն հավատում իրենք իրենց և սեփական ուժերին։
Առյուծ

Սիրում են մտնել ուրիշների անձնական տարածք և չափազանց շատ են կախված ուրիշների կարծիքներից։
Կույս

Բավական ժլատ են և նրանց չի հետաքրքրում շրջապատող մարդկանց կարծիքը։
Կշեռք

Երեսառած, քմահաճ։ Մարդիկ, ովքեր ծնվել են այս նշանի ներքո հաճախ չափազանցված ինքնագնահատական ունեն։
Կարիճ

Ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Բավական է կտրել նրանց ճանապարհը, նրանք անմիջապես այդ մարդուն իր տեղը կդնեն։
Աղեղնավոր

Բավական էգոիստ են, այդ պատճառով կարող է կարծիք ձևավորվել, որ նրանք թքած ունեն ամեն ինչի և բոլորի վրա։
Այծեղջյուր

Շատ կամակոր են, սիրում են բծախնդրություն ցուցաբերել ամեն մի մանրուքին։
Ջրհոս

Սիրում են վիճել, հաճախ խոստումներ են տալիս և չեն կատարում։
Ձկներ

Տանել չեն կարողանում խոստովանել սեփական սխալները, իսկ երբ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս՝ ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից։








