Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր անձնական կյանքն ու հարաբերությունները մոտ ապագայում։ Երկուսից մեկը՝ դուք կամ ամբողջովին գոհ եք կամ էլ ցանկանում եք ինչ-որ բան ուղղել կամ փոխել։ Ի՞նչ կարող են աստղերը խորհուրդ տալ այս առումով։ Ինչպե՞ս վարվել այս տարում։
Խոյ
Դանդաղեցրեք տեմպը և դադարեք փախչել պրոբլեմներից։ Դուք դրանցից նույնիսկ չեք փախչում այլ ճողոպրում եք ինչպես նապաստակ։ Փոխարենը վերցնեք և լուծեք պրոբլեմները, դուք ձևացնում եք, իբր դրանք գոյություն չունեն և լցնում եք ձեր կյանքը շեղող ֆակտորներով։ Այս տարի դուք պետք է կարողանաք հաղթահարել այս դեստրուկտիվ սովորությունը և փոխեք այն, ինչը ձեզ բոլորովին ձեռնտու չէ կամ էլ ցավեցնում է։
Ցուլ
Սովորեք թեկուզ երբեմն սխալ լինել։ Օ՜, այո, դուք տանել չեք կարողանում սխալվել։ Բայց դուք չեք կարող լինել անսխալական, որովհետև դուք մարդ եք։ Ընդունեք այս փաստը և դա օգտակար կլինի Ձեր հարաբերությունների համար։ Սովորեք լսել Ձեր զուգընկերոջը կամ ընկերոջը և իրերին երբեմն նայել նրանց տեսանկյունից։ Սկզբից դա անհարամարավետ կլինի, սակայն այդպիսի քայլը Ձեզ ծայրահեղ աստիճանի անհրաժեշտ է։
Երկվորյակ
Դադարեք լինել այդպիսի չափազանց անհետևողական։ Սովորեք իրագործել պլանները և ձգտել նպատակին։ Մի անտեսեք Ձեր մտերիմ մարդկանց և փոխադարձաբար պատասխանեք նրան, ում հանդեպ դուք անտարբեր չեք, այլ ոչ թե սպասեք այդ մտածածին արքայազնին (արքայադստերը)՝ հուսալով գտնել իդեալական զուգընկեր։ Կատարելություն չի լինում, իսկ դուք ռիսկի եք դիմում կորցնել նրան, ով իրոք Ձեր երկրորդ կեսն է։
Խեցգետին
Պետք չէ թաքնվել «վստահության պրոբլեմների» ետևում, որպեսզի Ձեր կյանք ոչ մեկին չթողնեք։ Այո վստահելը վախեցնող է, քանի որ մենք բոլորս էլ վախենում ենք դրանից տուժել և լինել խոցելի։ Դուք պետք է առաջընթաց գրանցեք Ձեր հարաբերություններում և հավատաք մեկ այլ մարդու։ Դուք շատ ավելի կենսունակ եք, քան կարծում եք։
Առյուծ
Դադարեք սպասել, որ Ձեր կյանքում բոլոր մարդիկ պետք է կատարյալ լինեն։ Կրկնեք Ձեր մտքում շատ անգամներ. «Ոչ ոք իդեալական չէ»։ Դուք հակված եք մարդկանց համար բավական բարձր նշաձողեր սահմանել, և դուք ունեք անիրական սպասումներ Ձեր զուգընկերոջից, ընկերներից և ընտանիքից։ Հիշե՛ք, ոչ ոք չպետք է ճկվի Ձեզ համար, որպեսզի համապատասխանի Ձեր դաժան պահանջներին։ Սովորեք լինել ավելի զգայուն և հասկացող։
Կույս
Մի շեղվեք ուրիշների պրոբլեմներով և կենտրոնացեք Ձեզ վրա։ Մարդիկ՝ Ձեր անձնական նախագծերը չեն։ Նրանք ուղղակի մարդիկ են։ դուք չեք կարող նրանց փրկել կամ ուղղել, դուք կարող եք նրանց միայն սիրել։ Սկսեք ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական հետաքրքրություններին։ Դադարեք Ձեր զուգընկերոջ և մնացածի համար հոգեբանի և թերապևտի դեր խաղալ։
Կշեռք
Դադարեք խղճալ ինքներդ Ձեզ։ Սկսեք Ձեր կյանք թողնել փոփոխությունները և դադարեք նստել և խղճալ Ձեզ։ Ուղղակի արեք ինչ-որ բան։ Հարաբերություններում պասիվությունը ավելի է խորացնում պրոբլեմը և ավելի հետաձգում դրա լուծումը։ Գլուխ հանեք այն բանից, ինչ չի աշխատում, վերացրեք թերությունները և շարժվեք առաջ, որպեսզի Ձեր կյանքը դարձնեք ավելի լավը, վառ և երջանիկ։
Կարիճ
Ջանասիրաբար աշխտաեք Ձեր պրոբլեմի՝ խանդի վրա։ Իրոք, դա շատ վատ է։ Եթե մտերիմ մարդը ինչ-որ բանով ավելի հաջողակ է, դա չի նշանակում, որ դուք անհաջողակ եք։ Եթե Ձեր ընկերուհին ուղղակի խոսում է մեկ այլ տղայի հետ, դա ապացույց չէ, որ Ձեզ «պաշտոնազրկել են», և հենց այդ պատճառով դադարեք խելագարվել և անհավանական վստահ եղեք Ձեր ուժերին։ Եղեք լավագույնը բոլորի համար։
Աղեղնավոր
Իսկ դուք պետք է աշխատեք, որպեսզի ավելի համբերատար լինեք։ Համբերությունը՝ մեծ պլյուս է։ Ունակությունը սպասել և հետաձգել վայրկենական հաճույքը՝ շատ հզոր կերպով փոխհատուցվում է։ Սպասումը չի սպանի Ձեզ։ Թող հարաբերությունները զարգանան բնականոն՝ այնպես, ինչպես պետք է զարգանան։ Մի ճնշեք մարդկանց և երես մի թեքեք զուգընկերոջից միայն նրա համար, որ դուք ամեն ինչ ցանկանում եք միանգամից, հենց այստեղ և հիմա։
Այծեղջյուր
Դադարեք չոր մարդ լինել, ով չի ներում սխալները։ Դադարեք Ձեզ հետ կրել վիրավորանքները, լինել հիշաչար և պատժել մտերիմներին իրենց վրիպումների համար, որովհետև մեծ մասամբ դա արվում է ոչ միտումնավոր։ Մի եղեք անարդար, խիստ և դաժան զուգընկերոջ հետ։ Սովորեք կյանքից դուրս շպրտել ամպողջ նեգատիվը, և Ձեր հարաբերությունները կլավանան։
Ջրհոս
Դադարեք թաքցնել Ձեր բոլոր էմոցիաները։ Հավատում եք, թե ոչ, բայց մարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ։ Նրանք չեն կարող միշտ իմանալ, թե ինչ եք դուք հատկապես զգում, եթե դուք դա չբարձրաձայնեք ինքներդ։ Երբ դուք ամեն ինչ Ձեր մեջ եք թաքցնում, այդպիսի գաղտնիությունը ավելի շուտ պրոբլեմներ է առաջ բերում, քան լավացնում իրավիճակը։ Դա թունավոր է Ձեզ համար, և դա թունավոր է Ձեր հարաբերությունների համար։ Թույլ տվեք Ձեզ բացահայտ արտահայտել զգացմունքները և զգացումները։
Ձկներ
Դադարեք տառապել ամեն մի մանրուքից և չափազանցացնել տեղի ունեցածը։ Լուրջ, կանգ առեք։ Դուք այդպես խելագարության կհասցնեք և Ձեզ, և ուրիշներին։ Դուք չափազանց ջանադրաբար եք փորփրում դետալները և դրանց չափազանց մեծ նշանակություն եք տալիս։ Սովորեք թույլ տալ իրերին լինել այնպիսին, ինչպիսին որ կան, առանց ավելորդ վերլուծությունների և խորը իմաստի որոնումների, առանց ստորջրյա քարերի և գաղտնի մոտիվների։