Որոշ մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում ջերմ զգացմունքներ արտահայտել զուգընկերոջ հանդեպ: Բանը բոլորովին նրանում չէ, որ նրանք հետաքրքրված չեն հարաբերություններով: Մեղավոր են աստղերը, ընկերներ:
Այսօր մենք պատրաստել ենք Ձեզ համար Կենդանակերպի այն նշանների ցուցակը, որոնք չեն կարողանում արտահայտել սեփական զգացմունքները:
Ցուլ
Ցլերին իրոք կարելի է համարել էմոցիոնալ ժլատներ: Նրանք վախենում են լուրջ հարաբերություններից և փախչում են սիրուց: Տվյալ նշանի ներկայացուցիչները չեն անում առաջին քայլը և հաճախ են դառնում հարաբերությունների խզման նախաձեռնող: Ցլերը կարիերիստներ են, նրանք գլխով սուզվում են աշխատանքի մեջ, մոռանալով զգացմունքների մասին:
Երկվորյակներ
Այս Կենդանակերպի նշանի համար սերը՝ տաղտկալի և ծանր բեռ է: Երկվորյակներն արագ են գտնում ոգեշնչման օբյեկտ, բայց նույնքան հեշտությամբ և թեթևությամբ էլ պատրաստ են բաժանվել նրանցից, եթե զգում են, որ իրենց պատրաստվում են ծանրաբեռնել պարտականություններով:
Այծեղջյուր
Այս Կենդանակերպի նշանին կարելի է աննվանել էգոիստ, քանի որ նա ամբողջովին կենտրոնացած է իր վրա, անտեսելով շրջապատող մարդկանց զգացմունքները: Այծեղջյուրները չեն կարողանում գնալ փոխզիջումների, նրանք շատ բռնկուն են, երբեմն նույնիսկ ագրեսիվ: