fbpx

Կենդանակերպի նշաններ։ Ինչի՞ մասին կարող եք ստել

100% դեպքերում մենք հազվադեպ ենք ճշմարտացի լինում։ Երբեմն մենք մեզ թույլ ենք տալիս ստել, որպեսզի հասնենք մեր ուզածին, ավելի լավը երևանք, կամ ինչ-որ բանում արդարանանք։ Եկեք իմանանք թե ինչի՞ մասին կարող են ստել Կենդանակերպի տարբեր նշաններ։

Խոյ

Դուք ամենից հաճախ ստում եք Ձեր ունակությունների և փորձի մասին։ Ձեզ դուր է գալիս երևալ «զիլ» և սոլիդ՝ հենց այդ պատճառով էլ հակված եք գունազարդել պատմությունները, որպեսզի Ձեզ արժեք և նշանակություն հաղորդեք։

Ցուլ

Դուք հակված եք ստել այն մասին, որ իբր չափազանց զբաղված եք։ Դուք դա անում եք, որպեսզի խուսափեք հանդիպումներից կամ շփումներից։  Ձեզ հաճախ ավելի հարմարավետ է անցկացնել երեկոները լուռ և միայնակ, քան որևէ աղմկոտ երեկույթի մասնակցել։

Երկվորյակներ

Դուք հաճախ ստում եք վայրերի մասին, որտեղ պատրաստվում եք լինել և մարդկանց մասին, որոնց իբր ծանոթ եք։ Շատ եք սիրում զվարճանքներ և արկածներ և արդյունքում անընդհատ փոփոխում եք պլանները՝ ընտրելով ավելի թեժն ու հետաքրքիրը։

Խեցգետին

Դուք հաճախ եք ստում Ձեր զգացմունքների մասին, որովհետև, որպես օրենք, դուք փորձում եք թաքցնել Ձեր իրական էմոցիաները։ Երբ տրամադրություն չունեք կամ ճնշված եք զգում, դուք ամենայն հավանականությամբ ճիշտը չեք ասի պատճառների մասին, որոնք Ձեր մոտ այդպիսի տրամադրություն են ձևավորել։

Առյուծ

Դուք առանց ամաչելու կստեք, որպեսզի հաղթեք գրազը կամ կոնֆլիկտը։ Դուք չափազանց հպարտ եք և չեք կարողանում խոստովանել սեփական սխալները, և հենց այդ պատճառով ամեն գնով կդիմեք խորամանկությունների՝ կստեք։

Կույս

Դուք հաճախ եք ստում և արդարանում, որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք։ Դուք ոչստանդարտ մարդ եք և Ձեզ դուր է գալիս ապրել սեփական կանոններով։ Հենց այդ պատճառով դուք սուտ եք խոսում և հակված եք մանիպուլյացիայի ենթարկել իրավիճակը։

Կշեռք

Դուք կարող եք ստել, որպեսզի դուր գաք մարդկանց։ Դուք սիրում եք սոցիալական կյանքը և ցանկանում եք ունենալ շատ օգտակար և նշանակալից ընկերներ և հենց այդ պատճառով հաճախ եք գունազարդում պատմությունները, որպեսզի Ձեզ համար ստեղծեք գեղեցիկ իմիջ։

Կարիճ

Դուք սովորաբար ստում եք Ձեր մտքերի և զգացմունքների մասին։ Դուք հակված եք երկար ժամանակ Ձեր ներսում պահել վիրավորանքները և դրանք սրտին շատ մոտ ընդունել։ Սակայն սեփական էմոցիաները մանրակրկտորեն թաքցնում եք։ Եվ հենց այդ պատճառով, դուք ավելի շուտ կուլ կտաք Ձեր լեզուն, քան որևէ բան կպատմեք Ձեր մասին։

Աղեղնավոր

Հաճախ եք ստում, որպեսզի դուրս պրծնեք որևէ քաշքշուքներից կամ ազատվեք անհետաքրքիր մարդկանցից։ Դուք ձգտում եք բացարձակ ազատության և անկախության, և դրա համար պատրաստ եք շատ բաների՝ ներառյալ բացարձակ սուտը։

Այծեղջյուր

Դուք սովորաբար խաբում եք շրջապատող մարդկանց Ձեր խոցելի կողմերի առումով։ Դուք այնքան շատ եք վախենում սեփական անվստահությունից, որ անընդհատ ստում եք և ձևացնում, որ դուք չափազանց ուժեղ և անկոտրուն մարդ եք։

Ջրհոս

Դուք ամեն ինչից շատ գնահատում եք գիտելիքն ու ճշմարտությունը։ Բայց այնուամենայնիվ, դուք նույնպես կարող եք ստել, երբ որևէ ինտրիգ եք նախապատրաստում։ Ձեր հանճարեղ միտքը ձգտում է ստանալ Ձեզ համար ամենալավը և հենց այդ պատճառով ստիպում է ստել, որպեսզի հասնեք այդ նպատակին։

Ձկներ

Դուք ստում եք բացառապես, որպեսզի պաշտպանեք ուրիշներին։ Դուք մեծ հոգու ցավով խոստովանում եք այս աշխարհի ամբողջ անարդարությունը և արդյունքում դիմում խաբեությանը, որպեսզի պաշտպանեք թույլերին, վիրավորվածներին և անմեղներին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ։ Ինչի՞ մասին կարող եք ստել
Համապատասխանո՞ւմ է Ձեզ տղամարդը: 8 հարց, որոնք կօգնեն հասկանալ դա