Ամուսնանալու 9 պատճառ

Իմացեք, թե որոնք են պաշտոնապես ամուսնանալու 9 պատճառները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն կրոնի կամ ավանդույթների հետ:

1. ԴՈՒՔ ԼՈՒՐՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՔ ՍՏԱՆՁՆՈՒՄ

Երբ պաշտոնապես ձեւակերպում եք հարաբերությունները, ձեր կյանքում որակապես նոր փուլ է սկսվում: Նույնիսկ նրանք, ովքեր ծնվել են ընտանիքներում, որտեղ ամուսնությունն անհաջող ավարտ է ունեցել, կշահեն հարսանիքից` զգալով հարաբերությունների լրջությունը:

2. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՁԵԶ ՊԵՏՔ Է

Մարդկանց մեծամասնությունը, որոնք անտեսում են ամուսնությունը եւ չեն ցանկանում գրանցել իրենց հարաբերությունները, մոռանում են, որ հենց իրենք սեփական հայեցողությամբ ընտանիք են ստեղծում: Դուք օրինական երաշխիքներ եք ստանում, սակայն ամուսնության հուզական մասը ձեւավորվում է ձեր եւ ձեր զուգընկերոջ միջեւ փոխզիջումից: Կարեւորը, որ ամուսնությունը համապատասխանի հենց ամուսիններին, ոչ թե շրջապատող մարդկանց, եւ մոռացեք բոլոր ավանդույթների մասին:

3. ԴՈՒՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՇԽԱՏԵՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Շատ հարաբերություններում ամուսնությունը երկու զուգընկերոջն էլ որոշակի անվտանգություն է տալիս: Այն երաշխավորում է, որ դուք կնախընտրեք լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների պահպանման համար, մինչեւ որոշեք բաժանվել: Ամուսնալուծությունը հեշտ գործ չէ, դրա համար էլ անձնագրում կնիքը երաշխավորում է, որ հարաբերությունները երկու զուգընկերոջ համար էլ ավելի թանկ կլինեն:

4.ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հարկային արտոնություններն ամուսնանալու հրաշալի առիթ են, իհարկե եթե սիրահարված եք: Նույնիսկ եթե զուգընկերոջ հետ երջանիկ եք քաղաքացիական ամուսնության մեջ, հարաբերությունների գրանցումը երկուսիդ էլ վաղվա հանդեպ ավելի մեծ վստահություն կբերի: Արտոնություններ գոյություն ունեն երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար: Իսկ ամուսնալուծության դեպքում կարելի է ալիմենտի հավակնել:

5. ԴՈՒՔ ՈՉԻՆՉ ՉԵՔ ԿՈՐՑՆՈՒՄ

Եթե կարծում եք, որ ամուսնության պատճառով ստիպված եք լինելու զոհաբերել ձեր ազատությունը, նորից ընթերցեք այն կետը, որն ասում է, որ ամուսնությունը կլինի այնպիսին, որպիսին այն ուզում են տեսնել ամուսինները: Եթե ձեր զուգընկերը ձեզանից ավելին է պահանջում, քան ուզում եք տալ, ամուսնության գրանցումը չի բարելավի եւ չի վատացնի իրավիճակը: Հենց այնպես հեռանալու կորսված հնարավորությունը սգալու փոխարեն, փորձեք դրան նայել որպես լրացուցիչ ժամանակի` արագ որոշումը փոխելու համար:

6. ԴՈՒՔ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԵՔ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Եթե երեխաներ ունեք կամ պատրաստվում եք ունենալ, ձեր հարաբերությունները գրանցելով` նրանց համար ընտանեկան արժեքների եւ պատասխանատվության հրաշալի օրինակ կծառայեք:

7. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ

Գիտե՞ք, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում: Վաղվա օրվա հանդեպ վստահությունից բացի, որ ընտանիքը տալիս է մարդուն, գոյություն ունեն նաեւ այդ երեւույթի զուտ բժշկական պատճառներ: Ամուսիններն իրար ավելի հաճախ են ստիպում բժշկի դիմել հիվանդության առաջին նշանների դեպքում, ինչն էականորեն բարելավում է առողջությունը:

8. ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ

Եթե ձեզ դեռ լրացուցիչ պատճառներ են անհրաժեշտ ամուսնանալու համար, ահա ձեզ եւս մեկը: Հարսանիքը կարող է կախարդական պահ դառնալ, երբ ձեզ համար կարեւոր բոլոր մարդիկ կհավաքվեն մի տեղում սիրելի մարդու հետ ձեր միությունը տոնելու:

9. ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ամուսնությունը հարաբերությունների կարեւոր փուլ է, որը հուզական կայունության զգացողություն է բերում: Սովորաբար դա ուղեկցվում է կարեւոր մի բան արած լինելու համար հպարտության զգացմամբ: Այդ քայլից հետո կփոխվի շրջապատի վերաբերմունքը ձեզ եւ ձեր ամուսնուն կամ կնոջը:

- Advertisement -
 

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների լավագույն որակները

Ահա թե որոնք են Ձեր լավագույն որակները ըստ Կենդանակերպի նշանի։ Խոյ Մանկական անկեղծություն։ Սա Խոյերի երևի լավագույն որակն է։ Խոյը՝ ամենաանկեղծ և միամիտ Կենդանակերպի նշանն է։...

ԹԵՍՏ. Ո՞րն է Ձեր թալիսման-թիվը, և ի՞նչ է այն պատմում Ձեր մասին

Թվերի ազդեցությունը մեր կյանքի վրա ուղղակի անհնար է հերքել։ Ինչպես նաև այն փաստը, որ դրանք օժտված են որոշակի ուժով։ Երբևէ նկատե՞լ եք, որ ամբողջ...

13 ապացույց, որ գովազդը կարող է և պետք է խոսի լուրջ թեմաներից

Մենք սովորել ենք արագ փոխել հեռուստացույցի ալիքները, որոնցով գովազդ է հեռարձակվում, կայքերում չկարդալ գովազդային բացվող պատուհանները՝ համարելով, որ ուզում են մեզ ինչ-որ ապրանք վաճառել,...

ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք մեր մոլորակը

Սիրո՞ւմ եք ճանապարհորդել, լա՞վ եք ճանաչում մեր մոլորակը, ի՞նչ եք հիշում աշխարհագրությունից։ Անցեք այս հետաքրքրական թեստը և ստուգեք Ձեր գիտելիքները։

«Դուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել»։ Արաբական 22 իմաստություն

Արաբական իմաստություններ, որոնցում պարունակվում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե օրենքներ։ 1. Երբ դու խոսում ես՝ քո բառերը պետք է ավելի լավը լինեն, քան լռությունը։ 2....