fbpx

Կենդանակերպի նշաններ, որոնք բաժանումից հետո ետ չեն վերադառնում

Երկարատև հարաբերություններից հետո երբեմն ստիպված ենք լինում բաժանվել սիրելիից:

Բաժանումը միշտ էլ ծանր է:

Կարելի է մտածել երկրորդ հնարավորություն տալու մասին, սակայն ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ հարթ կընթանա:

Ահա թե ինչպես կարող է կենդանակերպի նշանը ազդել հարաբերությունները վերսկսելու որոշման վրա:

1. Խոյեր

Նախկին ընտրյալի մոտ վերադառնալու մտքեր կարող են ձեզ մոտ առաջանալ այն ժամանակ, երբ դուք նկատեք, որ նա նոր զուգընկեր ունի: Ոչ թե խանդը, այլ մրցակցության ոգին ձեզ կառաջնորդի վերականգնելու հարաբերությունները, սակայն «հաղթանակ» տանելուց հետո դուք անմիջապես կհիասթափվեք:

2. Ցլեր

Ձեր կենդանակերպի համար շատ ծանր է հարաբերությունները խզելը: Դուք դա հիվանդագին եք տանում, այդ պատճառով էլ չեք կամենա կրկին փորձել վերականգնել նախկին հարաբերությունները՝ կրկնակի ցավից խուսափելու համար:

3. Երկվորյակներ

Դուք չեք սիրում ձեր ազատությունը սահմանափակել ցանկացած տեսակի հարաբերություններով: Այդ պատճառով էլ բաժանումից հետո դուք ձգտում եք պահպանել միայն բարեկամական հարաբերություններ, բայց ոչ երբեք վերականգնել սիրային կապերը:

4. Խեցգետիններ

Դուք բաժանումից հետո հոգու խորքում միշտ էլ երազում եք վերադարձի մասին: Մենակությունը ձեզ համար չէ. դուք ձեզ հարմարավետ և երջանիկ եք զգում միայն զուգընկերոջ հետ: Մեծ է հավանականությունը հարաբերությունները վերսկսելու:

5. Առյուծներ

Ձեր նախկին սիրելին պետք է խնդրի ձեզ, որ ներեք իրեն, հատկապես եթե բաժանումի նախաձեռնողը ինքն է եղել: Ձեր առյուծային հպարտությունը թույլ չի տա արագ վերադառնալ ձեր արքայական աշխարհը: Դուք նախընտրում եք նոր հարաբերություններ սկսել, քան վերականգնել հինը:

6. Կույսեր

Գուցե դուք կմտածեք նախկին սիրեցյալին երկրորդ հնարավորություն տալու մասին, բայց այդ քայլին դիմելու ցանկություն առանձնապես չեք ունենա:

7. Կշեռքներ

Դուք միշտ էլ բաց եք հարաբերությունները վերսկսելու համար, սակայն եթե ձեր նախկին ընտրյալը վիրավորել է ձեզ, դուք չեք կամենա վերադառնալ: Դուք կողմնակից եք հանդարտ, քաղաքակիրթ հարաբերությունների:

8. Կարիճներ

Եթե ձեր նախկին ընտրյալը դավաճանել կամ խաբել է ձեզ, ապա վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Իսկ եթե դեռ ձեր միջև զգացմունքի կայծեր կան, հարաբերությունները վերսկսելը դառնում է հավանական:

9. Աղեղնավորներ

Ոչ, դուք ոչինչ չեք ուզում վերականգնել: Դուք նախընտրում եք նոր հարաբերություններ սկսկել և առաջ շարժվել:

10. Այծեղջյուրներ

Հնարավոր է՝ դուք պատրաստ լինեք վերադառնալու նախկին հարաբերություններին, եթե ձեր ընտրյալը խոստանա վերանայել իր պահվածքը և վերափոխվել:

11. Ջրհոսներ

Նախկին ընտրյալի մոտ վերադառնալը ձեզ անհեթեթ է թվում: Դուք նախընտրում եք առաջ նայել և նոր հարաբերություններ սկսել:

12. Ձկներ

Դուք նախկինին կընձեռեք թե երկրորդ, թե երրորդ հնարավորությունը: Դուք այնքան արագ եք մոռանում բաժանման մասին, որ թվում է, թե հիշողության կորստով եք տառապում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններ, որոնք բաժանումից հետո ետ չեն վերադառնում
4 միֆ երջանկության մասին