Յուրաքանչյուր մարդ ունի որակների որոշակի հավաքածու, որոնք ձևավորում են նրա բնավորությունը, վարքագիծը և անձնական այլ հատկանիշներ: Բայց միևնույն ժամանակ կարելի է առանձնացնել ընդհանուր հատկանիշներ, այդ թվում՝ բացասական, որոնք բնորոշ են կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։ Որո՞նք են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչների ամենավատ որակները, որոնցով կարող են նրանք օժտված լինել և ինչպես են դրանք դրսևորվում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ
Իմպուլսիվությունը, շիտակությունն ու կոնֆլիկտայնությունը Խոյերի ամենավատ որակներն են, որոնք հաճախ արջի ծառայություն են մատուցում նրանց: Խոյերը, սովոր լինելով ուղիղ ճակատին խոսելուն, շատ թշնամիներ են ստեղծում իրենց համար և շատ են զարմանում, որ ինչ-որ մեկը դա առաքինություն չի համարում: Նրանք համառ են, բռնկուն և անհանդուրժող քննադատության նկատմամբ, հույզերի գագաթնակետին կարող են ագրեսիվ լինել։
Ցուլ
Ցուլերը անհավանական ծույլ են, եսասեր և հակված են անհիմն խանդի: Նրանք սիրում են փող, շքեղ կյանք և աչքի են ընկնում ավելորդությունների տենչով։ Ընդ որում, շրջապատի մարդկանց հաճախ գնահատում են ֆինանսական վիճակով։ Եթե մարդը ապահովված չէ, Ցուլը նրա նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերում։
Երկվորյակներ
Երկվորյակների մարդամոտությունն ու շփվողականությունը շատերի կողմից ընկալվում է որպես անզսպություն և մոլուցքախոսություն: Իրենց իմպուլսիվ բնույթի պատճառով նրանք հաճախ անլուրջ ու քամոտ մարդկանց տպավորություն են թողնում։ Բացի այդ, նրանք կարող են լինել սուտասան, կեղծավոր, հակված կոկետության, ինչպես նաև անկայուն իրենց սիրո մեջ:
Խեցգետին
Խեցգետիններն աներևակայելի կասկածամիտ են, զգուշավոր և նեղացկոտ, նրանք անընդհատ ապրում են հարաբերություններում սխալվելու վախով, սիրելիի զգացմունքներով։ Սա նրանց մոտ խանդի և կասկածամտության միտում է առաջացնում։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ առանձնանում են անվճռականությամբ, անկազմակերպվածությամբ և նախաձեռնողականության բացակայությամբ։
Առյուծ
Առյուծը ծնվում է համոզվածությամբ, որ նա տիեզերքի կենտրոնն է, և ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջը: Նրան բնորոշ մեծամտությունը, ինքնավստահությունն ու եսասիրությունը երբեմն հասնում են մեծ չափերի, իսկ Առյուծի կողքին կարող եք լինել միայն ամբողջությամբ կիսելով նրա տեսակետը՝ իր ամենա-ամենա լինելու հարցում։
Կույս
Քնքուշ ու բարի Կույսի մասին առաջին տպավորությունը հաճախ խաբուսիկ է: Այս գերկազմակերպված պերֆեկցիոնիստներն ու քննադատության վարպետները չափազանց բարձր նշաձող են սահմանում՝ շրջապատի մարդկանց գնահատելու համար, և ձեր անհամապատասխանության դեպքում, նրանք չեն վարանի նախատել ձեզ՝ առանց մեղմ տերմիններ ընտրելու: Ընդ որում, Կույսերը միշտ բարձր կարծիք ունեն իրենց մասին։
Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի երեք ամենավատ որակները
Կշեռք
Այս նշանի ներկայացուցիչների վատագույն հատկանիշներն արտահայտվում են նրանց անվճռականության ու մշտական կասկածների մեջ։ Նրանց բնորոշ են տրամադրության հաճախակի փոփոխությունները, կայացված որոշումների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները, հարաբերություններում անկայունությունը և նույնիսկ խաբելու իմպուլսիվ հակումը: Ընդ որում, Կշեռքները միշտ արդարացում կգտնեն իրենց համար։
Կարիճ
Կենդանակերպի ամենագաղտնապահ և առեղծվածային նշանը հազվադեպ է բացահայտ ցույց տալիս իր ամենավատ գծերը։ Բայց Կարիճի զսպվածության ու հմայքի հետևում հաճախ կա ինտրիգների, խաբեության և սառը հաշվարկի միտում: Նրանք հեշտությամբ կարող են անցնել ուրիշների վրայով, որպեսզի հասնեն իրենց ուզածին, ընդ որում առանձնանում են հիշաչարությամբ և վրեժխնդրությամբ։
Աղեղնավոր
Զգացմունքային և շիտակ Աղեղնավորները հաճախ ցույց են տալիս իրենց բնույթի վատագույն հատկությունները, որոնք արտահայտվում են վատ վարքով, ինքնավստահությամբ և ուրիշների կարծիքների նկատմամբ անհանդուրժողականությամբ: Սրա պատճառով նրանք հաճախ հայտնվում են կոնֆլիկտային իրավիճակների մեջ և իրենց համար թշնամիներ ստեղծում։
Այծեղջյուր
Այծեղջյուրները ծնվում են ինտրովերտներ, հակված են մեկուսացման և նախընտրում են շփման նեղ շրջանակ վստահելի մարդկանց հետ, որոնց վրա նրանք ձգտում են լիակատար վերահսկողություն հաստատել: Շփման մեջ զուսպ են, բայց միևնույն ժամանակ խելացի են, շրջահայաց, իշխանատենչ և հաճախ «գորշ կարդինալների» դեր են խաղում։
Ջրհոս
Կենդանակերպի ամենաազատ, լավատես և էքսցենտրիկ կենդանակերպի նշանն է, ով անընդհատ տարված է նոր գաղափարներով և ձգտում է հաջողության: Դրա պատճառով Ջրհոսը հաճախ սավառնում է ամպերի մեջ, չի նկատում շրջապատող իրականությունը և մոռանում մտերիմների մասին, ովքեր տառապում են իր ուշադրության պակասից:
Ձկներ
Երազկոտ և ռոմանտիկ Ձկները հաճախ կտրված են իրականությունից, պասիվ են և չեն կարողանում օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։ Նրանք կարող են լինել անհոգ, ոչ պրակտիկ և անկազմակերպ, ինչը ոչ միայն ազդում է նրանց շրջապատող մարդկանց, այլև այն գործի վրա, որով զբաղվում են: