ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ

Մեկ բառով՝ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին


Յուրաքանչյուրիս բնավորության և անձի վրա մեծ ազդեցություն ունի Կենդանակերպի նշանը, որի տակ ծնվել ենք։ Հենց այդ պատճառով է, որ մենք այդքան տարբեր ենք։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բավական անսովոր մի հորոսկոպ։ Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի բնութագիրը՝ մեկ բառով։ Հետաքրքիր նոր բաներ իմացեք Ձեր մասին։

Խոյ՝ «լավագույն»

Եթե Կշեռքները ձեզ ասեն, որ բոլորը հավասար են, լավագույններ եւ վատագույններ չկան, ապա Խոյերին, հակառակը, դուր է գալիս, երբ իրենց լավագույնն են կոչում: Խոյը սիրում է մրցակցել եւ առաջինը լինել ամեն ինչում: Ինչո՞ւ է Խոյի ամենասիրած բառը «լավագույնը»: Քանի որ ամեն անգամ, երբ նա ինչ-որ տեղ է գնում, սիրում է օգտագործել այդ բառը. «Սա քաղաքի լավագույն ռեստորանն է», «Փորձեք այս պիցցան, այն լավագույնն է», «Իմ ընկերը/ընկերուհին լավագույնն է»: Եթե ցանկանում եք ուրախացնել ձեր Խոյին, հաճախ ասեք, որ նա լավագույնն է:

Ցուլ՝ «հուսալի»

Ցուլը սիրում է հուսալիությունը, եւ Խոյի նման ամեն ինչում լավագույնը լինելու համար ռիսկի չի դիմի: Ցուլի համար կարեւոր են կայունությունն ու վաղվա օրվա հանդես հույսը, նա ցանկանում է նյութապես ապահովել իրեն: Ինքը նույնպես հուսալի մարդ է, նրա խոստմանը կարելի է հավատալ, նա լավ ընկեր է, ժամանակին օգնության կգա, կօգնի խորհրդով եւ երբեք չի դավաճանի:

Երկվորյակ՝ «հետաքրքիր»

Օյ, ինչ հետաքրքիր է. սովորաբար այսպես են Երկվորյակներն արձագանքում նոր տեղեկությանը: Երկվորյակները հետաքրքրասեր են, միշտ պատրաստ են նոր բան իմանալ: Նրանք բաց են նոր գիտելիքների առջեւ, ամենաշատը վախենում են ձանձրույթից ու առօրեականությունից: Շփվելով մարդկանց հետ՝ Երկվորյակները ձգտում են յուրաքանչյուրի համար առավելագույնս հետաքրքիր լինել, այդ պատճառով նրանց հետ դյուրին է եւ հաճելի է զրուցել: Դուք նույնպես հետաքրքիր եղեք նրա համար, քննարկեք վերջին նորությունները, հետաքրքիր նյութերը: Ձանձրալի մի եղեք, հակառակ դեպքում՝ Երկվորյակները կփախչեն ձեզանից:

Խեցգետին՝ «անվտանգ»

Խեցգետինը վտանգավոր իրավիճակներում լավ բնազդ ունի, ինչի համար նրան հաճախ վախկոտ եւ կասկածամիտ են կոչում: Իրականում բնազդն ու կանխազգացումը նրան օգնում են բազմաթիվ հարցերի լուծման ժամանակ, եւ Խեցգետինը, ի դեպ, հաճախ զգում է խաբեությունն ու ձգտում է գործարքներ չկնքել, երբ կանխազգում է իր պարտությունը: Խեցգետինն անվտանգություն է սիրում։ Նրա կյանքն անվտանգ ու հարմարավետ դարձրեք, եւ Խեցգետինը կբացվի: Խեցգետինը նաեւ շատ է վախենում, որ իր սիրելիներից որեւէ մեկին կարող է վտանգ սպառնալ: «Անվտանգ» բառն ամենահարմարն է Խեցգետինների համար:

Առյուծ՝ «անկրկնելի»

Խոյերին դուր է գալիս, որ իրենք լավագույնն են մյուսների համեմատ, իսկ երբ Առյուծին եք սկսում համեմատել ինչ-որ մեկի հետ, նա զայրանում է: Առյուծն ինքնատիպ է եւ անկրկնելի: Նրա համար կարեւոր է բացառիկ լինել սիրելիի համար: Առյուծը սիրում է տպավորություն գործել մարդկանց վրա եւ ծափահարություններ, հիացած հայացքներ է սպասում: Առյուծին ասեք, որ նա անկրկնելի է, եւ մի համեմատեք ինչ-որ աստղի հետ:

loading...

Կույս՝ «ճիշտ»

Կույսի համար կարեւոր է ամեն ինչում ճիշտ լինել, նա հետեւում է կանոններին եւ չի խախտում սոցիալական նորմերը: Ահա այսպիսի կոնֆորմիստներ են Կույսերը, որոնք, ասենք, կարմիր լույսի տակ երբեք չեն անցնի փողոցը: Նրանք համբերատար կսպասեն կանաչ լույսին, եթե նույնիսկ մեքենա չկա: Տղամարդ Կույսերի համար կարեւոր է իմանալ, որ ճիշտ են ապրում, որ իրենց արարքները խելամիտ են, իսկ, կարեւորը, ռացիոնալ: Կույսերն ամեն ինչ նախապես են ծրագրում՝ սխալներից խուսափելու համար: Կին Կույսերը հպարտանում են, որ գերազանցիկ են, խելացի եւ լավ տանտիրուհիներ:

Կշեռք՝ «հրաշալի»

Կշեռքները սիրում են ամեն ինչում հրաշալին տեսնել: Գեղեցիկ նկար, հաճելի աղջիկ, հմայիչ երիտասարդ: Իսկ ինչ հրաշալի ծաղիկներ են պատուհանագոգին: Ինչ հրաշալի էր ասված: Կշեռքները սիրում են, երբ իրենցով հիանում են՝ ինչպես արվեստի ստեղծագործությամբ: Տղամարդ Կշեռքներին հարկավոր է գովաբանել ռոմանտիկ խառնվածքի եւ ջենտլմեն լինելու համար:

Կարիճ՝ «հզոր»

Կարիճն արագ է, ինտենսիվ, անվախ: Նա ոչինչ կիսատ չի անում: Կարիճն իրեն անմնացորդ գործին է նվիրում, իսկ նրա՝ էներգիայով լի գործողությունները հզոր արձագանք են գտնում շրջապատի մոտ: Կարիճը կենսական ուժերի հսկայական պաշար ունի, նա կարող է անսպասելիորեն մի կողմ թողնել այն, ինչի ուղղությամբ գնում էր տարիներ շարունակ, ու բոլորովին այլ ուղի ընտրել, քանի որ սիրտն է այդպես պահանջում: Նա չի ենթարկվում հասարակության կարծրատիպերին, նրա համար միեւնույն է, թե ինչ կասեն իր մասին: Կարիճն ինքնավստահ է, սիրում է հզոր տպավորություն թողնել մարդկանց վրա:

Աղեղնավոր՝ «հեղինակավոր»

Հեղինակությունն իրավունք է տալիս խորհուրդներ տալ, որին մարդիկ կհետեւեն, իսկ Աղեղնավորներն ուրիշներին դեպի ճշմարիտ ուղի ուղղորդելու վարպետ են: Աղեղնավորը ձգտում է հեղինակավոր անձ դառնալ, ընդ որում՝ ոչ թե հանուն իշխանության, այլ հասարակության կողմից հարգանքի: Աղեղնավորին դուր է գալիս, երբ իրեն հարգում են եւ ցանկացած հարցով իր հետ խորհրդակցում: Աղեղնավորը ձգտում է անընդհատ զարգանալ եւ ընդլայնել աշխարհայացքը, որպեսզի իրավունք ունենա դաստիարակել մարդկանց: Աղեղնավորը սովորում է հայտնի ուսուցիչներից եւ ընդունում է միայն հեղինակավոր աղբյուրների տեղեկությունները:

Այծեղջյուր՝ «կարգավիճակային»

Այծեղջյուրը կնայի մարդու մեքենային եւ արագորեն կգնահատի նրա ֆինանսական դրությունը: Նրա համար կարեւոր են դիպլոմները, պարգեւները, մասնագիտական ձեռքբերումները: Այծեղջյուրն իր ձեռքբերումների օգնությամբ հաստատում է իր դիրքը: Այծեղջյուրի համար կարեւոր է իրեն «անհատականություն», ինչ-որ նշանակալի բան անող զգալ: Այծեղջյուրին ասեք, որ անփոխարինելի աշխատող է, հրաշալի վաստակող, հավատարիմ ընկեր: Եվ, ամենակարեւորը, միշտ նրան հասկացրեք, որ այն, ինչ անում է, կարեւոր ու արժեքավոր է: Այծեղջյուրի համար աշխատանքն առաջին տեղում է:

Ջրհոս՝ «օրիգինալ»

Ջրհոսները սիրում են աչքի ընկնել եւ նման չլինել ուրիշներին, նրանք ոչ ստանդարտ են գործում եւ ցանկացած գործում ստեղծարար մոտեցում են ցուցաբերում: Ընդ որում՝ նրանց դա դյուրությամբ է հաջողվում, քանի որ Ջրհոսները հասկանում են, որ ցանկացած հանճարեղ բան պարզ է: Եթե չեք կարողանում գլուխ հանել բարդ խնդրից, դիմեք Ջրհոսին, նա պարզ եւ ինքնատիպ ելք կառաջարկի: Ջրհոսն այն մարդն է, որը տեսնում է բաց պատուհանը, երբ դուք ճանճի պես անընդհատ բախվում եք ապակուն: «Օրիգինալ» բառն օրենքով Ջրհոսին է պատկանում:

Ձկներ՝ «հեքիաթային»

Ձկները հարուստ երեւակայություն ունեն: Նրանք սեփական արտասովոր աշխարհն ունեն, որտեղ հրաշքներն իրականություն են, երազանքները դյուրությամբ իրականանում են: Ձկները ստեղծագործ եւ ոգեշնչող նշան են: Նրանց առաջնորդում է Նեպտունը՝ բարձրագույն աներկբա սիրո մոլորակը: Ձեր գլխում ինչպիսի աշխարհ ստեղծեք, այնպիսին այն կլինի իրականում: Չէ՞ որ ժամանակին մարդիկ չէին հավատում, որ օդանավերը կարող են թռչել, իսկ երկաթը՝ լողալ ջրի վրա: Այնպես որ՝ միանգամայն իրական է կյանքը հեքիաթային դարձնել, եթե շատ ես ուզում ու հավատում ես դրան:

Նախորդ նյութը

Անձնային ԹԵՍՏ. Ո՞ր պաղպաղակն է ձեզ ավելի շատ դուր գալիս

Հաջորդ նյութը

ԹԵՍՏ. Որքա՞ն մթին է Ձեր անձը