fbpx

Տղամարդու հետ ամուսնության առավելություններն ու թերությունները` կախված նրա ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանից

Անձի ընտրությունը, ում հետ ցանկանում եք ամուսնանալ, չպետք է հիմնված լինի միայն այն փաստի վրա, որ «Խոյը լավագույնն է Կույսերի համար»: Բայց, այնուամենայնիվ, Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներին բնորոշ բնավորության որոշակի գծերի մասին գաղափարը կօգնի ձեզ որոշել, թե ում հետ եք առավել համատեղելի: Ուստի, կանայք, ձեզ ենք ներկայացնում տղամարդու հետ ամուսնության դրական և բացասական կողմերը՝ կախված նրա կենդանակերպի նշանից։

Խոյ

Առավելությունները

Խոյերն արկածներ են սիրում, ու նրանց հետ միշտ ուրախ է: Նրանք շատ հմայիչ են ու խարիզմատիկ: Այս նշանի ներկայացուցիչները ձեզ մարտահրավեր կնետեն ու նոր հորիզոններ կբացեն ձեր առջև: Ձեր միջև կլինի էմոցիոնալ ու ֆիզիկական քիմիա, որը երբեք չի ավարտվի:

Թերությունները

Խոյ տղամարդիկ մի ծայրահեղությունից մյուսն են ընկնում: Նրանք կամ չափից առավել անտարբեր են ու շուրջբոլորը բոլորին անտեսում են, կամ փակվում են իրենց մեջ ու ամբողջովին կենտրոնանում ինչ-որ խնդրի լուծման վրա: Ամեն դեպքում, դա այնքան էլ լավ բան չէ, ու դուք ստիպված կլինեք անընդհատ մտածել այն մասին, թե սթրեսների շրջանում ինչպես աջակցեք ձեր տղամարդուն:

Ցուլ

Առավելությունները

Ցուլը կենդանակերպի ամենահավատարիմ ու հուսալի նշանն է: Նա աշխատասեր է, ամբիցիոզ ու ձեզ կտրամադրի բոլոր հարմարությունները, որը դուք միայն կարող եք պատկերացնել: Այս նշանի ներկայացուցիչները նաև բավականին դեպրեսիվ ու սիրառատ են: Ցուլ-տղամարդը ձեզ կվերաբերվի՝ ինչպես թագուհու:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Թերությունները

Ցուլը նաև ամենահամառ նշանն է: Նրա ներկայացուցիչները փոփոխություններ չեն սիրում ու երբեք չեն նահանջում իրենց տեսակետից: Նրանք չգիտեն, թե ինչ է փոխզիջումը:

Երկվորյակներ

Առավելությունները

Երկվորյակների մոտ գերազանց է ստացվում շփումը: Նրանց հետ հեշտ կլինի ամեն բան քննարկել ու ռացիոնալ կերպով լուծել կոնֆլիկտները: Այս նշանի ներկայացուցիչները նաև սրամիտ են, հմայիչ ու միշտ ձեզ կզվարճացնեն:

Թերությունները

Երկվորյակների թերությունն այն է, որ նրանք չափազանց շատ են սիրում ազատությունն ու հետաքրքրված չեն լինի երկարատև ու լուրջ հարաբերություններով:

Խեցգետին

Առավելությունները

Խեցգետին տղամարդն ու տունը գործնականորեն հոմանիշներ են: Նա ձեզ կտա հարմարավետություն, բարեկեցություն, անվտանգ կյանք ու սեր:

Այս նշանի ներկայացուցիչը գիտի, թե ինչպես կնոջը ստիպի իրեն զգալ առանձնահատուկ ու սիրված` միևնույն ժամանակ չփորձելով նրան խեղդել: Խեցգետին-տղամարդիկ շատ հոգատար են, ու նրանցից գերազանց հայրեր են ստացվում:

Թերությունները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են մի փոքր կպչուն լինել: Երբ նրանց նեղացնում են, նրանք սովորաբար թաքնվում են իրենց պատյանի տակ: Տղամարդ-Խեցգետինը նաև շատ մտերիմ է իր մայրիկի ու ընտանիքի հետ: Դրա համար էլ, եթե դուք ուզում եք հաշտ լինել նրա հետ, դուք պետք է սովորեք լեզու գտնել նրա մոր հետ:

Առյուծ

Առավելությունները

Այս նշանի ներկայացուցիչները շատ շռայլ ու սիրառատ են: Եթե Առյուծը ձեզ սիրում է, ապա ձեզ կպարուրի սիրով ողջ աշխարհի աչքերի առջև: Առյուծները նաև բավականին էքսցենտրիկ են ու ձեզ կստիպեն այս կյանքից քաղել առավելագույնը:

Թերությունները

Առյուծի սիրելի մեղքը փառասիրությունն է: Նրանք ուզում են լինել ուշադրության կենտրոնում միշտ և ամենուր: Առյուծ-տղամարդը շատ ագրեսիվ է ու սիրում է մրցակցություն, դրա համար էլ մեծ է հավանականությունը, որ դուք ևս կներքաշվեք նրա Ես-ի մղած պայքարի մեջ:

Կույս

Առավելությունները

Կույսը կենդանակերպի ամենապրակտիկ ու ջանասեր նշանն է: Կույս-տղամարդիկ հուսալի և հողեղեն են: Նրանց դուր է գալիս խնդիրներ լուծել, և նրանք միշտ կլինեն ձեր կողմից:

Նրանք նաև շատ հոգատար են, քանի որ դեռ իրենց ծննդից արյան մեջ ունեն պարտքի զգացում: Բնավորության այս գծի շնորհիվ նրանք դառնում են գերազանց ամուսիններ ու հայրեր:

Թերությունները

Գլխավոր թերությունն այն է, որ Կույսերը պերֆեկցիոնիստ են: Նրանք կարող են խիստ ազդել ձեր նյարդերի վրա իրենց` մաքրության հանդեպ ունեցած հիվանդագին ձգտմամբ կամ պատմություններով, թե ինչպես պետք է որևէ բան արվի:

Կարդացեք նաև՝ Տղամարդկանց ո՞ր տեսակն է համարում ձեր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանը հմայիչ

Կշեռք

Առավելությունները

Կշեռք-տղամարդիկ շփվող անձնավորություններ են: Նրանք հավատում են հավասարակշռությանն ու արդարությանը: Նրանք միշտ կաջակցեն այն բանին, ինչը ճիշտ են համարում: Նրանք բավականին կայուն բարոյական սկզբունքներ ունեն և երբեք մտածված կերպով ձեզ չեն վիրավորի:

Թերությունները

Կշեռքները միշտ փորձում են հավասարակշռության հասնել ու ժամանակ առ ժամանակ կարող են անվճռական լինել` հաշվի առնելով բոլոր թեր և դեմ կողմերը: Նրանք նաև շատ են սիրում շփվել, և դրա համար էլ մեծ է հավանականությունը, որ ձեզ կարող են միայնակ թողնել ձեր իսկ երեկույթի ժամանակ, որպեսզի շփվեն ուրիշների հետ:

Կարիճ

Առավելությունները

Կարիճները շատ կրքոտ ու նվիրված տղամարդիկ են: Նրանք նաև անհավանականորեն սեքսուալ են ու երբեք ձեզ չբավարարված չեն թողնի:

Թերությունները

Նրանք կարող են հանելուկային լինել ու ձեր հարցերին որոշակի պաթոսով պատասխանել: Կարիճները նաև կարող են կպչուն լինել, իշխող ու հիշաչար: Եթե նրանք բռնեն ձեր սուտը, ապա մինչև ձեր կյանքի վերջը ձեզ կհիշեցնեն դա:

Աղեղնավոր

Առավելությունները

Տղամարդիկ խելացի են, սրամիտ, հակված են փիլիսոփայական դատողությունների ու սիրում են հետազոտել շրջապատող աշխարհը: Աղեղնավորի հետ հարաբերությունները ձեզ համար նոր հորիզոններ կբացեն:

Թերությունները

Նրանց ամենագետ լինելը երբեմն կարող է խիստ լարվածություն առաջացնել: Նրանք ատում են պարտվել վեճերում, ու դուք պետք է դրա հետ հաշտվեք: Նրանք նաև արագ են ձանձրանում, դրա համար էլ դուք պետք է շարունակ ինչ-որ նոր բան մտածեք, որ Աղեղնավոր-տղամարդը ձեր հանդեպ հետաքրքրությունը չկորցնի: Եթե դա ձեզ մոտ չստացվի, նա պարզապես իր համար մեկ ուրիշին կգտնի:

Այծեղջյուր

Առավելությունները

Այծեղջյուրներից ստացվում են լավագույն ամուսինները, քանի որ նրանք հավատարիմ, աշխատասեր անձնավորություններ են ու չեն վախենում իրենց վրա վերցնել ֆինանսական պատասխանատվությունը: Նրանք սիրում են հարաբերություններ կառուցել, քարը քարի վրա դնել` ստեղծելով ամուր հիմք, որը կարող է հաղթահարել ցանկացած փոթորիկ:

Այծեղջյուր-տղամարդուն կարող է ժամանակ հարկավոր լինել ամեն ինչ մտածելու ու հասկանալու համար, թե ուզո՞ւմ է ինքն արդյոք այդ հարաբերությունները, սակայն հենց որ որոշի, ապա տրամադրված կլինի այդ քայլը լրջորեն կատարելուն:

Թերությունները

Այծեղջյուր-տղամարդիկ աշխատամոլներ են: Նրանք կարող են այնքան խորասուզված լինել աշխատանքի մեջ, որ ձեզ համար ժամանակ չմնա: Նրանք նաև չափից առավել պրակտիկ ու էմոցիոնալ առումով հեռու կարող են լինել ձեզնից:

Ջրհոս

Առավելությունները

Ջրհոսները միաժամանակ և խելացի են, և ուրախ: Նրանք սիրում են ճանապարհորդել ու լավ ժամանակ անցկացնել: Այս նշանի ներկայացուցիչները սիրում են էքսպերիմենտների դիմել անկողնում ու հաճույք կստանալ` հաճույք պատճառելով ձեզ: Եթե դուք ուզում եք լինել այն մարդու հետ, ով ձեզ կխթանի թե ֆիզիկական, և թե հոգևոր պլանում, ուրեմն Ջրհոսը ձեզ կատարյալ հարմար է:

Թերությունները

Ջրհոսների թերությունը կայանում է նրանում, որ երբեմն նրանք զգայական մակարդակում հեռանում են ձեզնից: Նրանք նաև բավականին համառ են ու ինչ-որ բան կանեն միայն, եթե իրենք ցանկանան: Ոչ ոք ի վիճակի չէ սանձել նրանց վայրի, ըմբոստ բնույթը:

Ձկներ

Առավելությունները

Այս նշանի ներկայացուցիչները կրեատիվ ու խելացի անհատականություններ են: Նրանք կարող են լիցքաթափել ձեր միջև եղած ցանկացած լարվածություն` ձեզ ստիպելով ժպտալ, կամ ձեր ուշադրությունը գրավել ձեր սիրելի երգի միջոցով: Ձկները երբեք ձանձրալի չեն լինում: Նրանք նաև կարողանում են լսել, և նրանց մոտ լավ է ստացվում խնդիրներ լուծելը: Դրա համար էլ ձեր Ձուկ-տղամարդը լավ նեցուկ կարող է լինել ձեզ համար:

Թերությունները

Ձուկ-տղամարդկանց բնորոշ են տրամադրության կտրուկ անկումները: Նրանք կարող են սառել հաշված վայրկյանների ընթացքում: Երբեմն նրանք ինքնամփոփ են դառնում, ու դուք սկսում եք գուշակել, թե ինչ է տեղի ունենում նրանց գլխում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղամարդու հետ ամուսնության առավելություններն ու թերությունները` կախված նրա ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանից
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ը