Սկզբում նրանք կարող են պաշտել միմյանց, բայց հետո կյանքը սկսվում է…
Նույնիսկ երկու սիրող մարդկանց փոխհարաբերություններում երբեմն ճեղք է առաջանում, և դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք պարզապես չեն համապատասխանում միմյանց:
Համատեղելիությունն առաջին հերթին միմյանց կարիքների ընկալումն ու ճանաչումն է: Հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ կարող են համաձայն լինել կամ չհամաձայնել տարբեր հարցերի շուրջ, բայց ինչ էլ լինի, կարևոր է հարգանքով վերաբերվել զուգընկերոջ որոշումներին:
Կան Կենդանակերպի նշաններ, որոնց միությունը կարող է լինել բավականին թունավոր: Ուշադրություն դարձրեք այս 6 միությանը …
Առյուծ և Խեցգետին
Այս նշանների հանդիպումը դժվար թե ավարտվի ինչ-որ լավ բանով: Մինչ Խեցգետինը ակնկալում է, որ իր հարաբերությունները զուգընկերոջ հետ պետք է լինեն խորը և հոգևոր, Առյուծը գտնվում է մշտական անորոշության մեջ, ինչը ոչնչացնում է նրա սիրային տրամադրվածությունը:
Առյուծի ծայրահեղ էմոցիոնալ փոփոխականությունը՝ հոգատարությունից ակնթարթային անցումը դեպի չափազանց մեծ քննադատությանը՝ վախեցնում է զուգընկերոջը: Խեցգետինները, լինելով մեղմ մարդիկ, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, և բարկության պոռթկումները, որոնք նրանք օգտագործում են որպես իրենց պաշտպանիչ մեխանիզմ՝ բերում են հարաբերությունների խզման:
Այծեղջյուր և Ջրհոս
Այծեղջյուրն ու Ջրհոսը հայտնի են իրենց վճռականությամբ, և հենց այս հատկությունն է նրանց գրավում միմյանց մեջ (և նաև հեռացնում դեպի տարբեր կողմեր): Մինչ Այծեղջյուրը պատրաստ է ամեն ինչ ներդնել սիրային միության մեջ, Ջրհոսը ղեկավարում է հարաբերությունները որպես պրակտիկա:
Նման դասավորվածությունը Ջրհոսին վերածում է հարաբերությունների գերիշխող կողմի, իսկ Այծեղջյուրին՝ կախվածության կողմի, որը պետք է ամբողջ ժամանակ ապացուցի իր արժեքը: Ի վերջո, նրանց վճռական միմյանց շտկելու որոշումը կամ դառնում է բուռն վեճի, կամ էլ զուգընկերներից մեկի հեռանալու պատճառ:
Կույս և Երկվորյակներ
Դուք կամ կյանքն ապրում եք երազներով, կամ զբաղվում եք պրակտիկ գործերով: Ահա թե ինչու այս երկու սկզբունքորեն տարբեր աշխարհայացքները երկար ժամանակ չեն կարող կողք կողքի գոյակցել: Մինչ Երկվորյակները բնույթով երազկոտ են, Կույսը էմոցիոնալությունից հեռու անձ է, ով փորձում է գործնական լուծումներ գտնել ցանկացած հարցի համար:
Նրանց հարաբերությունները հաջողության շանսեր չունեն, քանի որ դժվարին ժամանակներում Կույսը կարող է պարզապես հեռանալ՝ Երկվորյակին թողնելով կոտրված սրտով: Պարզ ասած, Կույսին ձանձրացնում է, որ Երկվորյակները նախընտրում են խնդիրներից թաքնվել իրենց երևակայության բամբակի մեջ, մինչդեռ իրենք աշխատում են պրակտիկ գործել:
Կշեռք և Ցուլ
Նրանք նման են հայելիներին. այդ նշանների ներկայացուցիչները շատ նման են, նրանք նույնիսկ ունեն ինչ-որ տելեպատիկ կապ: Երկուսն էլ ոչ միայն սիրում են, այլև պաշտում են միմյանց, այնպես որ նույնիսկ բաժանման միտքը նրանց համար անտանելի է թվում: Սկզբում այս նշանները վայելում են հարաբերությունները, բայց հետագայում նրանք պարզապես սկսում են շնչահեղձ լինել:
Ցուլի համառությունը և Կշեռքի միշտ ճիշտ լինելու հուսահատ ցանկությունը իրենց հարաբերությունների դագաղի կափարիչի վերջին մեխն են: Նրանք լավ գիտեն և լավ հասկանում են միմյանց, բայց պարզապես ի վիճակի չեն բավարարել բոլոր պահանջները, որոնք երկուսն էլ առաջադրում են այս միությունում:
Կարիճ և Ձկներ
Սա մահացու համադրություն է, քանի որ երկու նշանները չափազանց զգացմունքային և կասկածամիտ են: Երբ խոսքը վերաբերում է սեր արտահայտելուն, Կարիճը ընկնում է իսկական անխոհեմության մեջ:
Կրքի կրակը ժամանակի ընթացքում այրում է ամեն ինչ՝ թողնելով մոխրի մի կույտ, որը կարելի է միայն սգալ: Ձկները ապրում են իրենց տիեզերական աշխարհում, իսկ կասկածամիտ Կարիճն անընդհատ խեղդում է ՝ աստիճանաբար ոչնչացնելով սեր և վստահություն:
Աղեղնավոր և Խեցգետին
Կենդանակերպի այս երկու նշանները ոչ միայն պետք է հարաբերությունների մեջ չմտնեն, այլ նաև չպետք է նույնիսկ մոտենան միմյանց: Մինչ Խեցգետինը չի կարողանում միանշանակ պատասխան տալ, Աղեղնավորը, որը հանդես է գալիս որպես ձեռք ու սիրտ խնդրող թեկնածու, բառացիորեն պայթում է ներսից, անհամբերությունից:
Աղեղնավորը ձգտում է շրջանցել հենց կյանքին, իսկ Խեցգետինը, որքան էլ որ փոխվի նրա շրջապատող աշխարհը՝ մնում է հանգիստ: Աղեղնավորներն ավելի շատ գնահատում են սեռական կապը, իսկ Խեցգետինը երազում է խորը հուզական կապ հաստատել: Եվ այդ անհավասարակշռությունն ի վերջո հանգեցնում է խզման:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: