fbpx

Քեթրին Նելսոն. Ապագայի հիշողություններ (7 նկար)

1

Ավստրալիացի նկարչուհի Քեթրին Նելսոնը լողացող աշխարհների համալիրներ է կառուցում հարյուրավոր նկարներից: Երկար տարիներ Նելսոնը աշխատում էր կինոարտադրությունում, ստեղծելով վիզուալ էֆեկտներ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մուլեն Ռուժ», «300 Սպարտացիներ», «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը»:

Քեթրինի տեխնիկան թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ և հետաքրքիր պեյզաժներ, որոնցից ամեն մեկը դիտողին ուղարկում է ճանապարհորդության դեպի այդ միկրոաշխարհը: Մեկ այդպիսի պեյզաժի ստեղծմանը ծախսվում են ամիսներ:

«Ապագայի հիշողություններ» անվանմամբ աշխատանքների սերիան կազմված է 20 լողացող աշխարհներից, որոնք առանձնանում են բարձր դետալիզացիայով: Արդյունքում մեր առջև հառնում է ժամանակակից գեղանկարչական միֆոլոգիա, որը շատ նրբանկատորեն դիտորդին հիշեցնում է խորը ճշմարտություն. այս ամենը իր ամեն բազմերանգությամբ գտնվում է մեր շուրջը և նաև սա մեր աշխարհի ճակատագրերն են:

Չչարաշահելով Ձեր համբերությունը՝ Ձեզ եմ ներկայացնում այդ աշխատանքներից մի քանիսը: Հիացե՛ք.

tumblr_mggdxxmQMO1rdgexeo7_1280-841x841tumblr_mggdxxmQMO1rdgexeo5_1280-841x841tumblr_mggdxxmQMO1rdgexeo4_1280-841x841tumblr_mggdxxmQMO1rdgexeo3_1280-841x841tumblr_mggdxxmQMO1rdgexeo2_1280-841x841tumblr_mggdxxmQMO1rdgexeo1_1280-841x841

Քեթրինի կայքն է՝ catherinenelson.net


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քեթրին Նելսոն. Ապագայի հիշողություններ (7 նկար)
ՃԱԿԱՏԱԳՐԻ 7 ՍՈՒՐԲ ՕՐԵՆՔ. Մի կոտրեք դրանք, և ամեն ինչ լավ կլինի (տեսանյութ)