Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Սիրո մեջ բախտավորներն ըստ Կենդանակերպի նշանի

Սիրո մեջ բախտավորներն ըստ Կենդանակերպի նշանի

Սիրել և լինել սիրված՝ մի՞թե սա չէ յուրաքանչյուր երիտասարդի երազանքը: Պարզվում է սիրո մեջ բախտավոր լինելու համար պետք է շնորհակալ լինել ոչ միայն ծնողներին, որոնք ձեզ հաճելի արտաքին և լավ բնավորություն են պարգևել, այլ նաև Կենդանակերպի նշաններին: Եկեք տեսնենք, թե կենդանակերպի ո՞ր նշաններին է երջանիկ անձնական կյանք կանխորոշված:

Խոյ

Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, Խոյերի մոտ երջանկությունն անձնական կյանքում հազվադեպ է այցելում: Եվ որպես օրենք, սրտային գործերում մեծ հաջողությունների հասնում են այս նշանի կանայք: Բանը նրանում է, որ Խոյերին բնորոշ իմպուլսիվությունն ու, եթե լինենք ազնիվ, էգոիստությունը հաճախ պատճառ է դառնում անձնական կյանքի ձախողման համար:

Ցուլ

Իսկ ահա Ցլերին սիրային հաջողությունն ավելի հաճախ է ժպտում, քան իրենց կոտոշավոր հարևաններին: Ցլերը, ի շնորհիվ իրենց դիվանագիտության և հստակության՝ հեշտությամբ են հարթում յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակ: Դրա համար բախտը անձնական առումով նրանց շռայլորեն պարգևատրում է:

Երկվորյակ

Երկվորյակ Կենդանակերպի նշանի տակ ծնված մարդկանց դժվար է սիրո մեջ բախտավոր անվանել, քանի որ նրանք, չնայած իրենց երկրպագուների լայն շրջանակի, հաճախ ձեռքից բաց են թողնում իրենց իրական երջանկությունը: Անկախ սեռից, Երկվորյակները սիրում են վազել մի անգամից երկու նապաստակի ետևից: Իսկ այդպիսի վարքը, միշտ հանգեցնում է համապատասխան հետևանքի:

Խեցգետին

Իսկ ահա Խեցգետինները այն բախտավորներն են, որոնք կարողանում են շատ հեշտությամբ որսալ հաջողությունը: Խեցգետինները հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում իրենց կյանքի ուղեկցից և երբ կյանքի ուղեկիցը հայտնվում է նրանց կյանքում՝ անում են ամեն ինչ, որպեսզի վերջինս մնա իրենց կյանքում ընդմիշտ:

Առյուծ

Առյուծներն, ինչպես հայտնի է, տարբերվում են վսեմ խառնվածքով և ամենաընդգրկուն սիրով սեփական անձի հանդեպ: Իսկ այդպիսի որակները հազվադեպ են դուր գալիս մտերիմներին: Ստացվում է, որ Առյուծներն այդքա՞ն էլ բախտավոր չեն սիրո մեջ: Իհարկե ոչ: Այս նշանի մարդիկ, չնայած թագավորական բնավորության, միշտ շրջապատված են երկրպագուների ամբոխով, որոնք պատրաստ են ծառայել նրան, տալ իրենց սերը ամբողջ կյանքում:

Կույս

Ինչպես ցույց է տալիս կյանքը, Կույսերը ոչ միշտ են հաջողություն ունենում սիրո մեջ: Ինչո՞ւ է այդպես ստացվում: Բանը նրանում է, որ այս նշանի մարդիկ միշտ բարձր պահանջներ ունեն կյանքի պոտենցիալ ուղեկիցներից: Այստեղից պարզ է դառնում, որ ոչ բոլորն են պատրաստ կիսել իրենց կյանքը այդպիսի խիստ պահանջներ ունեցող զուգընկերոջ հետ:

Կշեռք

Իրական բախտավորներ են, հատկապես, եթե խոսքը գնում է անձնական կյանքի մասին: Շնորհիվ ճկունության և շփվողականության, այս բախտավորներին հաջողվում է իրենց ետևից շարք կանգնեցնել երկրպագուների մի ամբողջ բանակ: Այս նշանի մարդիկ հազվադեպ են միայնակ լինում, իսկ եթե նրանց մոտ հարաբերությունները չեն հաջողվում, ապա միշտ էլ փոխարինող, նոր թեկնածու կգտնվի կյանքի ուղեկցի թափուր տեղի համար:

Կարիճ

Եթե խոսենք Կարիճների մասին, ապա նրանց անձնական կյանքը միշտ գունավորված է վառ գույներով, իսկ ավելի ճիշտ՝ վառ բծերով: Կարիճներն ի ծնե օժտված են անհավանական  կրքով և խարիզմով, որը թույլ է տալիս նրանց միայն հայացքով՝ արբեցնել յուրաքանչյուրին: Թվում է թե այսպիսի տվյալներով՝ նրանց համարձակորեն կարելի է բախտավոր անվանել: Բայց ցավոք, Կարիճները չեն կարողանում ապրել առանց ինտրիգ, խանդի տեսարանների և հարցերի պարզաբանումների, ինչից էլ հենց իրենք են տուժում:

Աղեղնավոր

Շատ հաճախ Աղեղնավոր նշանի տակ ծնված մարդիկ օժտված են ինչ-որ մագնիսական ունակություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն ուղղակի ձգվում են դեպի Աղեղնավորը: Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե միայն․․․ Բանը նրանում է, որ Աղեղնավորները սիրո հարցում շատ հաճախ կատարում են սխալ ընտրություն, ինչը հաճախ չստացված անձնական կյանքի պատճառ է հանդիսանում:

Այծեղջյուր

Քննարկելով Այծեղջյուրի անձնական կյանքի հաջողության պատմությունը՝ ճիշտ կլինի այն բաժանել տղամարդկային և կանացի կեսերի: Այո-այո, պարադոքսը նրանում է, որ Այծեղջյուր նշանի տղամարդիկ, որպես օրենք, անձնական կյանքում ունենում են հաջողություններ, այն դեպքում, երբ այս նշանի կանանց մոտ ամեն ինչ հարթ չէ անձնական կյանքի հարցերում: Այծեղջյուր կանանց մոտ առաջնորդի որակները և ճկունության բացակայությունը՝ հաճախ չեն թողնում նրանց կառուցել ներդաշնակ հարաբերություններ:

Ջրհոս

Ջրհոսների մեծ մասը կյանքին վերաբերվում են թեթև և պարզ: Նրանք ուղղակի ուշադրություն չեն դարձնում բացասականի վրա և փորձում են ամեն ինչում տեսնել միայն լավը: Կյանքի հանդեպ այդպիսի վերաբերմունքը թույլ է տալիս նրանց դեպի իրենց ձգել միայն ուրախությունն ու բարին: Զարմանալի չէ, որ այս մարդկանց շուրջը միշտ լի են մարդիկ, ովքեր ցանկանում են նրանցից դրական լիցքեր ստանալ: Իհարկե իրերի այսպիսի դասավորությունը դրական է անդրադառնում Ջրհոսների անձնական կյանքի վրա:

Ձկներ

Իսկ ահա Ձկներին չի կարելի դասել սիրո մեջ երջանիկ մարդկանց թվին: Նրանք թեկուզ օժտված են բոլոր այն որակներով, որոնք բարձր են գնահատվում անձնական հարաբերություններում, սակայն նրանք բոլորովին չեն կարողանում ներդաշնակ մթնոլորտ ստեղծել տանը: Ձկների էմոցիաները և տրամադրության անկումները ունակ են հեռացնել նույնիսկ ամենահամբերատար զուգընկերոջը:

Загрузка…

 

կարդացեք նաև

Ճշմարտություն Կենդանակերպի նշանների կանանց մասին

Լսել ե՞ք երբևէ այնպիսի արտահայտություն, որ աղջիկը իրեն քմահաճ կամ «լաչառ» է պահում միայն այն պատճառով, որ Կենդանակերպի նշանով նա Կարիճ է կամ Ջրհոս:...

Հոգևորականը իր ձեռքով ծառի վրա պատրաստեց 10 հարկանի տուն: Այն հրաշալի տեսք ունի

1993 թվականին, Գորացիո Բերջես անունով մի հոգևորական Թենեսի նահանգում սկսեց տան շինարարություն՝ ծառի վրա: Իր խոսքերով, նրան այդ գործին դրդեց Աստված: Նա ոգեշնչվեց մտքից...

Ահա թե ինչպիսի տեսք կունենային աստղերն ու հայտնիները, եթե նրանց դեմքը համապատասխաներ «ոսկե հատվածքի» կանոնին

Գոյություն ունի PhotoshopSurgeon անվանումով մի YouTube-ալիք, որը հետաքրքիր հետազոտություններ է կատարում: Նրանք փոխում են հայտնիների արտաքինն ու դեմքը՝ կատարելով հետաքրքրաշարժ փորձարկումներ: Վերջերս ալիքը ցուցադրել է, թե...

«Երկաթյա տիկին». Կենդանակերպի 3 ամենաուժեղ կանայք

Կարծիք կա, որ տղամարդկանց վախեցնում են ուժեղ կանայք։ Իսկ իրականում շատերը ցանկանում են իրենց կողքին տեսնել խելացի և ակտիվ կյանքի ուղեկից, որոնք կարողանում են...

Այս ԹԵՍՏԸ կպատմի, թե ինչպես կփոխի Ձեզ 2019 թվականը

Յուրաքանչյուր մարդ, որ մտնում է մեր կյանք, ինչ-որ կերպ փոխում է մեզ, թեկուզ և աննշան կերպով: Յուրաքանչյուր իրավիճակ, որոնց միջով մենք ստիպված ենք եղել...