Իսկ դուք կա՞ք այս ցուցակում…
Ասում են, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նմանությամբ։ Յուրաքանչյուր մարդ իր աչքերում ունի հրեշտակային փայլ, իսկ հոգում՝ Աստվածային հոգի, իր բարությամբ, սիրով և հավատով։
Սակայն այս 4 Կենդանակերպի նշանները օրհնվել են առանձնահատուկ շնորհներով։
1. Ձկներ. Սիրո շնորհ
Մենք բոլորս էլ սիրում ենք ամբողջ հոգով և ի սրտե։ Սակայն սերը, որին ունակ են Ձկներ Կենդանակերպի նշանի տակ ծնված մարդիկ՝ տարբերվում է մնացածից։ Դա այն բացարձակ քրիստոնեական զգացումն է, որը ստիպում է փայփայել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, պաշտպանել նրան, հասկանալ նրան։ Գուցե ամենազգայունը բոլոր Կենդանակերպի նշաններից, Ձկները հաճախ ուրիշների շահը ավելի բարձր են դասում սեփականից։
Նրանք պատրաստ են օգնել յուրաքանչյուր պահին, չսպասելով փոխարենը ոչինչ, բացի երջանկությունից ուրիշի աչքերում։ Նրանց համար կարևոր չեն ոչ երախտագիտությունը և ոչ էլ գովեստը։ Այլ միայն բավարարվածություն, որ նրանք անտարբեր չեն մնացել և արել են այն, ինչ համարել են անհրաժեշտ։ Շնորհիվ նրանց մարդկությունն ունի ևս մեկ հնարավորություն։
2. Խեցգետին. Ներելու շնորհ
Որպես զոհողությունների օրինակ, Խեղցգետինը հաճախ զոհում է սեփական աշխարհն ու երջանկությունը, որպեսզի ուրիշներին դնի առաջին տեղում։ Նա երբեք չի խնայի ժամանակն ու զգացմունքները, երբ գործը հասնում է սիրելի մարդկանց։
Չնայած նրանք շատ զգայուն են, շատ են տառապում և հաճախ լացում, Խեցգետինները ներում են մեծագույն անարդարությունները և նույնիսկ մյուս այտն են դեմ տալիս, եթե զգում են, որ նկատողությունը, որ ստացել են՝ արդարացի է։ Որպեսզի չկորցնեն սերը, որից նրանք կախված են նրանք գերադասում են կանգնել սեփական կոկորդին, ներել յուրաքանչյուր մեղք և մարդուն ևս մեկ հնարավորություն տալ։
3. Առյուծ. Ուժի շնորհ
Առյուծները չեն հանձնվում դժվար պահերին, նրանք ուժեղ են ինչպես ժայռը և մոտիվացնում են ուրիշներին իրենց տղամարդկությամբ։ Ազնվազարմ և արդարացի, նրանք պաշտպանում են այն, ինչին հավատում են, ամբողջ ուժով պայքարում են սիրո, հավասարության և սեփական հավատի համար։
Առյուծներն առաջնորդներ են և հեշտությամբ են գտնում նվիրված կողմնակիցներ և հավատարիմ ընկերներ։ Նրանց առաքելությունը՝ արժանավույնս պաշտպանել սեփական սկզբունքները, չգնալ ոչ մի փողզիջման և առաջարկել նմանակման օրինակ, անկեղծության և համառության մոդել։ Նրանց հատկանշական է ազնվությունը, էնտուզիազմը և կայունությունը, և հենց դրանք էլ տարբերում են նրանց մյուսներից։
4. Աղեղնավոր. Տղամարդկության և ճշմարտության շնորհ
Ուրախ Աղեղնավորը ստացել է աստվածային առաքելություն, որպեսզի ստիպի մարդկանց ծիծաղել։ Նա կարողանում է ուրախացնել և գրավում է իր անկեղծությամբ։ եթե Ձեզ անկեղծ խորհուրդ է հարկավոր կամ օգնություն՝ դիմեք Աղեղնավորին։
Չնայած նրա ուղիղությունը կարող է ցավ պատճառել, նա շարունակում է բացել շրջապատի աչքերը և պատրաստ է ընդունել բոլոր ռիսկերը։ Նա ավելի շուտ կկորցնի հարաբերությունները, քան կմնա այնտեղ, որտեղ կեղծում են։ Նա այն կերպարն է, ով վերցնում է նախաձեռնությունն իր ձեռքը և նաև այն, ում մոտ միշտ խելագար մտքեր են։
Այս նշանը շատ լավ գիտի, ինչպես տարբերել կարևորը մակերեսայինից, այդ պատճառով էլ նա հարմարվում է կոնյուկտուրային։ Երբ անհրաժեշտ է որոշում կայացնել, որը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել իր կամ շրջապատի համար, նա կրկնակի անգամ է մտածում և օբյեկտիվորեն վերլուծում ամբողջ իրավիճակը։