Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները չգիտեն փողի հետ վարվելու ճիշտ ձևը: Ովքե՞ր են նրանք: Եկեք տեսնենք:
Աղեղնավոր
Աղեղնավորը շատ աշխատասեր է, և այդ պատճառով էլ փող ունենալը նրա համար խնդիր չէ. Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է նա ուզում անել այդ փողի հետ: Եթե նա արկածախնդրության դիմի, ապա անպայման կծախսի իր բոլոր ֆինանսական խնայողությունները: Նրանք հաճախ են պարտքեր ու անսպասելի ծախսեր ունենում: Աղեղնավորի համար ավելի է լավ է փորձ ստանալ, քան հաշվեհամարին հսկայական գումար ունենալ:
Ձկներ
Ձկներն առանց մտածելու իրենց վերջին խնայողությունները տալիս են անտուններին, նույնիսկ, եթե դա նշանակում է, որ իրենք մի քանի օր ոչինչ չեն ունենալու ուտելու: Ձկներն անշահախնդիր են և միշտ այլոց պահանջմունքներն իրենցինից վեր են դասում: Նրանք միշտ գումար են նվիրաբերում բարեգործական նպատակներով` այն տալով կարիքավորներին:
Ջրհոս
Ջրհոսը չի կարողանում դիմադրել նոր տեխնոլոգիաների գայթակղությանը: նա անհամբերությամբ սպասում է նոր հեռախոսի թողարկմանը: Ակտիվորեն հետևում է նորություններին, և հենց որ ինչ-որ նոր բան է հայտնվում, նա անպայման պետք է դա ունենա:
Նա նոր համակարգիչը կգերադասեր ազդեցիկ բանկային հաշվից, և թեպետ նա ի սրտե ցանկանում է առավել պատասխանատու լինել ֆինանսական հարցերում, նա չափազանց անհետևողական է այդ հարցերում:
Առյուծ
Առյուծն աշխատում է լինել զգույշ ու բարեխիղճ փողի հարցերում, բայց նա շատ մեծ հակում ունի իմպուլսիվ գնումների հանդեպ: Նա սիրում է իր ընտանիքին, ընկերներին, մտերիմ մարդկանց ու հենց ինքն իրեն անհավանական թանկ նվերներ մատուցել: Առյուծն էժան բաներ չի գնում, նա գերադասում է շքեղ իրեր:
Առյուծի համար միևնույն է, երբ իրեն մեղադրում են վատնելու ու չափից առավել էքստրավագանտության մեջ: Նա սիրում է իրեն երես տալ, և եթե նա ուզում է մերսման գնալ կամ իր արտաքին տեսքի շքեղությամբ զբաղվել, ապա այցելում է քաղաքի ամենաթանկ սրահը:
Կշեռք
Կշեռքներ շատ շռայլ են լինում բոլորին դուր գալու իրենց ցանկության պատճառով: Նրանք աշխատում են հետևել իրենց ֆինանսներին ու սև օրվա համար խնայողություններ ունենալ, բայց դա նրանց մոտ ոչ միշտ է ստացվում:
Նրանք սիրում են օգնել ինչ-որ մեկին կամ փողն օգտագործում են, որ ինչ-որ մեկին ավելի երջանիկ դարձնեն: Փողը չի կարող ձեզ համար երջանկություն գնել, բայց սկզբի համար վատ չէ:
Երկվորյակներ
Երկվորյակները միանշանակ չեն, երբ հարցը վերաբերում է փողին: Մի կողմից՝ նա գումար է պահում ապագայի համար, բայց մյուս կողմից՝ նա ազարտային խաղացող է: Երկվորյակները սիրում են ներդրում կատարել արագ զարգացող բաների ու նախագծերի մեջ: