fbpx

Ի՞նչ են երազում ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների օրիորդները

Մեզանից յուրաքանչյուրը գաղտնի ցանկություններ ու երազանքներ ունի, որոնց մասին ոչ մեկին չենք պատմում։ Բայց մեր կախարդական գնդից ոչինչ չես թաքցնի: Հետևաբար, մենք հիմա ձեզ կասենք, թե ինչի մասին եք երազում:

Խոյ

Հաճախ Խոյ-օրիորդներին որպես հրեշ են պատկերում, որը երազում է տիրել աշխարհը։ Իրականում Խոյը երազում է շատ աշխատել, իսկ հետո գիշերները մի լավ լիցքաթափվել, իսկ հետո նորից աշխատել։ Եվ որ մոտակա 50 տարին օրգանիզմը այդպես էլ շարունակի և չհանձնվի։ Նա երազում է նաև չգիրանալ պիցցայից և քաղցրավենիքից, և որ գիշերվա թեքիլան և շամպայնը առավոտյան արդեն գոլորշիացած լինեն օրգանիզմից առանց հետևանքների։ Սա է կարևոր։ Իսկ մնացած ամեն ինչ Խոյը ինքը կնվաճի։

Ցուլ

Օրիորդ-Ցուլերը երազում են, որ մի օր բարի կախարդը կգա և ամեն բան իրենց փոխարեն կանի, և Ցուլը ստիպված չի լինի անել ոչինչ՝ ընդհանրապես ոչինչ։ Բոլոր հոգսերը կվերանան, և Ցուլը վերջապես կսկսի երազել և իրագործել այն ամենն, ինչի ժամանակը կամ հնարավորությունները մինչ այժմ չի ունեցել։

Երկվորյակներ

Նրանք համաշխարհային ճանաչման մասին են երազում։ Ճիշտ է, դեռ չգիտեն՝ ռոք-աստղ, թե կինոդերասան, թե նախագահ են ուզում դառնալ։ Լավ կլիներ այս ամենը միանգամից, իհարկե։ Որովհետեև օրիորդ-Երկվորյակները ուզում են, որ նրանց մասին խոսեն բոլորը։ Թող գուշակեն, թե որտեղ և ում հետ է նա եղել։ Մարդկանց մոլորեցնելը Երկվորյակների սիրած զբաղմունքն է։ Այդուհանդերձ փառքը որպես այդպիսի հետաքրքիր չէ Երկվորյակներին։ Իրականում նրանք երազում են միշտ իրենց ձեռքի տակ սիրելի խաղալիքները ունենալ։

Խեցգետին

Օրիորդ-Խեցգետինները երազում են բոլորի երջանկության մասին։ Սակայն պետք է հիշել, որ «բոլորը» դա նրանք են, ում նա սիրում է։ Մնացածին նա, բնավ, վատը չի ցանկանում, սակայն նրա երազանքներում նրանք տեղ չունեն։ Իսկ մտերիմներiն և հարազատներին սիրով և հոգատարությամբ է պարուրում։ Մի խոսքով, նա երազում է այն բանի մասին, ինչը որ իրականում անում է, ուղղակի երազանքների մեջ նա ավելի մեծ հնարավորություններ ունի։

Առյուծ

Օրիորդ-Առյուծը երազում է ժամանակի մեքենայի մասին, որը կկառուցի իրեն սիրահարված մի գիտնական՝ իրենց երկուսի պատվին, և, իհարկե, ոչ ոքի այն ցույց չի տա։ Առյուծը ցանկանում է օգտագործել այդ խաղալիքը միայնակ, քանի որ էլ ո՞վ կարող է գնահատել այդ գլուխգործոցի անհավատալի հնարավորությունները։ Միայն Առյուծը կուղևորվի դեպի անցյալ և կզբաղեցնի որևիցե թագուհու գահը։ Կարևոր չէ, թե ում գահը այն կլինի, կարևոր է, որ շուրջը շատ իշխող տղամարդիկ լինեն։

Կույս

Չգիտես ինչու, բայց բոլորը կարծում են, որ Օրիորդ-Կույսը երազում է, որ աշխարհում այնպիսի կատարյալ կարգ ու կանոն լինի, ինչպիսին նրա պահարանում է։ Իրականում, մոտավորապես այդպես էլ կա։ Մոտավորապես․․․Կույսը երազում է ստեղծել աշխարհներ, որտեղ ամեն բան ճիշտ և լավ կլինի, այլ ոչ թե մեր խենթ իրականության նման։ Սակայն Կույսի երազանքները միայն երազանքներ են։

Կշեռք

Օրիորդ-Կշեռքները երազում են, երբ չունեն անելու ոչինչ։ Իսկ քանի որ նրանք գրեթե միշտ անելու ոչինչ չունեն (այսինքն, նրանք դեռ չեն որոշել, թե ինչ անել), ապա երազանքների գրկում նրանք անցկացնում են գրեթե ամբողջ կյանքը։ Եվ այդ երազանքներն աներևակայելի գեղեցիկ են, կարծես հիանալի մի ֆիլմ։ Այդ ֆիլմում տարվա 365 օրը արևն է ջերմացնում, իսկ անձրևը միանում է միայն Կշեռքների հրամանով, երբ նրանք ցանկանում են մի փոքր տխրել։

Կարիճ

Կարիճները միստիկ իշխանություն են երազում։ Թեև նրանք օժտված են այդ ուժով, սակայն դա նրանց համար քիչ է։ Աներևակայելի սեքսուալ մագնիսականությունը, բոլորի էությունը տեսնելու ունակությունը, աննկարագրելի բախտավորությունը օրիորդ-Կարիճներն, իհարկե, չեն գնահատում, որովհետև դա նրանց համար բնական երևույթ է։ Այ եթե հնարավոր լիներ հայացքով ոչնչացնել, կամ խոսքով կենդանացնել և ժեստով հնազանդեցնել․․․Եվ ամենակարևորը՝ նրանք անմահություն են երազում, որովհետև գտնում են, որ իրենք ապրում են, իսկ մնացածը ուղղակի գոյատևում։

Աղեղնավոր

Աղեղնավորները Երկրի խաղաղություն են ցանկանում։ Երազում են նրա մասին, որ վերջապես բոլոր լավ մարդիկ կհավաքվեն և կոչնչացնեն բոլոր վատ մարդկանց։ Իսկ իր համար այս պայքարում օրիորդ–Աղեղնավորը համեստ մի դեր է հատկացրել՝ այս ամենը կազմակերպած և երախտապարտ մարդկության օվացիաների արժանացած սպիտակազգեստ մի էակ։ Դե իսկ այս ամենից հետո կարելի է արդեն լուրջ գործերով զբաղվել՝ ճանապարհորդել, արկածների մեջ ընկնել, բայց նորմալ արկածների, ոչ թե վատ մարդկանց պատճառով ստիպված արկածախնդրության մեջ ընկնելը։

Այծեղջյուր

Օրիորդ-Այծեղջյուրները երազում են միայն այն բանի մասին, ինչը հնարավոր է հանգամանքների զուգադիպումից, օրինակ՝ մի երկու միլիոն դոլար շահել։ Համենայնդեպս, նրանք բոլորին այդպես են ասում։ Իսկ իրականում նրանք երազում են, որպեսզի հզոր հեռատեսությունը ոչնչացնի իր մրցակցին։ Հրապարակավ։ Որ բոլորը տեսնեն, թե ով է իրականում տաղանդավոր ու աշխատասեր, իսկ ով է օգտվում այդ փաստից։ Այդուհանդերձ օրիորդ-Այծեղջյուրները հիշաչար և վրեժխնդիր չեն։ Սակայն միշտ գտնվում են նրանք, ովքեր նրանց հաշվին կարիերա են ստեղծում։

Ջրհոս

Օրիորդ-Ջրհոսները հազվադեպ են լքում իրենց երազանքների աշխարհը, իսկ իրական աշխարհ դժկամությամբ են գալիս և միայն այն պատճառով, որ դա ուղղակի անհրաժեշտ է։ Դրա համար նրանք երազում են, որ այդ «անհրաժեշտը» չլինի իրենց կյանքում, որ այսուհետ նրանք ենթարկվեն միայն իրենց ուզածին։ Ճիշտ է, այդպես չի լինում, սակայն Ջրհոսները չեն կորցնում իրենց հույսը։ Շատերին դա նույնիսկ հաջողվել է։

Ձկներ

Նրանք երազում են բացառապես սիրո մասին՝ մեծ և լուսավոր սիրո։ Ոչ մի այլ նշան չի կարող սիրել այնպես, ինչպես Ձկները։ Այդ պատճառով էլ չեն երազում դատարկ ու անիմաստ բաների մասին, և ցանկանում են, որ սերն իրենց կյանքում ավելի ու ավելի շատ լինի։ Այսինքն՝ սիրո օբյեկտները։ Իսկ թե ինչպես հասցնել սիրել այդ ամենը, Ձկները գիտեն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ են երազում ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների օրիորդները
Ընդհանուր գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ: 9 հարց տարբեր ոլորտներից