fbpx

Որքա՞ն մթին է Ձեր հոգին ըստ Կենդանակերպի նշանի

Երբ մենք ուսումնասիրում ենք Կենդանակերպի նշանները, հիմնականում ուշադրություն ենք դարձնում դրական բնութագրերի վրա՝ անտեսելով ոչ այդքան հաճելի ինֆորմացիան: Բայց իզուր․․․

Սեփական Կենդանակերպի նշանի մութ կողմերն իմանալը պակաս կարևոր չէ, քան դրականները: Այդ ինֆորմացիան կօգնի ավելի խորը հայացք նետել դեպի սեփական ներքինը և ավելի խորը վերլուծել սեփական անձը:

Խոյ

Ձեր հոգում չկա մթություն: Սկզբունքորեն դուք չար մարդ չեք: Եթե Ձեր մեջ որևէ մութ բան է ի հայտ գալիս, ապա դա կապված է ադրենալինի հետ: Այն նույն զգացողությամբ, որ առաջանում է ասենք ատրակցիոն նստելիս:

Ցուլ

Դուք մութ հոգի ունեք, բայց դրա մասին քչերը գիտեն: Ձեր մթությունը դրսևորվում է սեփականության զգացողության հետ, որն առաջանում է նրանց հանդեպ, ով Ձեզ համար իրոք թանկ է: Դրան ուղեկցող խանդը և կառավարելու ցանկությունը՝ սրվում են: Վերջին հաշվով նա, ով իր վրա կզգա այդ ամենը՝ ուղղակի կցանկանա փախնել Ձեզանից:

Երկվորյակներ

Ձեր հոգուն բնորոշ է մուգ մոխրագույնը: Դուք բոլորովին չար մարդ չեք, բայց կարող եք դառնալ այդպիսին, եթե դրա համար պատճառ կա: Մուգ մոխրագույնը վկայում է որ դուք գոյություն ունեք չարի և բարու սահմանին: Դուք կարող եք փոխել երանգները՝ կախված նրանից, թե դրանցից որն է համատեղելի կոնկրետ իրավիճակի հետ:

Խեցգետին

Դուք շատ էմոցիոնալ եք: Հաշվի առնելով այն փաստը, որ դուք նաև շատ զգայուն եք և անինքնավստահ՝ Ձեր հոգուն համապատասխանում է խորը կապտամանուշակագույն երանգը: Այն այնքան հագեցած է, որ թվում է կարծես սև լինի:

Առյուծ

Երբ դուք քնքուշ եք և բարի՝ Ձեր հոգում գրեթե տեղ չի մնում մթության համար: Դա լավ է, քանի որ դուք ի ծնե առաջնորդ եք և այլ մարդիկ հետևում են Ձեզ: Չէ՞ որ դուք չեք ցանկանում նրանց Ձեր ետևից տանել դեպի մթություն: Այնպես չէ՞:

Կույս

Ձեր հոգում մթության համար տեղ չկա: Դուք նախաձեռնող եք, ով անընդհատ առաջ է տանում աշխարհը: Ձեզ մոտ ուղղակի ուժ չի մնում, որը կարողանաք ծախսել մութ գործերի վրա:

Կշեռք

Ձեզ մոտ սև-սպիտակ հոգի է: Դուք կարող եք լինել չափազանց դժբախտ՝ ամբողջությամբ կլանված մթությամբ, բայց արդեն հաջորդ պահին ամեն ինչ փոխվում է: Դուք Ձեզ լավ եք զգում և ճառագում եք կուրացնող սպիտակ գույն: Ամեն ինչ կախված է Ձեր տրամադրությունից և կոնկրետ պահից: Ահա այսքանը:

Կարիճ

Ձեր հոգին սև է: Ոչ մի լույս չի կարող ապրել այդ մթության մեջ: Արտաքինից դուք կարող եք բոլորովին անմեղ և անվնաս մարդու տպավորություն թողնել, բայց դա միայն դիմակ է: Դրա ետևում թաքնվում է իսկական մթություն:

Աղեղնավոր

Ժամանակ առ ժամանակ դուք կարող եք Ձեզ դրսևորել որպես բավական մակերեսային մարդ: Դուք անընդհատ Ձեզ վրա փորձում եք այս կամ այն կերպարը: Եթե դրացից մեկում կա մթություն հոգում՝ դուք դա էլ կարող եք փորձել Ձեզ վրա: Բայց Ձեզ իրական մթությունը բոլորովին բնորոշ չէ։

Այծեղջյուր

Ձեր հոգին սև է, բայց հետաքրքիր իմաստով: Դուք պարուրված եք այդ մշուշի և սարսափի վիբրացիաներով այնպես, որ դեպի Ձեզ է ձգում այլ մարդկանց: Իսկ դա նշանակում է, որ արկածներն անպակաս են: Հետևաբար կարելի է ասել, որ այդպիսի մթությունը Ձեզ օգուտ է միայն տալիս: Անսպասելի էր չէ՞:

Ջրհոս

Ձեր հոգին չես անվանի մթին: Դուք ձգտում եք խուսափել մթից: Շատ եք սիրում այն հաճույքները, որը Ձեզ առաջարկում է կյանքը: Իսկ Ձեր տարօրինակություններն ու անհասկանալի գործողությունները օգնում են մնալ լույսի շրջանակներում:

Ձկներ

Ձեր մեջ միախառնվել է մթությունն ու լույսը: Ամեն ինչ կախված է Ձեր տրամադրությունից: Այսօր դուք կարող եք լինել դեպրեսիվ տրամադրությամբ, իսկ արդեն վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Կյանքի չնչին փոփոխությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում Ձեր հոգում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Որքա՞ն մթին է Ձեր հոգին ըստ Կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ. Կգուշակե՞ս հայկական կերակրատեսակը ըստ լուսանկարի