fbpx

Այն, ինչ անհրաժեշտ է ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին երջանիկ զգալու համար

«Սովորական տրամաբանությունն ասում է. Եթե դու դժբախտ ես, ուրեմն դու երջանկություն չունես: Եվ քանի որ այն չունես, ուրեմն գնա և փնտրիր: Իսկ պարադոքսալ տրամաբանությունն ասում է. Եթե գնաս երջանկություն փնտրելու, այն կկորցնես: Պարզապես նստիր և հասկացիր, որ դու այն ունես »,- Սոկրատես:

Խոյ

Արկածներ: Եթե ​​կյանքը դառնում է չափազանց սովորական և միապաղաղ, դուք ձանձրանում եք: Դուք ձեզ դժբախտ եք զգում, եթե նոր բան չեք փորձում:

Ցուլ

Հաստատունություն: Դուք չեք ցանկանում, որ անակնկալի գաք: Դուք երազում եք հարմարավետ կյանքի մասին ձեզ համար թանկ մարդկանց շրջանում:

Երկվորյակներ

Ընկերություն: Դուք հասարակության երեխան եք, և, հետևաբար, չեք կարողանում դիմանալ միայնությանը: Ձեզ հարկավոր է ընկերակցություն, որոնց հետ կարելի է ուրախանալ հանգստյան օրերին, այլապես կխելագարվեք:

Խեցգետին

Կիրք: Դուք փափագում եք մտերմության: Եվ կարևոր չէ՝ դուք հանդիպում եք եք ձեր կյանքի ամենամեծ սիրո՞, թե՞ պարզապես ժամանակ եք անցկացնում ձեր հարազատների հետ: Դուք չեք կարող առանց սիրո:

Առյուծ

Ուշադրություն: Դուք ատում եք, երբ ձեզ մղում են երկրորդ պլան: Դուք ցանկանում եք միշտ լինել ուշադրության կենտրոնում:

Կույս

Ճանաչում: Դուք ցանկանում եք, որ մարդիկ հիանան ձեր կատարած քրտնաջան աշխատանքով: Նաև ձեզ անհրաժեշտ է ընկերական շնորհավորանքներ:

Կշեռքներ

Փող: Դուք ցանկանում եք վարել շքեղ կյանք՝ լի գեղեցկությամբ: Նյութապաշտ է հնչում, բայց դա այն բաներն են, որոնք ձեզ երջանկացնում են:

Կարիճ

Անվտանգություն: Դուք չեք ցանկանում անընդհատ սպասել ձեր հաջորդ աշխատավարձին: Դուք պետք է ապահովեք ապահով, կայուն կյանք ձեր և ձեր սիրելիների համար:

Աղեղնավոր

Ազատություն: Դուք չեք ցանկանում կապված լինել և հետևել ուրիշի ցուցումներին: Ձեզ անհրաժեշտ է ինքնուրույն որոշումներ կայացնելու և ազատ լինելու հնարավորություն: Նույնիսկ երբ գտնեք ձեր երկրորդ կեսին:

Այծեղջյուր

Հաջողություն: Ցանկանում եք իրականացնել ձեր կարիերայի ամբիցիաները և անուն հանել: Դուք ավելի շատ մտահոգված եք ձեր մասնագիտական ​​կյանքով, քան ձեր անձնական կյանքով: Ներկա պահին:

Ջրհոս

Սահմաններ: Դուք չեք ցանկանում, որ մարդիկ իրենց ոտքերը սրբեն ձեզ վրա: Դուք ցանկանում եք բարություն և հարգանք: Իսկ որպեսզի ուրիշները չցավեցնեն ձեզ՝ անհրաժեշտություն եք զգում սահմաններ դնել:

Ձկներ

Ընդունում: Դուք պարզապես ցանկանում եք շրջապատել ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր ընդունում, մոտիվացնում են ձեզ և թույլ են տալիս լինել այնպիսին, ինչպիսին, որ կաք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այն, ինչ անհրաժեշտ է ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին երջանիկ զգալու համար
Սեքսուալության սահմանագծին։ Գեղեցիկ աղջիկների կախարդող լուսանկարներ