Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ սիրավեպի՞ թե բարեկամության: Դուք հաստատ չպետք է այսպիսի բաներ ասեք տղամարդուն, որը հետաքրքրում է ձեզ:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր առանձնահատկությունները.
Խոյ – երբեք նրանց հետ բանավոր պայքարի մեջ մի մտեք
Խոյը բռնկուն բնավորություն ունի, ագրեսիվ է և իմպուլսիվ: Բացի այդ, այդ մարդիկ լավ կառուցվածք ունեն, ուժեղ են և կարող են բռի լինել:
Ցուլ – երբեք նրանցից չխլեք ուտելիքը
Նրանք ուրախ կլինեն կիսվել ձեզ հետ, մանավանդ, եթե իրենք են կերակուրը պատրաստել: Բայց եթե մոռանաք տակտի մասին, նա կդադարի ձեզ հարգել:
Երկվորյակներ – երբեք չփակեք նրանց բերանը
Երկվորյակների տեսանկյունից՝ շփումը շատ կարևոր է: Եվ այս մարդուն ասել․ «լռի»՝ նման է նրա ձեռքը կտրելուն:
Խեցգետին – երբեք մի քննադատեք նրանց
Խեցգետինը մի փոքր անինքնավստահ է, ուստի ամենափոքր քննադատությունը, նույնիսկ եթե դա թելադրված է բարի նպատակներով, նույնացվում է որովայնին հարվածելու հետ: Նրա համար նույնիսկ ավելի քիչ ցավոտ կլիներ, եթե փոխարենը իսկապես հարվածեիք նրան:
Առյուծ – մի փորձեք ճնշել նրանց
Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, և եթե փորձեք նրանցից խլել այդ արտոնությունը, նրանք ձեզ ատելու են ընդմիշտ:
Կույս – երբեք նրանց մի ասեք, որ նրանք սխալ են
Կույսերը կուղղեն իրենց ամբողջ էներգիան՝ ցույց տալու, որ նրանք ճիշտ են, իսկ դուք՝ ոչ: Կարևոր չէ, թե որքան դա կտևի, նույնիսկ եթե մի ամբողջ կյանք:
Կշեռք – երբեք մի վիճեք նրանց հետ
Կշեռքները չեն սիրում կոնֆլիկտներ և ճնշումներ, երբ որոշում կայացնելու կարիք ունեն: Եթե որոշեք շտապեցնել նրանց, լիակատար ձախողում է սպասվում, և դա տհաճ տեսարան կլինի:
Կարիճ – երբեք մի խաբեք նրանց
Նրանք կրքոտ տղամարդիկ են, ովքեր չեն ներում խաբեությունը: Եթե ձեզ բռնում են ստելիս, վազե՛ք:
Աղեղնավոր – մի փորձեք նրանց ձեզ հետ կապել
Աղեղնավորը ազատության կարիք ունի, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Եթե դուք չափազանց պահանջկոտ եք կամ նրան թույլ չեք տալիս ինչ-որ տեղ գնալ, նա պարզապես կպայթի:
Այծեղջյուր – մի՛ ձևացրեք, թե դուք այնպիսին եք, ինչպիսին չեք
Այծեղջյուրները շատ ազնիվ ու շիտակ են, և եթե ինչ-որ մեկը հավակնում է լինել այնպիսին, ինչպիսին իրականում չէ, նրանք անմիջապես սկսում են ատել նրան:
Ջրհոս – մի փորձեք փոխել նրանց
Նրանք եզակի են և ապրում են իրենց սեփական կանոններով: Փորձեք նրանցից դարձնել այնպիսին, ինչպիսին նա չէ՝ և նրանք ձեզ կատեն:
Ձկներ – մի փորձեք խաբել նրանց
Ձկները կարող են չափազանց զգայուն լինել: Եթե փորձեք նրանց մոլորեցնել կամ խաբել, պատրաստ եղեք հուզական սերիալի, որը կարող է տևել մի քանի սեզոն:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: