Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն սիրում հաճոյախոսություններ շռայլել, խոստովանում են, որ շփումներում առանց դրանց հնարավոր չէ։ Լավ, բարի խոսքը ունակ է բարձրացնել տրամադրությունն ու ինքնագնահատականը, լիցքաթափել իրավիճակը և վստահություն ձեռք բերել նույնիսկ քիչ ծանոթ մարդու մոտ։ Սակայն հաճոյախոսությունների մեջ պետք է զգույշ լինել՝ դրանք որոշ մարդկանց համար կարող են հաճոյախոսություն լինել իսկ որոշ մարդկանց համար՝ վիրավորական բառեր։
Եկել է ժամանակը խոսել այն մասին, թե ինչպես կարելի է գրավել Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին (և՛ կանանց, և՛ տղամարդկանց)՝ գովեստի միջոցով։
Խոյ. «Ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես»
խոյերը գնահատում են, երբ իրենց լավագույնն են համարում, կենտրոնացնում են ուշադրությունը ձեռքբերումների և ուժեղ կողմերի վրա։ Հիացեք նրանցով և նրանց ինքնավստահությամբ, և նրանք՝ Ձերն են։
Ցուլ. «Դու՝ ինքնին վստահելիություն ես»
Ցլերը վստահում են իրենց ավելի շատ, քան ուրիշներին, այդ պատճառով հաճոյախոսություններով պետք է զգույշ լինել։ Գովեք նրանց համառությունը, ազնվությունը, առատաձեռնությունն ու նպատակասլացությունը՝ նրանք կգնահատեն։
Երկվորյակներ. «Քեզ հետ լինելը՝ անընդհատ տոն է»
Երկդեմ Երկվորյակները միևնույն հաճոյախոսությանը կարող են տարբեր կերպ վերաբերվել՝ կախված տրամադրությունից։ Ասեք նրանց, որ նրանք՝ ընկերական շրջապատի հոգին են, գովեք նրանց լավատեսությունը և թեթևությունը։
Խեցգետին. «Քեզ հետ լավ է և հարմարավետ»
Սենտիմենտալ Խեցգետինը շատ հեշտ կարող է հուզվել և արտասվել հուզիչ հաճոյախոսությունից, որը նա համարում է հոգատարության ցուցաբերում։ Նրան լիովին բավարար է միայն «շնորհակալություն» կամ խոստովանումը, որ նա բարի է և հոգատար։
Առյուծ. «Քո ինքնավստահությունը հիացնում է»
Այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում հաճոյախոսություններ և առանց ամաչելու ցույց են տալիս, որ գնահատում են իրենց հասցեին հնչած լավ խոսքը, հատկապես նրանց առաջնորդի որակների մասին, հեշտ շփվողականության, նվիրվածության և հավատարմության մասին։
Կույս. «Դու հրաշալի հասկանում ես մարդկանց և կյանքը»
Իրենց գինն իմացող Կույսերը հաճախ զարմանում են գովեստից, քանի որ հրաշալի հասկանում են, թե ինչին են իրոք ունակ իդեալին հասնելու ձգտման համար։ Գնահատեք նրանց ազնվությունը, պրոբլեմներ լուծելու ունակությունը և այն, որ նրանց կարելի է վստահել։
Կշեռք. «Շնորհիվ քեզ, ցանկանում եմ փոխվել դեպի լավը»
Կշեռքները սիրում են, բարեհամբույր կերպով ընդունում և, նախապես ամեն ինչ մտածելով, նույնիսկ վերադարձնում են հաճոյախոսությունները։ Հատկապես արժեքավոր է նրանց համար, երբ շրջապատողները կիսում են նրանց ձգտումներն ու սկզբունքները։
Կարիճ. «Դու շատ խելացի և խորաթափանց ես»
Զգույշ, հոգատար և պատասխանատու Կարիճները բառերին կասկածով են վերաբերվում և գիտեն, թե երբ են ցանկանում իրենց մանիպուլյացիայի ենթարկել։ Այդ պատճառով նրանց ասած ամեն ինչ պետք է առավելագույնս ազնիվ լինի։
Աղեղնավոր. «Ես գնահատում եմ քո առատաձեռնությունն ու հումորի զգացումը»
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են, երբ իրենց գովում են, բայց միայն, երբ դա արվում է տեղին։ Էներգիայով լեցունությունը և լավատեսությունը՝ նրանց բնավորության գերակա գծերն են, ինչպես և չտեսնված առատաձեռնությունը։
Այծեղջյուր. «Դու միշտ ինքնավստահ ես և պատրաստակամ օգնելուն»
Ազնիվ և արդարամիտ Այծեղջյուրները միշտ պատրաստ են կիսել իրենց հաղթանակը շրջապատի հետ՝ նրանք հաճույքով ստանում և բաժանում են հաճոյախոսություններ։ Նշեք նրանց անկախությունն ու սեփական սկզբունքների հանդեպ հավատարմությունը։
Ջրհոս. «Դու այնքան զգայուն և հասկացող ես»
Բարի խոսքեր լսելով իր հասցեին, Ջրհոսը արտաքնապես ամաչում է և ներքուստ թաքուն ուրախանում, հատկապես, երբ արժանավույնս գնահատվում է նրանց կրեատիվությունն ու մտքերի պարզությունը։
Ձկներ. «Դու անչափ խելացի ես ու ունես մեծ սիրտ»
Ձկները սիրում են հաճոյախոսություններ, բայց, խորասուզվելով իրենց աշխարհը, երբեմն չեն նկատում, որ իրենց գովում են։ Երջանիկ նրանց կարող են դարձնել ուշադրությունը և անկեղծ հետաքրքրությունը։
Իհարկե չպետք է մոռանալ, որ միևնույն Կենդանակերպի նշաններ ոչ միշտ են միանման իրենց նախընտրություններում։