fbpx

Երեխա, ծաղկման շրջանում գտնվող մարդ, իմաստուն ծերունի։ Կենդանակերպի նշանների հոգեբանական տարիքը

Յուրաքանչյուրս մեր սեփական վերաբերմունքն ունենք տարիքին։ Որոշ մարդիկ հետևում են իրենց և երիտասարդ տեսք ունեն, մյուսները վարպետորեն կիրառում են ոչխորամանկ հնարքներ, որոնք թույլ են տալիս թաքցնել տարիները։ Իսկ երրորդներն էլ, հակառակը՝ թվում են կամ իրենց տարիքից չափազանց մեծ, կամ փոքր այն պատճառով, որ նրանց հոգեբանական տարիքը շատ է տարբերվում ֆիզիկական տարիքից, ինչի մասին էլ վկայում են այդ նշանները։

Նույն տեսակետին են նաև աստղաբանները։ Եկեք տեսնենք ըստ նրանց ո՞վ են Կենդանակերպի տարբեր նշաններ՝ երեխա՞, դեռահա՞ս, թե՞ իմաստուն ծերունի։

Խոյ

Անհամբեր և կենսուրախ Խոյերը ծեր տարիքում էլ երեխայի են նման։ Նրանք էնտուզիազմով են ընդունում ամեն տեղի ունեցածը և եթե ինչ-որ բան այնպես չի գնում՝ ունակ են կամակորություններ անել, ինչպես նախադպրոցական երեխան։

Ցուլ

Ցլերի համար շատ հաճախ ժամանակը կանգ է առնում մանկության և երիտասարդության սահմանագծին։ Այս նշանի ներկայացուցիչները վստահող են, ազնիվ, չափավոր պրագմատիկ և ռոմանտիկ, բայց նրանք դժվարություն են ունենում կուտակածը ուրիշների հետ կիսվելու հետ։ Դա վերաբերվում է և զգացմունքներին, և ունեցվածքին։

Երկվորյակներ

Ապստամբ ոգին ի հայտ է գալիս հաճախ մոտ 20 տարեկանում։ Արկածախնդիր և փոփոխություններին արագ հարմարվող Երկվորյակները ավելի շատ հիշեցնում են դեռահասի, որը գտնվում է հասուն կյանքի շեմին։ Նրանք թեժացած ժամանակ կարող են ավելորդություններ անել նույնիսկ հասուն տարիքում՝ գերադասելով ապրել մեկ օրով։

Խեցգետին

Խեցգետինները կարծես թե կանգ են առել 20 և 30 տարիների արանքում։ Նրանք առանց հոգնելու ստեղծում են հարմարավետություն, ջանում են հանուն ընտանիքի բարեկեցության, կարիք ունեն էմոցիոնալ աջակցության, ինչպես բոլոր երիտասարդները, որոնք նոր-նոր են սկսել կառուցել սեփական կյանքը։

Առյուծ

Ինքնաբավ Առյուծները երիտասարդ տարիքում թվում են իրենց տարիքից հասուն և խիզախ։ Արդեն երիտասարդ տարիքում համապատասխանում են 28-35 տարեկան հոգեբանական տարիքին, նրանք արագ դեն են նետում դիմակները և առանց կանգ առնելու առաջ են գնում դեպի սեփական նպատակներ։ Նրանք վստահ են իրենց ուժերի վրա։

Կույս

Կույսերը մանկուց իրենց ինքնուրույն և պատասխանատու են դրսևորում։ Նրանց հոգեբանական տարիքը մոտավորապես հավասարվում է 35-42 տարեկանին։ Նրանք հոգ են տանում նրանց մասին, ովքեր կախված են իրենցից, և ապրում են առօրյայով, ամեն րոպե կատարելով սեփական պարտականությունները ընտանիքի և հասարակության առջև։

Կշեռք

Ի տարբերություն ևս մեկ երկակի նշանի՝ Երկվորյակների, Կշեռքները դրսևորում են 50 տարեկան մարդկանց բնորոշ դատողականություն և նույնիսկ անինքնավստահություն։ Նրանց հարկավոր է զուգընկեր, ում հետ կկարողանան ներդաշնակություն ձեռք բերել։

Կարիճ

Սեփական նպատակներին հասնելու ձգտմամբ՝ Կարիճները հաճախ այնքան իմպուլսիվ են, ինչպես 50 տարեկանները։ Նրանք ունակ են ամբողջ կյանքը բազմապատկել ձեռք բերվածը, ժամանակ առ ժամանակ ինքնաբուխ են, բայց նույն ժամանակ իմաստուն և խորաթափանց։

Աղեղնավոր

Աղեղնավորը միշտ կենտրոնացած է իր աճի վրա։ Այս ազատատենչ նշանը չի ընդունում պայմանականություններ, ինչը բնորոշ է 60 տարեկանին մոտ մարդկանց, որոնք պատրաստ են ուշադրություն չդարձնել հասարակական նորմերին և տաբուներին և ապրել սեփական հաճույքի համար։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համառությունն ու աշխատասիրությունը կարելի է համեմատել 60-70 տարեկան մարդկանց, իրենցից հետո, ժառանգություն թողնելու փորձերի հետ։ Նրանք համառաբար վերև են շարժվում կախված ժայռի վրայով, չմոռանալով, որ իրենց ռեսուրսները անսպառ չեն։

Ջրհոս

Մանկական անմիջականության, կենսուրախության համադրությունը ձեռք բերված փորձի և իմաստության հետ՝ յուրաքանչյուր տարիքի Ջրհորին դարձնում են նման 70-77 տարեկանից անց մարդկանց։ Նրանք քնքուշ են, հավատում են բարուն և հրաշքներին, նաև խորաթափանց են։

Ձկներ

Երազկոտ Ձկները մանկուց փոքրիկ ծերուկների տպավորություն են թողնում՝ աշխարհի հանդեպ իդեալականացված հայացքների և աշխարհը այդպիսին դարձնելու պայքարի պատճառով։ Նրանք հաճախ մեզանից շատերից ավելի խորն են մտածում, ինչպես մոտ 80 տարեկան մարդիկ։

Ասում են, որ մարդու տարիքն այնքան է, որքան ինքն է զգում։ Ամեն դեպքում բացառություններ լինում են յուրաքանյուր օրենքներում և տեսություններում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Երեխա, ծաղկման շրջանում գտնվող մարդ, իմաստուն ծերունի։ Կենդանակերպի նշանների հոգեբանական տարիքը
Աննկարագրելի գեղեցիկ և ապշեցնող պարային համար (տեսանյութ)