fbpx

Կենդանակերպի ամենաէգոիստ նշանները

Ահա հենց այստեղ էլ կիմանանք ճշմարտությունը․․․

Խոյ

Խոյերն էգոիզմի արքաներն են: Նրանք ամեն հարցում իրենց շահն են փնտրում: Սա չի նշանակում, որ նրանք լիովին չարամիտ մարդիկ են, պարզապես նրանց համար առաջին տեղում մշտապես սեփական մտքերն ու նպատակներն են:

Ցուլ

Ինքնասիրահարվա՞ծ՝ այո՛, էգոի՞ստ՝ ո՛չ: Հիմնականում Ցլերի մոտ առկա է առողջ էգոիզմը, որը թույլատրելիի սահմանները չի անցնում: Սակայն, իհարկե, կան առանձնահատուկ բացառություններ:

Երկվորյակներ

Երվորյակները չափից դուրս ինքնավստահ են, սակայն նրանց չի կարելի էգոիստ համարել: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն և միշտ ճիշտ են: Սակայն սա մեծ մասամբ նրանց կերպարի մի մասն է կազմում: Ինչևէ, երբեմն նրանց ինքնահավանությունը կարող է վերաճել էգոիզմի, և նրանք այդ պարագայում պարզապես անտանելի են դառնում:

Խեցգետին

Խեցգետինների համար ուրիշների տրամադրություն գոյություն չունի: Եթե իրենք երջանիկ են, ապա ամեն ինչ կարգին է, իսկ եթե իրենք տխուր են, ապա պետք է տառապեն բոլորը: Սա էգոիզմի ամենատիպիկ դրսևորումն է, սակայն վատագույն տարբերակը չէ:

Առյուծ

Ի ծնե Էգոիստ: Նրա էգոիզմը հասնում է տիեզերական չափսերի: Առյուծները կարծում են, որ իրենք ամենագեղեցիկն են, ամենախելացին, ամենաարդարամիտը, ամենաճշմարտացին, ամենաիմաստունը, ամենա…, ամենա…, ամենա… Ի՞նչ խոսք, հանուն արդարության պետք է նշել, որ դա այդպես էլ կա, սակայն նրանք կարող են դա պատեհ-անապտեհ ի ցույց չդնել:

Կույս

Կույսերը հիմնականում ի վիճակի են լինում ինքնաքննադատորեն մոտենալ սեփական անձին, ինչը լավ է: Սակայն նրանք երբեմն չեն նկատում, որ սկսում են ինքնագովասանքով զբաղվել, ինչը վատ է: Երբեմն նրանք չափից դուրս շատ են տարվում սեփական շահով և դառնում են էգոիզմի մարմնավորում:

Կշեռք

Կշեռքները շատ են կարևորում իրենց սեփական ժամանակն ու պլանները, սակայն ուրիշներինը նրանց բացարձակ չեն հետաքրքրում: Կշեռքները խորապես համոզված են, որ բոլորն էլ իրենց համար միշտ պետք է ժամանակ ունենան: Նրանց երեխայական էգոիզմը երբեմն հասնում է ոչ երեխայական չափսերի:

Կարիճ

Անտանելի, անասելի էգոիստներ, որոնք իրենց էգոիզմի անսահմանությամբ կարող են մրցակցել Խոյերի հետ: Կարիճները կարծում են, որ աշխարհի տերն են և բոլորն իրենց պարտական են, պարտական են սիրել, հարգել, փայփայել: Սակայն նրանք լավ կանեն չմոռանան, որ սերն ու հարգանքը վաստակում են, այլ ոչ պահանջում:

Աղեղնավոր

Շատ անդուր էգոիստ է, որը սիրում է գովազդել և ծաղկացնել սեփական անձը: Նրանք շատ են սիրում ուրիշի լավ արարքներն իրենց վերագրել, ինչը չի կարող հունից չհանել, իսկ այ բուն քաջագործություն անելու պահին նրանց հետքն անգամ չես գտնի:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրն իր առջև նպատակ է դրել, ապա նա դրան կհասնի ցանկացած գնով: Նրա համար գոյություն ունեն միայն սեփական շահերն ու նպատակները: Ձեռքբերումների առումով սա դրական էգոիզմ է, իսկ այ միջանձնային հարաբերություններում՝ աղետ: Եվ ամենավատն այն է, որ սա անբուժելի է, նրանք պարզապես այդպիսին են ծնվում:

Ջրհոս

Ջրհոսներն ինչպես և Երկվորյակները խորապես, ողջ հոգով և սրտով հավատում են, որ միշտ ճիշտ են: Որոշակիորեն նրանք իրավացի են, քանի որ իսկապես շատ կիրթ և բազմակողմանի զարգացած են, սակայն, այնուամենայնիվ, կան բաներ, որ անգամ նրանք չգիտեն: Ջրհոսները վատ մարդիկ չեն, պարզապես չափից ավելի շատ են սեփական մտքերով և դատողություններով տարված:

Ձկներ

Ձկները չափազանց զգայուն և էմոցիոնալ են, ուստի իրենց էգոիզմն արտահայտվում է սիրո մեջ: Նրանք ենթագիտակցորեն ջանում են անել ամեն բան, որ հայտնվեն բոլորի ուշադրության կենտրոնում: Իսկ նրանց սիրեցյալը պարզապես պարտավոր է 24/7 հիացական հայացքով նայել իրենց վրա, գովաբանել և գուրգուրել: Նրանց էգոիզմը կոմպենսացվում է նրանով, որ իրենք էլ իրենց հերթին փորձում են ամեն ինչ անել իրենց սիրելիի համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag