Կենդանակերպի հորոսկոպի յուրաքանչյուր ներկայացուցիչ օժտված է յուրահատկություններով, որոնք ոտքից գլուխ մատնում են նրան։
Իսկ ինչպե՞ս արագ և ճշգրիտ որոշել, թե որ Կենդանակերպի նշանին է պատկանում մարդը։ Ուշադրություն դարձրեք այս վարքագծերին։
Խոյ
Այս նշանի տակ ծնված մարդիկ աշխարհում ամենաշատը չեն սիրում մրցակցություն։ Եթե Խոյի շրջապատից որևէ մեկը թեկուզ ինչ-որ բանով լավը լինի նրանից, նա կանի ամեն ինչ, միայն թե իր տեղը ցույց տա մրցակցին։
Ցուլ
Այս նշանի մարդիկ բացարձակ վստահ են, որ իրենք յուրահատուկ են։ Տիպիկ Ցլերը «ամեն ինչ բոլորից լավ գիտեն» և ուղղակի պարտավոր են իրենց կարծիքը հասցնել շրջապատին։ Լավ նորությունն այն է, որ նրանք նույն կերպ կարողանում են ընդունել սեփական սխալականությունը։
Երկվորյակներ
Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին պրակտիկորեն անհնար է ստիպել լռել։ Սակայն, չնայած նրանց ամբողջ շատախոսության, Երկվորյակները խելացի մարդիկ են, այդ պատճառով ընկերական խորհուրդներից հազվադեպ են հրաժարվում։
Խեցգետին
Այն, որ Խեցգետինները նեղացկոտ են, գիտեն, երևի, բոլորը։ Բայց այն, որ այս նշանի մարդիկ անհնարինության աստիճանի զզվող են, Ձեզ համար կարող է բացահայտում լինել։ Նրանք պաշտում են իդեալական մաքրությունը, այդ պատճառով նրանց նյարդայնացնում է նույնիսկ սեղանին թափված հացի փշրանքները։
Առյուծ
Առյուծների եսակենտրոնության մասին վաղուց է հայտնի, սակայն այս նշանի ներկայացուցչի հետ վիճել՝ խորհուրդ չի տրվում։ Այս մարդիկ սուր լեզու ունեն և երբեք խոսքի տակ չեն մնում։ Ամենավիրավորականն այն է, որ այդ ժամանակ նրանք ասում են միայն ճշմարտությունը և քննադատում են ըստ էության։
Կույս
Շփվելով այս նշանի մարդկանց հետ, դուք շատ արագ կհասկանաք, որ նրանց կյանքում ամեն ինչ՝ ուտելիք, ժամանց, սպորտ, ինտիմ, կլինի բացառապես ժամանակացույցով, իսկ բոլոր ծախսերը՝ հստակ պլանավորված։ Նաև Կույսերը սիրում են խղճահարություն առաջացնել և տառապել բոլորի առաջ։
Կշեռք
Այս նշանի ներկայացուցիչները մի փոքր «այս աշխարհից չեն»։ Երբեմն թվում է, թե Կշեռքների համար բացարձակ միևնույնն է աշխարհիկը՝ նրանց գլխում միայն երաժշտություն է, արվեստ և զրույցներ հավերժության մասին։ Բացի դրանից, այս մարդիկ՝ «աչքերին թոզ փչելու» իսկական վարպետներ են։
Կարիճ
Քանի որ այս նշանի մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սիրո և վառ էմոցիաների, այդ պատճառով, երբ բաժանվում են մեկ զուգընկերոջից՝ անմիջապես գտնում են մյուսին։ Նաև Կարիճներն անհնարինության աստիճանի գաղտնապահ են՝ նրանց կյանքի որոշ մանրամասներ կինը կամ ամուսինը կյանքում այդպես էլ չի իմանա։
Աղեղնավոր
Այս նշանի տիպիկ ներկայացուցիչները միամիտ դաժանությամբ ճիշտը «շպրտում են մարդկանց դեմքին», իսկ հետո զարմանում, որ մարդիկ նեղանում են։ Երիտասարդ Աղեղնավորները կարող են լինել ապշելու աստիճանի անպատասխանատու։ Բայց փառք աստծո, որ այդպիսի անպատասխանատվությունը երկար չի տևում։
Այծեղջյուր
Աստված չանի խորհրդով դիմեք այս նշանի ներկայացուցչին՝ ամենաքիչը մեկ ժամ խրատները, դասերը և նկատառումները ապահովված են։ Իսկ դա այն պատճառով, որ Այծեղջյուրները միշտ գիտեն ինչպես դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից, և պատրաստ են օրինակով ցույց տալ, թե որտեղ եք սխալվել և ինչպես է պետք հետագայում ապրել։
Ջրհոս
Եթե նույնիսկ այս նշանի ներկայացուցչի կյանքը թարս է գնում, նրա խորհուրդները, որքան էլ որ տարօրինակ է, գրեթե միշտ աշխատում են։ նաև Ջրհոսը շատ դժվար է սիրահարվում՝ նա ենթագիտակցորեն զգում է մարդկանց և նախորոք գիտի թե ինչն ինչպես կավարտվի։
Ձկներ
Այս նշանի տիպիկ ներկայացուցիչները շատ են սիրում սուտ խոսել, ընդորում բռացնել նրանց ստի վրա՝ գրեթե անհնար է։ Ձկները դա անում են հաճախակի, առանց պատճառի՝ որպեսզի ձանձրալի չլինի։ Այս նշանի մարդիկ հանգիստ ապրել չեն կարողանում՝ եթե գործերը լավ են գնում, ապա նրանք սկսում են մտածել սպասվելիք մղձավանջի մասին։
Աստղաբանները նշել են Հորոսկոպի ներկայացուցիչների ակնհայտ մարկերները։ Բայց պետք չէ մոռանալ, որ աստղերը նույնպես սխալվում են։