fbpx

Կենդանակերպի 6 նշան, որոնք տառապում են շրջապատի կողմից չհասկացված լինելուց

Մենք բոլորս էլ ցանկանում ենք ինքնաարտահայտվել, ըդորում այնպես, որպեսզի մեզ հասկանան և ճիշտ ընկալեն՝ և դա մարդկային փորձի մի մասն է։ Ցավոք ոչ միշտ է հենց այդպես ստացվում։ Եթե դուք այս 6 Կենդանակերպի նշաններից մեկն եք, ապա դուք, ամենայն հավանականությամբ՝ առավել սխալ հասկացվածներից եք։ Դուք հաճախ եք տառապում այն բանից, որ Ձեզ սխալ են մեկնաբանում շրջապատող մարդիկ, և դուք, հնարավոր է, արդեն ուղղակի չգիտեք ինչ անել դրա հետ։

1. Երկվորյակներ

Պարադոքս է, սակայն չափազանց շփվող երկվորյակներին ամենից վատ են հասկանում։ Տարածված մոլորությունը կայանում է նրանում, որ նրանք երկերեսանի են, ստախոս, և մարդկանց ասում են միայն այն, ինչը ըստ իրենց, մարդիկ ուզում են լսել, որպեսզի հետագայում կարողանան մայնիպուլյացիայի ենթարկեն։ Համարվում է, որ Երկվորյակները միշտ դիմակ են կրում և հազվադեպ են լինում իրական և ազնիվ։ Իրականում ամեն ինչ շատ ու շատ չափազանցեցված է։ Երկվորյակները հազվադեպ են ստում, եթե միայն դա սուտ չէ հանուն լավի, և նրանք բավական բաց են։ Նրանք իրականում շատ ավելի վստահելի են և պատասխանատու, քան դուք մտածում եք։

2. Կույս

Շատ մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորվել, իբր Կույսերը՝ այն աստիճանի չոր պենդանտներ և պերֆեկցիոնիստներ են, որ նրանք երբեք չեն կարող թուլանալ և ուրախանալ։ Կույսերն իբրև ձանձրալի են, ոչկրեատիվ և ամբողջովին տարված են իրենց մտքերով և մտահաղացումներով։ Դա ոչ միշտ է այդպես։ Նրանք հաճելի, հոգատար և չափազանց ստեղծագործաբար տրամադրված մարդիկ են։ Եթե դուք չեք հասկանում, թե որքան զարմանալի են Կույսերը, նրանք ոչինչ չեն անի, որպեսզի ետ համոզեն Ձեզ։

3. Կարիճ

Մարդիկ հակված են մտածել, որ, քանի որ Կարիճները շատ փակ են՝ ուրեմն նրանք բացասական են և վատատես։ Սակայն այս նշանն, ինչպես և այլ նշաններ, ունի նաև լուսավոր կողմեր։ Կարիճներն ունեն ֆանտաստիկ հումորի զգացում և նրանք (որքան էլ որ տարօրինակ թվա)՝ բավական լավատես են։ Նրանք կարողանում են ուրախություն և երջանկություն ապրել։ Այո, Կարիճները կարող են թաքցնել իրեն էմոցիաները, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանք չունեն էմոցիաներ։

4. Այծեղջյուր

Այծեղջյուրներն աշխատասեր, չոր, ոչ էմոցիոնալ և տաղտկալի մարդու համբավ ունեն։ Դուք չեք հավատա, սակայն Այծեղջյուրները, որպես օրենք, բավական ուրախ և կենսախինդ են, և նրանք նույնիսկ կարող են լինել անհնազանդ և չլսող։ Այո, նրանք շատ են աշխատում, բայց նաև գիտեն ինչպես թուլանալ։ Նրանք հրաշալի կարողանում են պատմել և հետաքրքրել ամբոխին, և եթե դուք Այծեղջյուրին հրավիրեք երեկույթի՝ նա հաստատ բաց չի թողնի այդ իրադարձությունը։ Այծեղջյուրները ոչ միշտ են «չափազանց ճիշտ»՝ նրանք սխալներ են անում և լինում են երբեմն թեթևամիտ և անպատասխանատու։

5. Ջրհոս

Ջրհոսներն երբեմն կարող են վանել մարդկանց և նույնիսկ չհասկանալ, թե ինչու են դա անում։ Այս նշանը երբեմն թվում է սառը, կոպիտ և օտարացած, բայց, ճիշտն ասած, Ջրհոսներն երբեմն իրենց զգում են սոցիալապես անհարմարավետ և ուղղակի չգիտեն, թե ինչպես վարվել։ Մարդիկ հակված են մտածել, որ Ջրհոսները փակ են, անանցանելի և անտարբեր, որ իբր նրանք ամեն ինչի և բոլորի վրա թքած ունեն։ Ոչ, դա մոլորություն է։ Չնայած այս նշանը իրոք կարող է պարփակվել իր մեջ և որոշ ժամանակ լինել լռակյաց և խուսափել շփումներից։

6. Ձկներ

Թվում է, բոլորը մտածում են, որ Ձկներն այն աստիճան զգայուն են, որ կարող են կոտրվել յուրաքանչյուր պահի։ Իրականությունն այն է, որ նրանք ունեն շատ ամուր միջուկ, և նրանք չեն պատրաստվում անել այն, ինչ իրոք չեն ցանկանում անել։ Կողքից՝ Ձկները թվում են այն աստիճան կարեկցող և անշահախնդիր, որ կարելի է նրանց ամեն կերպ օգտագործել։ Բայց դա բոլորովին էլ այդպես չէ։ Դուք կարող եք համարել, որ նրանք սավառնում են ինչ-որ մի տեղ, երկնքում, բայց նրանք հստակ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում։ Ձկները կարող են ամեն ինչ ինքնուրույն հաղթահարել, և նրանք չեն մահանա սարսափից, եթե դուք համաձայն չեք նրանց հետ կամ չեք ցանկանում աջակցել նրանց։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
Կենդանակերպի 6 նշան, որոնք տառապում են շրջապատի կողմից չհասկացված լինելուց
Պատմություն ժամանակակից քնած դշխուհու մասին (չափազանց հումորային մուլտֆիլմ)