fbpx

Թեստ, որը կորոշի Ձեր կենսաբանական տարիքը

Ինչպես հայտնի է, անձնագրի մեջ նշված թիվը ոչ միշտ է համընկնում կենսաբանական տարիքի հետ։ Բանը ոչ միայն արտաքին տեսքի մեջ է, այլ նաև առողջական վիճակի, որը կազմվում է օրգանիզմի տարբեր համակարգերի աշխատանքից։ Ոմանք 30 տարեկանում իրենց զգում են ինչպես 50 տարեկան, իսկ ոմանք էլ՝ հակառակը, 60 տարեկանում առույգ են, ուրախ, ինչպես 30 տարեկան։ Ստուգեք Ձեր օրգանիզմը մե՞ծ է, թե՞ փոքր իրական տարիքից։

1. Մաշկ

Beauty Zen

5 Վայրկյան ճմկտեք ափի արտաքին մասի մաշկը՝ ցուցամատի և բութ մատի օգնությամբ։ Ժամ պահեք, թե քանի վայրկյանից մաշկը կուղղվի.

1. Մինչև 5 վայրկյան՝ Ձեր մաշկը 20 տարեկան է

2. 6-8 վայրկյան՝ 30 տարեկան

3. 9-12 վայրկյան՝ 40 տարեկան

4. 13-15 վայրկյան՝ 50 տարեկան

5. 16-19 վայրկյան՝ 60 տարեկան

6. Ավելի քան 19 վայրկյան՝ 70 տարեկան։

2. Անոթներ և սիրտ

Կանգնած վիճակում հաշվեք զարկերակի թակոցները։ Հետո արագ տեմպով կքանստեք 20 անգամ։ Նորից հաշվեք զարկերակի թակոցները և որոշեք որքանով է այն արագացել.

1. մինչև 10 հարված՝ Ձեր սրտանոթային համակարգը 20 տարեկան է

2. 10-20՝ 30 տարեկան

3. 20-30՝ 40 տարեկան

4. 30-40՝  50 տարեկան

5. 40-50՝ 60 տարեկան

6. չկարողացաք կքանստումը մինչև վերջ ավարտել՝ 70 տարեկան։

3. Նյարդային համակարգ

Խնդրեք որևէ մեկին Ձեր առջև պահել 50 սմ երկարությամբ քանոն։ Այն պետք է գտնվի ուղղահայաց դիրքում՝ 0 թիվը դեպի ներքև և պետք է բռնել մյուս ծայրից։ Ձեր ձեռքը մոտ 10 սմ ցածր է քանոնից։ Ձեր օգնականը բաց է թողնում քանոնը, իսկ Դուք պետք է այն բռնեք բութ մատով և ցուցամատով։ Ո՞ր թվի վրա բռնեցիք.

1. Մինչև 20սմ՝ Ձեր նյարդերը 20 տարեկան են

2. 30 սմ՝ 30 տարեկան

3. 35 սմ՝ 40 տարեկան

4. 40սմ՝ 50 տարեկան

5. 45սմ՝ 60 տարեկան

6. Չհասցրեցիք բռնել՝ 70 և ավել տարեկան

4. Մկանների ուժ

c4ca4238a0b923820dcc509a6f75849b70

Պառկած ամուր հատակին՝ բարձրացրեք ուսերն ու թիակները։ Գոտկատեղը սեղմված է հատակին։ Կարելի է հրել կամ հենվել ձեռքերով կամ ոտքերով։ Քանի՞ անգամ Ձեզ հաջողվեց դա անել.

1. 40 անգամ՝ հաշվի առնելով ուժը՝ Դուք 20 տարեկան եք

2. 35 անգամ՝ 30 տարեկան

3. 28 անգամ՝ 40 տարեկան

4. 23 անգամ՝ 50 տարեկան

5. 15 անգամ՝ 60 տարեկան

6. 12 անգամից քիչ՝ ավելի քան 65 տարեկան։

5. Ջլեր

Նախնական դիրքը՝ կանգնած։ Թեքվեք առաջ։ Կարելի է ծալել ծնկները։ Որտե՞ղ Ձեզ հաջողվեց հասնել.

1. Ափերս դրեցի գետնին՝ Ձեր ջլերը 20 տարեկան են

2. Հպվեցի գետնին մատներով, ափերով չկարողացա՝ 30 տարեկան

3. Ափերով հասա կոճերին՝ 40 տարեկան

4. Դրեցի ափերս ծնկներիս՝ 50 տարեկան

5. Հպվեցի ծնկներիս՝ 60 տարեկան

6. Չհասա ծնկներիս՝ 70 և ավել տարեկան։

6. Շնչառական համակարգ

c81e728d9d4c2f636f067f89cc14862c67

Մոմ վառեք։ Մեկ փորձից առավելագունը ի՞նչ հեռավորությունից այն կարող եք փչելով հանգցնել.

1. 1 մետր՝ Ձեր թոքերը 20 տարեկան են

2. 80-90 սմ՝ 30 տարեկան

3. 70-80 սմ՝ 40 տարեկան

4. 60-70 սմ՝ 50 տարեկան

5. 50-60 սմ՝ 60 տարեկան

6. 50 սմ-ից պակաս՝ 70 և ավել։

7. Հոդերը և նրանց վիճակը

Տարեք ձեռքերը դեպի ետ՝ մեկը մեջքով, իսկ մյուսը ուսի վրայով։ Թիակների մակարդակում փորձեք միացնել ձեռքի մատները.

1. Հեշտությամբ «կողպեցի» մատներս՝ Ձեր հոդերը 20 տարեկան են

2. Մատները դիպեցին միմյանց, բայց «կողպել» չհաջողվեց՝ 30 տարեկան

3. Ափրը մոտ են, բայց մատները իրար չեն դիպչում՝ 40 տարեկան

4. Ափերը մեջքի ետևում են, բայց հեռու են միմյանցից՝ 50 տարեկան

5. Հազիվ հազ անցկացրեցի ափերս մեջքի ետև՝ 60 տարեկան

6. Չկարողացա մեջքիս ետևն անց կացնել ձեռքերս՝ 70 և ավել տարեկան։

8. Հավասարակշռություն

Մտերիմ մարդկանցից մեկի օգնության կարիքը կզգացվի։ Հանեք կոշիկները, փակեք աչքերը, կանգնեք մեկ ոտքի վրա։ Երկրորդ ոտքը կպցրեք հենված ոտքի սրունքին։ Օգնականը ժամ է պահում, թե որքան կդիմանաք այդ վիճակում.

1. 30 վայրկյան և ավել՝ Դուք 20 տարեկան եք

2. 25 վայրկյան՝ 30 տարեկան

3. 20 վայրկյան՝ 40 տարեկան

4. 15 վայրկյան՝ 50 տարեկան

5. 10 վայրկյան՝ 60 տարեկան

6. Չեք կարողանում մնալ այդ դիրքում՝ 70 և ավել։

Այժմ գումարեք բոլոր արդյունքները և բաժանեք 8-ի։ Այս միջին վիճակագրական մեծությունը հենց Ձեր կենսաբանական տարիքն է։

Իհարկե պետք չէ այս թեստի արդյունքներին չափից լուրջ վերաբերվել։ Լսեք Ձեր օրգանիզմին և եղե՛ք առողջ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ, որը կորոշի Ձեր կենսաբանական տարիքը
Օրվա լուսանկարը։ New Horizons զոնդը ընդհուպ մոտեցել է Պլուտոն մոլորակին