Որոշ կենցաղային խնդիրներ, թեկուզ ոչ զգալի, երբեմն ունակ են հանել մեզ հավասարակշռությունից: Իսկ որպեսզի այդպես չլինի, պետք է իմանալ որոշ փոքրիկ խորամանկություններ: Եվ այսպես.
1. Սառը ըմպելիքներ
Ըմպելիքները արագ սառեցնելու համար, տեղավորեք դրանք սառույցով լցված մեծ տարայի մեջ և լցրեք այնտեղ 2 ճաշի գդալ աղ:
2. Ջինսերի գոտին
Որպեսզի կարողանալ համապատասխանեցնել ջինսերը մարդու կառուցվածքի հետ, պետք է ուղղակի գոտու ներքին մասից կարել ռետինակտոր (резинку):
3. Հարմարավետ դեղարկղիկ
Գործիքների անպետք ճամպրուկը կարելի է վերածել շատ հարմարավետ դեղարկղիկի:
4. Կարգուկանոն պահարանում
Զգեստապահարանում կախեք բոլոր կախիչները մեկ ուղղությամբ: Իսկ երբ հագնում եք հագուստը, կախեք կախիչը հակառակ ուղղությամբ: Այդպես, ժամանակի ընթացքում Դուք կհասկանաք, թե որ հագուստը չեք կրում:
5. Այլընտրանքային լուցկի
Սպագետտիի մեկ փայտիկը կօգնի վառել վառարանը կամ փոքրիկ մոմի պատրույգը՝ առանց մատները այրելու:
6. Սափրվելու Ժել
Եթե ձեռքի տակ չունեք սափրվելու ժել, կարելի է փոխարենը օգտագործել մազերի կոնդիցիոներ:
7. Բարձր ճտքակոշիկներ
Բարձր ճտքեր ունեցող ճտքակոշիկների մեջ տեղադրեք ոլորված թերթեր կամ ամսագրեր, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեսքը:
8. Այրված մաշկ
Խառնեք խնձորի քացախը ջրի հետ և այրված մաշկի վրա քսեք այդ լուծույթը: Այն կհեռացնի գրգռվածությունը:
9. Գորգերի խնամք
Սառցե խորանարդները կօգնեն ուղղել գորգի վրա կահույքի թողաց անհարթությունները:
10. Փայլուն ծորակ
Շփեք ծորակը ալյումինե փայլաթիթեղով, որպեսզի ազատվեք ժանգից:
11. Ճռճռացող մանրահատակ
Ճռճռացող մանրահատակի վրա լցրեք մանկական ցանափոշին այնպես, որպեսզի փոշին լցվի անցքերը: Այդպիսով, ժամանակավորապես կարելի է ազատվել նյարդայնացնող ճռճռոցներից:
12. Մանր իրեր
Որպեսզի կարողանաք հատակից գտնել կորած ականջողը կամ մեկ այլ մանր իր՝ հագցրեք փոշեկուլի խողովակի վրա զուգագուլպա և փոշեծծեք:
13. Մանր քերծվածքներ
Փայտե կահույքի վրա առաջացած քերծվածքը շփեք ընկույզի միջուկով: Դա կօգնի թաքցնել թերությունները:
14. Ճարպաբծեր
Թարմ ճարպաբծերի վրա կավիճ քսեք և թողեք 10-15 րոպե: Որից հետո ուղղակի սրբեք խոնավ անձեռոցիկով:
15. Պանրի պահպանում
Որպեսզի պանիրը չչորանա, նրա վրա կարագ քսեք:
16. Բուրդ
Կահույքը կամ հագուստը բուրդից մաքրելու համար հագեք լատեքսային ձեռնոցներ և բազմակի անգամ ձեռքով անցեք կեղտոտված մակերևույթով՝ մի կողմ հավաքելով բուրդը:
17. Զուգագուլպաների ամրությունը
Կապրոնե զուգագուլպաները մշակեք մազի լաքով, որպեսզի խուսափեք պատռվածքներից:
Աղբյուրը՝ novate.ru