fbpx

Նկար-հանելուկ, որին ճիշտ են պատասխանում մարդկանց միայն 7%-ը։ Ստուգեք ձեզ

Իրականում հանելուկը բավական բարդ է։ Որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին՝ պետք է գործարկել ողջ տրամաբանությունն ու ուշադրությունը։ Խնդիրը բարդանում է նաև ոչ որակյալ նկարով։ Մաղթում ենք հաջողություն։

Ուշադիր նայեք նկարին և պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Վաղուց ե՞ն տղաները զբաղվում տուրիզմով։
  2. Լա՞վ են ծանոթ տնային տնտեսություն վարելուն։
  3. Գետը նավարկելի՞ է։
  4. Ո՞ր ուղղությամբ է հոսում գետը։
  5. Մոտակա ծանծաղուտում որքա՞ն է գետի խորությունն ու լայնությունը։
  6. Երկա՞ր կչորանա սպիտակեղենը։
  7. Արևածաղիկը շա՞տ կմեծանա։
  8. Քաղաքից հեռո՞ւ է ճամբարը։
  9. Ի՞նչ տրանսպորտով են այստեղ հասել տղաները։
  10. Այստեղ սիրո՞ւմ են պելմենի։
  11. Թարմ է արդյոք թերթը (նշագրված է օգոստոսի 22-ով)։
  12. Ո՞ր քաղաք է թռնում ինքնաթիռը։

sovetskaya-zagadka_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Պատասխաններ

  1. Ակնհայտ է, որ ոչ վաղուց՝ փորձառու տուրիստները ձորակում վրան չեն կանգնեցնում։
  2. Ամենայն հավանականությամբ ոչ այդքան՝ ձուկը գլխից չեն մաքրում, կոճակը չափազանց երկար թելով կարելը հարմար չէ, ճյուղը կացինով այդպես չեն կոտրում։
  3. Նավարկելի է։ Այդ մասին է խոսում ափին կանգնեցված նավիգացիոն կայմը։
  4. Ձախից աջ։ Ինչո՞ւ։ Նայիր հաջորդ հարցի պատասխանը։
  5. Ափին նավիգացիոն նշանը տեղակայվում է խիստ որոշակի ձևով։ Եթե նայել գետի կողմից, ապա հոսքից դեպի աջ տեղակայվում է նշանը, որը ցույց է տալիս մոտակա ծանծաղուտում գետի լայնությունը, իսկ ձախից նշանները, որոնք ցույց են տալիս խորությունը։ Գետի խորությունը հավասար է 125 սմ ( ուղղանկյուն 1մ, մեծ շրջան 20 սմ և փոքր շջան 5սմ)։ Գետի լայնությունը՝ 30 մ (մեծ շրջան 20, և երկու փոքր շրջան 5 մ)։ Այդպիսի նշաններ տեղադրվում են 500 մ մինչև ծանծաղուտ։
  6. Ոչ երկար։ Քամի կա՝ կարթերի լողանները քամին քշել է հոսանքին հակառակ ուղղությամբ։
  7. Ակնհայտ է, որ արևածաղիկը կոտրված է և ուղղակի խրված հողի մեջ, քանի որ գլխիկը ուղղված չէ արևին։ Իսկ կոտրված բույսերը այլևս չեն մեծանում։
  8. 100 կմ-ից ոչ ավել։ Ավելի մեծ հեռավորություններում հեռուսատեսային ալեհավաքը ավելի բարդ կառուցվածքի կլիներ։
  9. Ամենայն հավանականությամբ, տղաները հեծանիվով են։ Գետնին ընկած է հեծանիվի պտուտակաբանալի։
  10. Ոչ։ Այստեղ սիրում են վարենիկներ։ Կավածեփ խրճիթը, բրգաձև սոճիները և արևի մեծ բարձրությունը (63° ըստ արևածաղկի շողքի) վկայում են, որ սա ուկրաինական բնապատկեր է։
  11. Դատելով հորիզոնում արևի բարձրությունից, այս ամենը տեղի է ունենում հունիսին։ Օրինակ Կիևի համար՝ 63°-ը արևի առավելագույն բարձրությունն է։ Դա տեղի է ունենում միայն հունիսի 22-ի ցերեկը։ Թերթը նշագրված է օգոստոսով, նշանակում է, որ այն ամենաքիչը նախորդ տարվա թերթ է։
  12. Ոչ մի։ Ինքնաթիռը գյուղատնտեսական է և կատարում է գյուղատնտեսական աշխատանքներ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նկար-հանելուկ, որին ճիշտ են պատասխանում մարդկանց միայն 7%-ը։ Ստուգեք ձեզ
Թե ինչպես շունը 3 տարի բաժանումից հետո դիմավորեց տիրոջը (տեսանյութ)