Լեհ դիզայներ, լուսանկարիչ և մարկետոլոգ Lumen Bigott-ը վերցրել է հանրաճանաչ այնպիսի սոցիալական ցանցերի, ինչպիսիք են՝ Facebook, Twitter, Google, WikiPedia, Flickr և YouTube ֆիրմային գույները և ներկել դրանցով սովորական կեդերը:
Այս կեդերը ամենայն հավանականությամբ դուր կգան ժամանակակից այն երիտասարդներին, ում կյանքում ինտերնետն ու սոցիալական ցանցերը մեծ դեր ունեն:
Պրոյեկտը անվանվել է «Keds. Social media» և ներկայացված է առայժմ միայն երիտասարդ դիզայների պորտֆոլիոյում: