fbpx

Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են կախարդական ունակություններով

Հայտնի են, որ որոշ մարդիկ օժտված են յուրահատուկ ունակություններով, որոնք անհասանելի են ուրիշների համար: Ինչ-որ մեկի մոտ սուր զարգացած է ինտուիցիան, մեկ ուրիշը կարողանում է շատ հեշտ հայտնաբերել սուտը զրուցակցի մեջ․․․ Հնարավոր է երբևէ գիտությունը կկարողանա բացատրել թե որտեղից են մարդկանց մեջ ի հայտ գալիս այդպիսի «գերունակություններ»: Աստղաբանները դա մեկնաբանում են յուրովի: Նրանք գտնում են, որ որոշ Կենդանակերպի նշաններ յուրահատուկ նախահակումներ ունեն այն բանին, ինչը մեր շատ հեռու նախնիները անվանում էին կախարդանք: Իսկ ո՞ր նշանները բոլորից լավ կարող են առաջընթաց ունենալ սակրալ գաղտնիքների և գաղտնի գիտությունների ուսումնասիրություններում:

Խեցգետին

Խեցգետինները՝ ի ծնե էմպատներ են: Այս նշանի բարի և բաց բնավորությունը թույլ է տալիս նրան շատ նրբորեն զգալ այլ մարդկանց էմոցիաներն ու տրամադրվածությունը: Շնորհիվ դրա, Խեցգետիններն, որպես օրենք, ունեն շատ խորաթափանց մարդու համբավ: Եվ դա զարմանալի չէ, նրանք իրոք բոլորին տեսնում են թե ներքուստ և թե արտաքնապես: Եթե դրան գումարենք նաև շատ զարգացած ինտուիցիան՝ կարելի է ստանալ «պայծառատեսության շնորհ» և առանց որևէ միստիկայի: Սակայն աստղաբանները գտնում են, որ ցանկության դեպքում Խեցգետինները կարող են զարգացնել այդ շնորհը մինչև շատ մեծ բարձունքներ:

Կույս

Յուրահատուկ ունակությունների առումով Կույսին բաժին է հասել խելքն ու ոչ սովորական համառությունը: Այնտեղ, որտեղ այլ նշաններ վաղուց կհանձնվեին, Կույսը շարունակում է առաջ շարժվել, քայլ առ քայլ շարժվելով դեպի դրված նպատակներ: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ վերին ուժերը բարեդրացիական են տրամադրված նրա հանդեպ: Եթե Կույսը նպատակ դնի տիրապետել որևէ կախարդական ունակության՝ դա նրան կտրվի ոչ այդքան հեշտ, բայց վերջիվերջո համառությունը կհաղթի:

Կարիճ

Բնության էներգետիկայի առումով ամենաուժեղ նշաններից մեկը: Կարիճները շատ լավ գիտեն սեփական ունակությունների մասին, բայց չեն սիրում դա գովազդել և խոսել այդ մասին: Շատ հաճախ, հենց այդ պատճառով էլ նրանք չեն զարգացնում իրենց բնության կողմից տրված շնորհը: Բայց եթե այնուամենայնիվ Կարիճն որոշի, որ պետք է գնա այդ ուղղությամբ, նրան միշտ կուղեկցի հաջողությունը: Որոշ դեպքերում այս նշանի ներկայացուցիչները ունակ են «բացել» իրադարձության ընթացքը՝ իրականությունը «հարմարեցնելով» իրեն:

Ջրհոս

Յուրահատուկ անձնավորություն, ով ի ծնե օժտված է ուժեղ կախարդական ունակություններով: Բայց միայն ամբողջ հարցը նրանում է, որ իրեն՝ Ջրհոսին «այդ ամենը» հաճախ անհրաժեշտ չէ: Նա կարող է հսկայական հաջողությունների հասնել, եթե որոշի զարգացնել իր ներքին ունակությունները: Այդ դեպքում Ջրհոսը ունակ կլինի ազդել մարդկանց կարծիքների վրա և նույնիսկ արմատապես փոխել դրանք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են կախարդական ունակություններով
Լույսի և ստվերի արվեստը (15 նկար)