Նուռը ոչ միայն համեղ, այլ նաև շատ օգտակար միրգ է: Այն կարող է անգնահատելի օգտակար լինել շատ հիվանդությունների դեմ պայքարում, բարելավել ինքնազգացողությունը և ուղղակի բարձրացնել տրամադրությունը:
Mediamag.am-ը Ձեզ է ներկայացնում ամենահամոզիչ պատճառները, թե ինչու է հարկավոր նուռն ավելացնել Ձեր ամենօրյա սննդակարգում:
Ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով
Միայն մեկ բաժակ նռան սերմերը պարունակում են՝ վիտամին C-ի օրական չափաբաժնի 30%-ը, 36% վիտամին K, 16% ֆոլաթթու, 12% կալիում:
Իջեցնում է ճնշումը
Նռան հյութի պարբերական օգտագործումը ընդամենը 2 շաբաթում իջեցնում է արյան ճնշումը:
Պայքարում է արտրիտի և հոդացավերի դեմ
Նուռը ունակ է արգելափակել ֆերմենտները, որոնք առաջացնում են անոթների խցանում:
Սրտային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցում
Նուռը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ և կարգավորում արյան շրջանառությունը:
Բարելավում է հիշողություն
Նուռը խորհուրդ է տրվում Ալցգեյմերի հիվանդության բուժման և պրոֆիլակտիկայի համար:
Բարձրացնում է հեմոգլոբինը
Անեմիայի դեմ պայքարի լավագույն միջոցը: Մարդկանց, ովքեր տառապում են սակավարյունությամբ խորհուրդ է տրվում օգտագործել նռան հյութ:
Բնական ինսուլին
Այն քիչ «քաղցրավենիքներից», որը ոչ միայն թույլատրվում է, այլ նաև օգտակար է դիաբետիկներին:
Նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը
Հետազոտությունները հաստատում են նռան արդյունավետությունը պրոստատի և կրծքի քախցկեղի պայքարում:
Պայքարում է սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ
Նռան մեջ պարունակվող բուսային նյութերը օգնում են պայքարել վնասակար օրգանիզմների դեմ:
Բարձրացնում է մարզումների արդյունավետությունը
Սպորտսմենները, որոնք մարզումներից առաջ նուռ են օգտագործում, ավելի ուշ են հոգնում և հասնում են ավելի լավ արդյունքների: