Մենք հավատում ենք, այս բառերի իրողությանը: Եթե ամեն առավոտ սկսես այս բառերով և ասես դրանք հավատով, վստահ՝ դրանք կմեխվեն ենթագիտակցության մեջ և քո հայացքը ինքդ քեզ և աշխարհին, անպայման կփոխվի, իսկ դրա հետ մեկտեղ կփոխվի նաև քո կյանքը: Սա ստուգված փաստ է:
Եվ այսպես, ամեն առավոտ օրը սկսում ենք այս բառերով.
Այսօր իմ նոր կյանքի սկիզբն է: Այսօր ես սկսում եմ ամեն ինչ նորից: Այսօր ինձ մոտ է գալիս ամեն լավն ու բարին:
Ես շնորհակալ եմ, որ ապրում եմ: Ես տեսնում եմ շուրջ բոլորս գեղեցկություն, ես ապրում եմ կրքոտ և նպատակասլաց, ամեն օր ես խաղում եմ և ծիծաղում: Ես առույգ եմ, էներգիայով լի և կենսուրախ: Ես կենտրոնանում եմ կյանքի միայն լավ կողմերի վրա և շնորհակալ եմ դրա համար: Ես ամենի հետ գտնվում եմ խաղաղության և միասնության մեջ: Ես զգում եմ սեր, հաճույք, վայելք և առատություն: Ես ազատ եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ես հոյակապություն եմ մարդկային կերպարանքով, ես կատարելություն եմ: Ես ուրախ եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ:
Այսօր իմ կյանքի ամենալավ օրն է: