Կատուներին տնական բուժակներ են համարում: Հավանաբար դուք բազմիցս լսել եք այդ մասին, իսկ եթե տանը կատու եք պահում, ինքներդ ուշադրություն դարձրած կլինեք, թե ձեր տնային սիրելին ինչպես է արձագանքում, երբ դուք հիվանդ եք:
Լուրջ իրավիճակում կատուն կարող է մի քանի ժամ չհեռանալ հիվանդից: Վիճակագրության համաձայն, կատուների սիրահարները բժշկի են դիմում գրեթե 5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր կատու չեն պահում:
1. Սրտանոթային հիվանդությունների դեպքում
Հայտնի են շատ պատմություններ այն մասին, որ կանայք մարդկանց փրկել են սրտային նոպայից և հիպերտոնիկ կրիզից: Կատուն կարող է նույնիսկ զգուշացնել հնարավոր նոպայի մասին: Կատուների տերերը գիտեն, որ իրենց սիրելիները երբեմն սկսում են գգվել, երբ իրենց տերը չափազանց նյարդայնացած կամ լարված վիճակում է:
Կատուն տանը նվազեցնում է միոկարդի կրկնական կաթվածի ռիսկը: Այն մարդու մոտ, որը վերջերս նոպա է տարել, կարգավորվում է ճնշումը և զարկերակը, եթե նա մի քանի րոպե փաղաքշում է սիրելի կատվին:
2. Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում
Կատուներին փաղաքշելն օգտակար է նաև մարսողության համար: Կարճամազ կամ անմազ կատուները (սֆինքսները, սիամականները, արևելյանները, եթովպականները, կորատները, եգիպտական մաուները) սովորաբար այլ ցեղատեսակներից ավելի լավ են բուժում աղեստամոքսային տրակտի և միզասեռական համակարգի հիվանդությունները:
3. Սթրեսի և հոգնածության դեպքում
Կատուն ի վիճակի է հանել հոգնածությունը, սթրեսը, միգրենը, նվազեցնել ճնշումը, կարգավորել զարկերակը: Հրաշալի հոգեթերապևտներ և նյարդաբաններ են համարվում երկարամազ կատուները` սիբիրյանները, անգորականները, պարսկականները, բիրմանականները, նորվեգական անտառային կատուները, որոնք օգնում են անքնությամբ, նյարդայնությամբ, դեպրեսիայով տառապող մարդկանց:
Սև կատուները մարդկանցից երկու անգամ ավելի շատ բացասական էներգիա են վերցնում, քան այլ գույնի կատուները: Խարտյաշ կատուներն իրենք են էներգիա տալիս: Բաց շագանակագույն երանգի կատուները «խթանում են» մեր էներգետիկան, իսկ մոխրակապույտները` հանգստացնում են: Իսկ սպիտակ կատուները անգերազանցելի բուժակներ են ըստ ցուցանիշների:
4. Իմունիտետի բարձրացման համար
Եթե ամեն օր լսեք կատվի մլավոց, որը կատարվում է 4 – 16 Գց հաճախությամբ, դա դրականորեն կազդի իմունիտետի վրա: Գիտնականները ենթադրում են, որ մլավելը նման է ուլտրաձայնով բուժմանը, որն արագացնում է վերքերի առողջացումը, ոսկրերի աճը և ամրացումը: Պարսկական կատուներն ի վիճակի են թեթևացնել հոդերում ցավը և օստեոխոնդրոզի ախտանիշները:
5. Կյանքի տևողության ավելացման համար
Գիտնականները հետազոտել են կատուների ազդեցությունը իրենց տերերի կյանքի տևողության վրա և հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքում կատու են պահել, միջինը 10,3 տարով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր կատու չեն ունեցել: Կատվի տերերի մոտ արյան ճնշման և խոլեստերինի պարունակության ցուցանիշներն ավելի ցածր են եղել:
6. Ասեղնաբույժ կատուներ
Կատուներն ի վիճակի են հանդես գալ «ասեղնաբույժի» դերում. երբ նրանք բարձրանում են տիրոջ վրա և մռլտալով ազատություն են տալիս ճանկերին, գրգռում են ռեֆլեքսոգեն գոտիները, ինչպես ասեղնաբուժության իսկական թերապիայի դեպքում: Բուժման այդ միջոցն արդեն վաղուց է օգտագործվում բժշկության մեջ:
7. Կատուները որպես էներգատեղեկատվական սարք
Կենսաէներգետիկները համարում են, որ կատուն իսկական էներգատեղեկատվական սարք է: Նրանց կարծիքով, եթե կատուն հաճախակի է պառկում տիրոջ գլխին, ուրեմն նա ամենայն հավանականությամբ հիպերտոնիա ունի կամ էլ գլխացավի հակում: Եթե կենդանին պառկում է ձախ թիակին կամ ուսին, դա խոսում է սրտի հետ կապված խնդիրների մասին: Կատուն պառկում է գոտկատեղին, եթե երիկամների հետ կապված խնդիրներ է «զգում», ոտքերին` եթե տերը տառապում է ցածր ճնշումից կամ էլ հաճախակի մրսում է:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։