fbpx

Նսեմացնում են Կաթողիկեն

Ինձ համար մի ցավալի թեմա:
Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս.Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է:
Նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը:
Իսկ հիմա նայում ենք նկարին: Տեսնես այս նախագծում ճարտարապետ մասնակցել է, թե՞ ոչ: Ախր ես լինելով ոչ ճարտարապետ, հասկանում եմ և տեսնում եմ, որ չկա ոչ մի համապատասխանություն: Հետո գլուխ ենք գովում, իբր ունենք հրաշալի ճարտարապետներ: Բա Ու՞ր եք ճարտարապետներ:
Ախր միթե՞ կարելի է այսքան նսեմացնել այս գեղեցիկ կոթողը, նսեմացնելով էլ արժեքազրկում ենք մեր պատմամշակույթային արժեք հանդիսացող այդ կոթողը: Չէ՞ որ այդ ահռելի շինությունը խղճուկություն է հաղորդում Կաթողիկեին:
Բողոքում ենք, որ ազերիները վերացնում են մեր մշակութային արժեքները, բարձրաձայնում ենք, որ Ջուղայում գետնին հավասարեցրեցին հազարավոր խաչքարեր, իսկ հիմա մե՞նք ինչ ենք անում: Արդյո՞ք նույնը չենք անում: Սովետը փաստորեն ավելի բարի գտնվեց այս կառույցի հանդեպ, ընդամենը քողարկելով նրան, բայց ոչ մի կերպ չնսեմացնելով:
Ցավալի է, ցավալի է նաև այն, որ ես ուղակի արդեն չեմ հավատում, որ հազարավոր բողոքները որևէ արդյունք կարող են տալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նսեմացնում են Կաթողիկեն
Ինչպիսի աղջիկներ են դուր գալիս ժամանակակից տղամարդկանց