Անսպասելի էր․․․
Միջատները սովորաբար մարդկանց մոտ այդքան էլ հաճելի զգացմունքներ չեն առաջացնում: Բավական է հիշել սարդերին կամ հազարոտանիներին: Բայց մայր բնությունը մեզ պարգևել է նաև գեղեցիկ միջատներ: Օրինակ զատիկը կամ թիթեռը: Եվ իհարկե՝ մեղուները:
Իրականում մեզանից շատերը նույնիսկ չեն էլ կռահում, թե որքան կարևոր են մեղուները էկոհամակարգում:
Ի՞նչ են այդ մասին ասում գիտնականները
Նրանք մեղուներին համարում են աշխարհի ամենակարևոր արարածները: Էնտոմոլոգ դոկտոր Մակգևինը պնդում է, որ մարդկությունը կկանգնի փաստի առաջ, եթե կրճատվի այս միջատների պոպուլյացիան: Եվ դա ցավոք, իրական է:
Ամբողջ աշխարհով մեղոււների թիվը կրճատվում է: Դրանց որոշ տեսակներ գտնվում են անհետացման եզրին:
Բայց ինչո՞ւ են մեղուներն այդքան կարևոր
Միջատների, հատկապես մեղուների և ծաղկող բույսերի միջև ծայրահեղ սիմբիոզը Երկիր մոլորակում ստեղծել է հարուստ բազմազանություն: Գոյություն ունեն մոտ 20000 տեսակի մեղու (ոչ միայն մեղրաստեղծ):
Մեղուներն անհրաժեշտ են մեր գոյատևման համար: Որովհետև առանց մեղուների, մենք ստիպված կլինենք փոխել մեր սննդային սովորությունները: Չէին լինի ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն:
Մեր սննդի մոտ 60-90%-ը փոշոտողների կողմից, ինչպիսիք են մեղուները, օգնության կարիք ունի: Դրանց են պատկանում մրգերը, բանջարեղենները, սերմերը և ընկույզները, որոնց մեծ մասը մենք օգտագործում ենք ամեն օր:
Բացի դրանից, մեղուների քանակի կրճատման հետ մեկտեղ՝ կրճատվում է նաև Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը:
Բացատրենք օրինակով: Նուշը կախված է փոշոտումից: Այն իր հերթին օգտագործվում է խոշոր եղջերավոր կենդանիների և հավերի համար որպես կերակուր: Մեղուների բացակայությունը կբերի նշի բացակայության, իսկ դա՝ խոշոր եղջերավոր անասունների և հավերի բացակայության: Այսինքն մարդիկ ավելի քիչ ուտելու միս, կաթ և այլ մթերքներ կունենան:
Դեռ չենք խոսում այն մասին, որ գոյություն ունեն մեղվապահական տարատեսակ մթերքներ՝ մեղր, նեկտար, խեժ և մեղվահաց:
Ակտիվիստների շատ խմբեր բարեփոխումների կոչեր են անում՝ հույսով, որ կկանգնեցնեն մեղուների թվի արագ կրճատումը:
Իսկ ինչո՞ւ է մեղուների թիվը կրճատվում
Նրանց կենսագործունեության վրա ազդում են իսեկտիցիդները (միջատների ոչնչացման քիմիական միջոցներ), կլիմայի փոփոխությունը և ֆլորայի բացակայությունը: Բայց մենք կարող ենք բարելավել իրավիճակը: Օրինակ, դադարենք օգտագործել պեստիցիդներ և օգտագործել բնական մթերքներ:
Իսկ դուք կռահո՞ւմ էիք, որ մեղուները Երկրի ամենակարևոր արարածներն են:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։