fbpx

Kanye West: Մեր փեսան: Ո՞վ է նա

01Kanye West-ը համարվում է ռեփ երաժշտության ասպարեզում աշխարհի ամենաճանաչված պրոդյուսերներից և կատարողներից մեկը: Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում արդեն իսկ հասցրել է թողարկել վեց ալբոմ: Իր արտասովոր ստեղծագործությունների համար նա արժանացել է բազմաթիվ Grammy մրցանակների: Այսօրվա դրությամբ, ամողջ աշխարհով վաճառվել է նրա ձայնասկավառակների ավելի քան 15 միլիոն օրինակ:

Իսկ ապագա աստղի կենսագրությունը սկսել է 1977թ. հունիսի 8-ին: Հենց այդ օրը, ֆոտոլրագրողի և անգլերեն լեզվի ուսուցչուհու ընտանիքում ծնվեց զավակ, ում անվանեցին Քանյե: Նրա ծնվելուց երեք տարի անց՝ ծնողները բաժանվում են: Ուեստի հետագա կյանքը ամբողջովին կապված է մոր հետ, ով ամեն ինչ անում էր, որպեսզի մեծացնի իսկական մարդու: Ինչպես հետագայում կասի Քանյեն՝ հենց նրա շնորհիվ, ես կարողացա հասնել այն բարձունքներին, որի վրա գտնվում եմ մինչ այսօր:

Ծնողների բաժանումից հետո, Քանյեն իր մոր հետ տեղափոխվում է Ատլանտայից Չիկագո: Հենց այստեղ նա ավարտում է դպրոցը և ընդունվում համալսարան: Սակայն ուսումը երիտասարդին չէր գրավում, փոխարենը ավելի ու ավելի շատ, նրան երաժշտությունն էր ձգում: Երաժշտության և երգեր գրելու փորձեր Քանյեն կատարել է դեռևս դպրոցական տարիներին: Այս ընթացքում նա նաև տարված է համակարգչային խաղերով և նույնիսկ փորձ է անում ստեղծել իր խաղը: Հերթական «գլուխգործոցի» վրա աշխատելիս, նա գրում է երաժշտական թրեք, որն էլ դառնում է նրա երաժշտական կարիերայի սկիզբը:

Kevin MazurԻր կարիերայի սկզբում, նա սերտ համագործակցում էր Common-ի հետ, քանի որ նրանց մայրերը մտերիմ ընկերուհիներ էին: Լքելով համալսարանը, Kanye West-ը վաճառում է իր շղթան և այդ գումարով տեղափոխվում Նյու Յորք: Հենց այստեղ էլ սկսում է նրա փառքի ճամփան:

1998թ. սկսում է պրոդյուսերություն անել Jermain Dupri-ի «Turn It Out» երգը: Բացի դրանից, երիտասարդ պրոդյուսերը աշխատում է նաև այլ նախագծերի վրա, որոնք չէին տարբերվում իրենց մասշտաբով: Եվ ահա, վերջապես, 2000թ. նրան նկատում են Դեմոն Դեշը և Շոն Կարտերը, ովքեր նրան հնարավորություն են ընձեռում ցուցադրել իր ունակությունները Jay-Z-ի «Blueprint» ալբոմում: Kanye-ն աշխատում է այնպիսի կոմպոզիցիաների վրա, ինչպիսիք են՝ «Heart Of The City», «Never Change», և նաև  «Takeover»: Հենց սրանք հնարավորություն տվեցին բացահայտել երիտասարդ պրոդյուսերի տաղանդը և հաջողություն բերեցին  Jay-Z-ի ալբոմին:

Որոշ ժամանակ անց, Քանիե Ուեսթը սկսում է իր ուժերը փորձել երգչի սոլո կարիերայում: Սկզբից ոչ ոք չէր հավատում դրան: Ընդ որում, շատերը մտածում էին, որ նա սկսել է տառապել «աստղային հիվանդությամբ»: Սակայն Ուեսթը բոլորին հակառակն է համոզում՝ հայտնվելով  Jay-Z-ի ալբոմի «Bounce» կոմպոզիցիայում:

JS1_6714.JPGԲացի իր երգչի կարիերայից, Ուեսթը շարունակում է պրոդյուսերությունը այնպիսի աստղերի մոտ, ինչպիսիք են՝ carface, Trina և այլոք:

Իր անհատական ալբոմի մասին երգիչը առանձնապես չէր էլ մտածում, մինչև ավտովթարի ենթարկվելը: Մի քանի կոտրվածքներ ստանալով, նա լրջությամբ սկսեց վերաբերվել իր կյանքին և սկսեց ավելի շատ հավատալ Աստծուն: Ելնելով իր ապրած հույզերից, նա նյութ է գրում, որը ապագայում վեր է ածվում «College Dropout» անվանմամբ սոլո ալբոմի: Ալբոմը թողարկվեց 2004թ.: Այն անմիջապես բարձր դիրքեր գրավեց ԱՄՆ-ի վարկանիշային աղյուսակներում, նաև ստանում է բազմաթիվ դրական կարծիքներ ամերիկյան երաժշտական հրատարակչությունների կողմից:

Իր փառքի կիզակետում Kanye West-ը  դառնում է պրոդյուսեր, այնպիսի կատարողների մոտ, ինչպիսիք են՝ Deep, Slum Village, Jadakiss, Jin, Talib Kweli, D-12, Cam’ron, Shyne և այլն:

2005թ. Ուեսթ երգչի կարիերայի համար նոր փուլ է բացվում: Աշխարհ է գալիս հերթական՝ «Late Registration» ստեղծագործությունը: Այս ալբոմը, բառացիորեն մի քանի շաբաթում հասնում է միլիոնավոր շրջանառության: Շատերը համարեցին, որ այս ալբոմը երգչի կարիերայի գագաթնակետն է: Սակայն նա չսահմանափակվեց ձեռք բերվածով և նրա նոր ալբոմում ընդգրկվում են փողային և լարային գործիքներ:

2008թ. թողարկվում է նոր՝ «Graduation» ալբոմը, որի շեշտը քնարերգությունն էր: Դրանից հետո հաջորդում են երկու ալբոմ՝  «808s & Heartbreak» 2008թ., «My Beautiful Dark Twisted Fantasy» 2010թ.: Երկու ալբոմներն էլ տարբերվում էին ձայնագրման և պրոդյուսերական որակներով:

042009թ., ամեն ինչից զատ, մեր ընկերը, MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ մեծ աղմուկ է հանում: Այն բանից հետո, երբ լավագույն կանացի տեսահոլովակ անվանակարգում հաղթող է ճանաչվում Թեյլոր Սվիֆթը, և երբ Սվիֆթը բարձրանալով բեմ ուզում էր շնորհակալության խոսքեր ասել, բեմ է ներխուժում Ուեսթը, խլում աղջկանից բարձրախոսը և հայտարարում բոլորին, որ հաղթողը պետք է լիներ  Beyonce-ն, և որ իսկական աստղը նա է: Հետո նա ետ է վերադարձնում բարձրախոսը և հեռանում: Թեյլորը այլևս ոչինչ չկարողացավ ասել: Իհարկե բոլորի համակրանքը Թեյլորի կողմն էր: Քննադատությունների տարափը հեղեղի պես լցվեցին երգչի վրա, նույնիսկ հավատարիմ երկրպագուները բոյկոտում էին նրա համերգները: Հետո հաջորդում են ներողությունները, որպեսզի մի փոքր մեղմվի իրավիճակը և նույնիսկ Ուեսթը Թեյլորի համար երգ է գրում: Սա հանկարծակի որոշում էր, թե լավ մտածված պրոդյուսերական քայլ՝ դժվար է ասել, սակայն որ այս երկու երգիչները այս ամենի վրա լավ փիարվեցին՝ դա փաստ է:

2011թ. մեր հերոսը գրում է «E.T.» երգը, որը կատարում է Katy Perry-ի հետ դուետում, որի հիման վրա նկարահանվում է հաջողակ մի տեսահոլովակ: Օգոստոսին, համատեղ Jay-Z-ի հետ թողարկում է «Watch the Throne» ալբոմը: Այս ձայնասկավառակը ռեկորդ է սահմանում թվային վաճառքում: Թողարկումից մեկ շաբաթ անց գրանցվում է 290 000 ներբեռնում: Պատմությունը շարունակվում է:

Ահա այսպիսին է «մեր փեսայի» պատմությունը….

Kanye West-ի դիսկոգրաֆիան

Yeezus (2013)
Watch the Throne (2011) (совместно с Jay-Z)
My Beautiful Dark Twisted Fantasy (2010)
808s & Heartbreak (2008)
Graduation (2007)
Late Registration (2005)
The College Dropout (2004)

Նյութը՝ MediaMag.am-ի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Kanye West: Մեր փեսան: Ո՞վ է նա
ԹԵՍՏ. Ո՞վ կլինեք հաջորդ կյանքում