fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կանխատեսումների մեծ գիրք. փակեք աչքերը, տվեք ձեզ հուզող հարցը և բացեք...

Կանխատեսումների մեծ գիրք. փակեք աչքերը, տվեք ձեզ հուզող հարցը և բացեք համապատասխան էջը

Դեռևս մեր տատիկներն էին օգտվում կանխատեսումների գրքից՝ ապագան իմանալու համար: Մենք առաջարկում ենք գուշակելու այլընտրանքային տարբերակ՝ անվտանգ և բավական ճշգրիտ:

Փակեք աչքերը: Մտովի հարց տվեք, որը տվյալ պահին առավել կարևոր է ձեզ համար: Բացեք աչքերը: Ո՞ր թվի վրա առաջինը կանգ առավ հայացքը: Կարդացեք կանխատեսումը ներքևում:

1. Ցանկալիին կհասնեք շնորհիվ այն բանի, որ կհայտնվեք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ճիշտ մարդկանց հետ:

2. Շուտով ձեզ սպասում է նյութական ծաղկունք: Կարևորը բաց չթողնեք պահը:

3. Դուք մի փոքր խճճվել եք: Մտածում եք մի բան, ասում եք մեկ այլ բան: Դրանից օգուտ չկա:

4. Հաջողությունը հեռու է ձեզնից: Բայց չմոռանաք համբերություն դրսևորել:

5. Դուք դժվարություններ ունեք, բայց իմացեք, որ դրանք դեպի լավին են տանում: Կայծակները կշրջանցեն ձեզ:

6. Ձեզ սպասվում է նյութական բարելավում:

7. Հաջողությունը հնարավոր է, բայց ոչ միայնակ: Գտեք նման հայացքների տեր մարդկանց:

8. Նախատեսված պլանները կարող են քարուքանդ լինել բախտի քմահաճույքով: Բայց մի տխրեք:

9. Ինչ-որ պատճառներով ձեր բախտը այժմ չի բերում: Բայց մի բարկացրեք բախտին: Ամեն ինչ կկարգավորվի:

10. Ձեր ճանապարհին շուտով կհայտնվեն խոչընդոտների մի ամբողջ շարք: Բայց դուք դրանք կհաղթահարեք:

11. Ամեն ինչ ձեզանից է կախված: Եթե դուք չզլանաք, դուք կստանաք այն ամենը՝ ինչ ցանկանում եք:

12. Այժմ ձեզ համար ամենակարևորը՝ գիտելիքներ ստանալն է: Կենտրոնացեք կրթության վրա:

13. Ձեզ սպասվում են դժվարություններ: Բայց ժամանակավոր: Մի շտապեցրեք իրադարձությունները: Ամեն ինչ կդասավորվի ի օգուտ ձեզ:

14. Ձեր ճանապարհին անընդհատ հայտնվում են մանր խոչընդոտներ, բայց դուք պատվով դրանք կհաղթահարեք:

15. Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին: Արդյո՞ք ինչ-որ մեկը ձեզ արջի ծառայություն չի մատուցում:

16. Ամեն դեպքում դուք հաղթանակով դուրս կգաք: Կարևորը չմեծամտանաք և չթուլանաք:

17. Դուք չափից շատ եք ուզում հասնել նպատակին: Թուլացրեք «բռնվածքը», այդպես նյարդային խանգարում էլ է հնարավոր ստանալ:

18. Կենտրոնացեք առօրյա խնդիրների վրա, իսկ կարևորը ինքնուրույն կգա:

19. Ինքնաբերականությունը՝ ներկա պահին ձեր երկրորդ անունն է: Մի վախեցեք իմպովիզացիաներ անել և դուրս գալ սովորականի շրջանակից:

20. Հնարավոր է կհայտնվեք փակուղում: Հանգիստ սպասեք, մինչև կանցնի լճացումը և նոր ուժերով գնացեք դեպի նպատակ:

21. Ներկա պահին գտնվում եք շրջապատող մարդկանց հետ ուժեղ փոխհարաբերության մեջ: Փորձեք նրանց հետ պահպանել լավ հարաբերությունները:

22. Մոռացեք ձեր էգոիզմը: Այն ձեզ պետք չէ:

23. Իդեաները, որոնք երկար մշակում էիք ձեր գլխում, շուտով կյանքի կկոչվեն:

24. Այժմ ինքնակատարելագործման և կրթության ժամանակաշրջան է: Տրվեք դրան:

25. Ձեր հայացքը «խամրել է» և դուք չեք տեսնում պարզ բաներ: Ձեզ հանգիստ է հարկավոր:

26. Հաջողության հասնելու համար, դուք պետք է հարաբերվեք մարդկանց հետ: Եղեք նրբանկատ և համբերատար:

27. Եկել է ժամանակը, թվում է թե, ամենաանհավանական խնդիրների իրագործման:

28. Ձեզ խոչընդոտում է անվստահությունը ինքներդ ձեր և տիեզերքի հանդեպ:

29. Ինչ-որ պատճառներով, ինչ-որ բան ձեզ կանգնեցնում է նպատակների իրագործման համար: Մի լավ մտածեք, այդ ի՞նչ խարիսխ կարող է լինել:

30. Շատերն են նախանձում ձեր հաջողություններին: Բայց բանբասանքից այն կողմ դա չի անցնի:

31. Ցուցաբերեք նախաձեռնություն և ինքնուրույնություն: Այդ երկու որակները կօգնեն ձեզ էականորեն առաջ շարժվել դեպի նպատակ:

32. Շուտով դուք կստանաք անհրաժեշտ տեղեկությունները:

33. Որքան ժամանակ և ուժ կծախսեք՝ այնքան հաջողության էլ կհասնեք:

34. Մտքում միշտ ունեցեք պլան Բ: Հնարավոր է շուտով ձեզ պետք լինի օգտվել այլընտրանքային ճանապարհից:

35. Կմեծանա մեծ փողեր ծախսելու գայթակղությունը: Մեծացրեք ձեր սթափությունը:

36. Հուզմունքը կանցնի երկրորդ պլան: Ամեն ինչ հարթ և ուղիղ է ընթանում:

37. Երջանկության ժամանակն է:

38. Մեծացրեք ձեր պահանջները և ձեր ցանկությունները կիրականանան:

39. Եթե դուք հետևեք ճակատագրի դասերին, դուք կստանաք ամեն ինչ և նույնիսկ ավելին:

40. Այժմ պետք է վստահել կյանքին և լողալ նրա հոսքին համընթաց: Գետը ինքը ձեզ կբերի անհրաժեշտ վայր:

41. Այն, ինչն այժմ վախեցնում է ձեզ և դուրս շպրտում հարմարավետության մարզից, ապագայում օգուտ կլինի:

42. Ամեն ինչ ավելի արագ կզարգանա, քան մտածում եք:

43. Հաճելի իրադարձությունները կհետևեն մեկը մյուսի ետևից:

44. Ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, որոնք շատ ուրախություններ կբերեն ձեզ:

45. Երջանիկ պատահականությունները՝ այն է, ինչը ձեզ կուղեկցի մոտ ժամանակներս:

46. Ձեզ սպասում է շատ հոգսեր: Հուսահատության ժամանակ չկա:

47. Քաոսը հոգում շատ անհաջողություններ է բերում: Կարգի բերեք:

48. Ցուցաբերեք համբերություն, քանի որ շուտով հին նախապաշարմունքները դուրս կժայթքեն:

49. Դուք կարող է բաց թողեք ձեր հնարավորությունը թեթևամտության պատճառով: Ուշադիր եղեք:

Ձեզ դուր եկա՞վ ձեր կանխատեսումը: Հուսով ենք այն չվախեցրեց ձեզ:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 13-ից 19-ը

ԽՈՅԵՐ Աստղերը հուշում են ձեզ զբաղվել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագան ծրագրելով: ՑԼԵՐ Ձեր սիրելին ձեզ համար կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին: Թե...

ԹԵՍՏ․ Շատ քչերն են կարողանում անցնել այս ինտելեկտուալ թեստը: Իսկ դո՞ւ․․․

Այս թեստն անցնելու համար պահանջվում է խորը գիտելիքներ տարբեր բնագավառներից: Շատ քչերին է հաջողվում անթերի անցնել այս թեստը: Իսկ ի՞նչ եք կարծում, Ձեզ կհաջողվի՞: Վերջում...

«Ուրախությունները մոռացվում են, իսկ վշտերը՝ երբեք…». մեջբերումներ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպից

«Մեր ժամանակի հերոսը» ռուս հայտնի հեղինակ Միխայիլ Լերմոնտովի վեպն է հետաքրքիր և տարբերվող խառնվածք ունեցող Գրիգորի Ալեքսանդրովիչ Պեչորինի մասին: Արկածախնդիր այս երիտասարդը հաճախ դառնում...
video

Պրեմիերա․ Լիլու՝ «Հոգիս»

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Այն նկարահանվել է «Հոգիս» երգի հիման վրա։ Ստեղծագործության խոսքերի ու երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը՝...