fbpx

3 քայլ դեպի երջանկություն

Երջանկության գաղտնիքները շատ պարզ են: Դրանք հիմնվում են այնպիսի հասկացողությունների վրա, ինչպիսիք են՝ հանգստություն, իմաստություն և տղամարդկություն: Բայց ինչպե՞ս դրանք կիրառել սեփական կյանքում: Ինչպե՞ս հասնել երջանկության:

Եկեք միասին կատարենք 3 ոչ բարդ քայլ դեպի երջանկության ճանապարհ․

Քայլ 1․ գտեք երջանկության աղբյուրներ

Որպեսզի կարողանաք անցնել այդ փուլը, ձեզ հարկավոր է նախորոք պատրաստել 2 թերթ թուղթ և գրիչ: Վերցրեք առաջին թերթը և գրեք նրա վար այն բոլոր բաները, արարքները և իրավիճակները, որոնք դարձրել են և շարունակում են ձեզ դժբախտ դարձնել, ձեզ մոտ առաջ են բերում տառապանք: Ժամանակի ընթացքում այդ պատճառները փոփոխվում են, այդ պատճառով, եթե ապագայում ցանկանաք կրկնել վարժությունը, հիշեք, որ դուք պետք է գրեք միայն տվյալ պահին արդիական դժբախտության աղբյուրները: Միգուցե դեռահասության շրջանում ձեզ անհանգստացնում էին պրոբլեմները դպրոցում, «կյանքի մեկ քառորդի (20-30 տարեկան) ճգնաժամի» ընթացքում՝ ֆինանսական հարցերը, հասուն տարիքում՝ տհաճ հիվանդությունների առկայությունը:

Այժմ վերցրեք երկրորդ թերթը և մեկ սյունակում արտագրեք դժբախտության բոլոր պատճառներն այնպես, որպեսզի վերևում հայտնվեն ամենաբարդ պրոբլեմները, իսկ ներքևում՝ ամենապարզերը: Նայեք ստացված ցուցակին և «-» նշան դրեք բոլոր այն բաների կողքը, որոնք դուք չեք կարող փոխել, նաև «+» նշանը այն պրոբլեմների կողքը, որոնց միանշանակ լուծում կարելի է գտնել:

Քայլ 2․ ընդունեք բոլոր այն բաները, որոնք դուք ունակ չեք փոխել

Այս փուլում դուք պետք է ինքներդ ձեզ հետ լինեք առավելագույնս ազնիվ: Հնարավոր է կարդալու ընթացքում որոշեք, որ որոշ «-» նշաններ հնարավոր է փոխարինել «+»-ով: Դա բացարձակ նորմալ է: Բայց նաև նորմալ է այն, որ դժբախտության աղբյուրների մեծ մասը մնում են «-» նշանի ներքո: Ձեր չլուծվող պրոբլեմների ցանկում կարող են լինել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «անփոխադարձ սեր», «վատ հարաբերություններ հարազատների կամ կոլեգաների հետ», «թույլ առողջություն տարիքի պատճառով»:

Ձեր նպատակն է՝ խաղաղության պայմանագիր կնքել այդ պրոբլեմների հետ: Հասկացեք, որ սթրեսը ժամանակակից կյանքի անբաժան մասն է կազմում: Բայց հենց նա է մեզ դարձնում ավելի ուժեղ և իմաստուն: Երախտապարտ եղեք այդ փորձի համար: Անկեղծ «շնորհակալություն» հայտնեք պրոբլեմներին՝ հոգևոր վերելքի և ավելի իմաստուն դառնալու հնարավորություն ընձեռելու համար: Հիշեք, որ յուրաքանչյուր պրոբլեմ իր մեջ կրում է կյանքի դաս, որն անպայման պետք է սերտել: Այլապես կյանքը կրկին և կրկին այն ձեզ կմատուցի: Վերլուծեք, թե ըստ ինձ ինչո՞ւմ է կայանում դասը: Այն պետք է սովորեցներ ձեզ կարեկցե՞լ, սիրե՞լ, փոխօգնության հասնե՞լ, լինել մեծահոգի՞, թե՞ լինել համառ:

Քայլ 3․ Փոխեք բոլոր այն բաները, որոնց վրա կարող եք ազդել

Պրոբլեմները, որոնք նշել եք «+» նշանով, կդառնան ձեր նպատակն ու մոտիվացիան: Հասկացեք որ այս նշանով յուրաքանչյուր կատեգորիա ունի իր սեփական լուծումը: Օրինակ, հոգեբանական խնդիրները կարող են լուծվել լավ հոգեբանի օգնությամբ, անինքնավստահությունը կարող է փոխարինվել այլ որակներով, որոնք կկարողանաք զարգացնել ձեր մեջ, սթրեսն աշխատավայրում և ֆինանսական պրոբլեմները կարող են լուծվել ինքնակարգապահությամբ, զուգընկերոջ հետ բարդ հարաբերությունները կարելի է վերածել ներդաշնակի՝ ձեր համատեղ կյանքում ավելացնելով ռոմանտիկան:

Լավ նորությունը կայանում է նրանում, որ ուղղակի գրելով այդ պրոբլեմների մասին, դուք արդեն կիսով չափ լուծել եք դրանք: Իսկ սկսել պետք է ամենապարզ հարցերից, որոնք գրված են ցուցակի վերջում: Հետզհետե, ստանալով անգին փորձ և ձեռք բերելով տղամարդկություն, դուք կարող եք անցնել ցուցակի վերևի հատվածում գրանցված ավելի բարդ պրոբլեմների լուծմանը:

Ընդունելի՞ գին է արդյոք դա ձեր երջանկության համար: Իհարկե այո: Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ վերցնել ղեկը ձեր ձեռքը՝ այն բաների, որոնց վրա կարող եք ազդել: Հիշեք, որ միայն դուք եք կառավարում ձեր սեփական կյանքը, իսկ դա նշանակում է, որ դուք կարող եք այն փոխել դեպի լավը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
3 քայլ դեպի երջանկություն
Այսօր Էլ-Կլասիկո՝ Ռեալ Մադրիդը ընդեմ Բարսելոնայի