fbpx

Կանանց մասին 10 աֆորիզմ, որոնք կբացահայտեն նրանց բոլոր գաղտնիքները

Կանացի կերպարը համաշխարհային գրականության մեջ համարվում է ամենաքննարկվողն ու ինտրիգայինը: Ամբողջ աշխարհից լավագույն գրողներն ու պոետները գովերգել, սիրել, ատել են կանանց՝ ամեն ինչ, միայն թե ոչ անտարբերություն: Կանայք աշխարհում տեղի ունեցող բոլոր դժբախտությունների պատճառն են, բայց նույն ժամանակ բոլոր դժբախտությունների դարմանն են:

Մենք հավաքել ենք հայտնի գրողների 10 հզոր մեջբերումներ՝ մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչների մասին:

Ո՞վ է տղամարդկանցից իջել խավարի մեջ և վերադարձել այնտեղից որդու կամ դստեր հետ, ինչպես դա անում են կանայք: Այդ քնքուշ, ժպտացող արարածները տիրապետում են բարի մի գաղտնիքի: Այդ հրաշալի ժամերը, որոնք որդեգրել են ժամանակը՝ նրանք կերտում են մարմին, որին վիճակված է կապել անվերջություններ: Շնորհը նրանց մեջ է, նրանք ընդունել են հրաշքի ուժը և այլևս չեն մտածում այդ մասին: Ինչո՞ւ մտորել ժամանակի մասին, եթե դու ինքդ՝ ժամանակն ես, եթե ջերմության և կյանքի մեջ ձևացնում ես քեզ ակնթարթային մի պահ:

Ռեյ Բրեդբերի

Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք թվում են լավի և վատի, կախարդականի և սարսափելիի համադրություն: Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք գոյություն ունեն:

Չարլզ Բուկովսկի

Կնոջը անհնար է հաղթել: Եթե դուք անախորժություններ չեք սիրում, ապա նույնիսկ չեք էլ փորձի:

Ուիլյամ Ֆոլկներ

Կանացի բնազդը շատ ավելի հզոր է մեծագույն մարդկանց հեռատեսությունից:

Օնորե դե Բալզակ

Կինը երբեմն կարող է խոստովանել իր մեղքերը, բայց ես չեմ ճանաչել թեկուզ մեկին, ով կխոստովաներ իր թուլությունները:

Բերնարդ Շոու

Սիրելի կնոջ բարկությունն անգամ լի է անվերջ գեղեցկությամբ, որը մենք չենք կարողանում գտնել ուրիշ կանանց մեջ մեր ամենաերջանիկ րոպեներին:

Ստենդալ

Կնոջը կորցնում ես նույն կերպ, ինչպես գումարտակը՝ հաշվարկների մեջ սխալվելով, հրամանները չկատարելով, և աներևակայելի ծանր պայմանների պատճառով: Նաև այն պատճառով, որ ուղղակի կենդանի ես:

Էրնեստ Հեմինգուեյ

Կինը՝ ձեզ համար երկաթյա կահույք չէ, նա ծաղիկ է: Նա չի ցանկանում գործնականություն: Նրան հարկավոր են արևային, քնքուշ խոսքեր: Ավելի լավ է ամեն օր նրան ասել որևէ հաճելի բան, քան ամբողջ կյանքում մռայլ կատաղությամբ աշխատել նրա համար:

Էրիխ Մարիա Ռեմարկ

Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք այս հարցերում ավելի զգայուն են: Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը:

Օսկար Ուայլդ

Կինը խորամանկ է, շատախոս, ունայն, ստախոս, քծնող, շահամոլ, անտաղանդ, թեթևամիտ, չար: Միայն մի բան է գրավիչ նրա մեջ, իսկ կոնկրետ այն, որ նա աշխարհ է բերում այնպիսի քնքուշ, նրբագեղ և սարսափելի խելացի համովիկների, ինչպիսիք են տղամարդիկ: Այդպիսի բարի գործի համար՝ ներենք նրանց մեղքերը:

Անտոն Չեխով


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանանց մասին 10 աֆորիզմ, որոնք կբացահայտեն նրանց բոլոր գաղտնիքները
Ամենավատ զույգերն ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ