Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի թեթև են վերաբերվում իրենց հասցեին արված կանացի արտահայտություններին։ Նրանք չեն վիճի և խուճապի չեն մատնվի, եթե կինն ասի մի բան, որն իրենց դուր չի գալիս։ Բայց կանայք, ընդհակառակը, մեծ նշանակություն են տալիս դրանց։
Այսպիսով, տղամարդու կողմից արված միայն մեկ արտահայտությունը կարող է հավասարակշռությունից հանել, բարկացնել նրանց։ Նրանք կարող են դրա մեջ թաքնված իմաստ որոնել:
Ուստի տղամարդիկ պետք է հետևեն իրենց խոսքին և խուսափեն այն արտահայտություններից, որոնք կանայք տանել չեն կարողանում։ Բայց որո՞նք են այս արտահայտությունները: Եկեք ծանոթանանք դրանց հետ:
1. «Դու գիրացել ես/ավել քաշ ես հավաքել»
Միայն այս արտահայտությամբ դուք կարող եք ջնջել բոլոր այն վառ զգացմունքները, որոնք ժամանակին եղել են ձեր միջև և վիրավորել կնոջը։
Իհարկե, կինը կարող է գիրանալ, բայց ոչ մի դեպքում չի կարելի դրա մասին խոսել։ Շատ կանայք մեծ նշանակություն են տալիս իրենց կազմվածքին և վախենում են գիրանալուց, ինչի պատճառով ցանկացած ակնարկ, և առավել ևս՝ ավելորդ քաշի մասին արտահայտությունը կարող է նրանց խելագարեցնել։
2. «Իմ նախկինը…»
Ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ է արել ձեր նախկինը, ինչպես է նա դա արել, ինչ է եղել և այլն, ավելի լավ է հրաժարվել նման արտահայտությունից, համեմատելով ձեր ներկայիս կնոջը:
Ցանկացած կնոջ տհաճ կլինի այն փաստը, որ նրան համեմատում են նախկինի հետ, և առավել ևս դա անում են վատ առումով։
3. «Ինձ հանգիստ թող, ես զբաղված եմ»
Նման արտահայտություն չպետք է ասեք կնոջը, քանի որ դրանից հետո նա կարող է վիրավորվել, և ձեր հարաբերությունները ի չիք կլինեն։
Իհարկե, տղամարդը կարող է զբաղված լինել և ընդհանրապես ժամանակ չունենա խոսելու, բայց պետք չէ նման արտահայտություններ նետել։ Ավելի լավ է խոսակցությունը տեղափոխել այլ ժամանակ ու դա անել ավելի նուրբ։
4. «Այլևս մի հիշեցրու ինձ…»
Եթե խոսքը գնում է կնոջ համար կարևոր և բովանդակալից բանի մասին, ապա այս արտահայտությունը կարող է բարկացնել նրան։ Ավելին, եթե նա կրկնում է այս արտահայտությունը, նշանակում է, որ նրա համար կարևոր է դա փոխանցել զուգընկերոջը։
Այդքան կատեգորիկ և կոպիտ մի պատասխանեք նրան։ Դուք պետք է համբերատար լինեք և հանգիստ տեղեկացնեք կնոջը, որ իր խնդրանքը լսվել է:
5. «Ես պարտավոր չեմ ձեզ զեկուցել»
Եթե տղամարդը հարաբերությունների կամ ամուսնության մեջ է, ուրեմն նա պարզապես պարտավոր է զեկուցել իր կնոջը։
Եթե կնոջը նման արտահայտություն անեք, ապա նա կարող է վերջնականապես բաժանվել տղամարդուց։
Պետք է ընդունել կնոջ ցանկությունը՝ ավելին իմանալ զուգընկերոջ մասին և պատասխանել նրան հետաքրքրող հարցերին։