Որպեսզի հարաբերությունները լավ լինեն, պետք է կարողանալ ոչ միայն տալ, այլ նաև պահանջել: Եվ դա շատ զույգերի խնդիրն է: Հաճախ պահանջները հիմար են կամ ուղղակի ոտնահարում են զուգընկերոջ շահերը։ Ինչպես, օրինակ այս 6-ը.
Տղամարդը պետք է հեշվետվություն ներկայացնի
Խանդը երբեք ոչ ոքի լավ բանի չի բերել։ Իսկ առավել ևս կասկածամտությունը:
Ընդհանրապես, ցանկացած դավաճանություն ունի պատճառ: Եթե դա տեղի ունենում, ուրեմն դուք կամ վատ զուգընկեր եք ընտրել, կամ ինքներդ եք բերել դրան։ Եվ այո, հենց այդպիսի խանդն է ամենից հաճախ հանգեցնում դավաճանության։
Եվ վերջում, եթե տղամարդը ցանկանում է դավաճանել՝ նա դա կանի, որքան էլ փորձեք հետևել նրան: Հետևաբար, ավելի լավ է լուծել խնդիրը, ոչ թե հետևանքները։
Տղամարդը պետք է ամեն ինչ ինքնուրույն որոշի
Շատ աղջիկներ մեծացել են վեպերի վրա, որոնցում արքայադստեր մոտ գալիս է արքայազնը, ով փրկում է նրան, պաշտպանում, լուծում է բոլոր խնդիրները: Բայց դա իրական կյանքում չի լինում: Կնոջ ներդրումը հարաբերություններում պետք է լինի ոչ պակաս։
Ցանկացած հարաբերություններում կարևոր է հավասարությունը: Ուստի դժվար հարցերը երկուսն էլ պետք է լուծեն, այլ ոչ թե մեկ հոգի։ Պետք չէ ամեն ինչ գցել տղամարդու վրա։
Տղամարդը պետք է ստի ինձ համար
Հնարավոր է՝ որևէ խոստում չեք կատարել։ Եվ դուք ուզում եք, որ տղամարդը ծածկի ձեզ: Բայց նա ընդհանրապես պարտավոր չէ դա անել։
Հնարավոր է նա ուղղակի դեմ է ստելուն, դա իր իրավունքն է։ Պետք չէ փորձել փախչել պատասխանատվությունից, առավել ևս՝ քաշել ուրիշներին դրա մեջ: Բայց դուք կարող եք օգնություն խնդրել՝ մեղքը քավելու համար:
Տղամարդը միշտ պետք է լավ բաներ ասի
Մի շփոթեք կոպտությունը համարժեք քննադատության հետ։ Հարաբերություններում դժգոհություններ կառաջանան, և դրանք արտահայտելը կարևոր է։ Պատրաստ եղեք լսել ոչ միայն հաճելի բաներ ձեր մասին:
Եվ այո, եթե պահանջներ չես ներկայացնում, ապա վաղ թե ուշ դրանք կկուտակվեն։ Եվ հետո մեծ սկանդալ կլինի, որը կարող է քանդել հարաբերությունները: Ավելի լավ է ամեն ինչ միանգամից ասել։
Տղամարդը պետք է ավելին անի
Շատ հիմարություն է զուգընկերոջից պահանջել այն, ինչ ինքդ չես անում։ Խնդրել դեռ կարելի է, բայց դա էլ խորհուրդ չի տրվում: Օրինակ, դուք ցանկանում եք, որ տղամարդը հետևի իր արտաքինին՝ ուրեմն սկսեք ինքներդ ձեզանից:
Տղամարդը պետք է հանդուրժի իմ ծնողների պահվածքը
Շատ դեպքեր կան, երբ երեխաների հարաբերությունները ծնողների հետ հեռու են իդեալական լինելուց։ Ավագ սերունդը փորձում է մտնել երեխայի կյանք և ազդել դրա վրա։ Արդյունքում ծնողները հաճախ են միջամտում երեխաների հարաբերություններին։
Այս ամենը հանգեցնում է տղայի և ձեր ծնողների միջև հակասությունների: Բայց, եթե տղամարդն իրեն զուսպ ու կուլտուրական է պահում, ապա նրանք նույնը պետք է անեն։
Բայց շատ աղջիկներ բռնում են նվազագույն դիմադրության ճանապարհը: Հետևաբար, նրանք անձնատուր են լինում իրենց ծնողներին՝ տղայի շահերը պաշտպանելու փոխարեն։ Արդյունքում սա խաթարում է վստահությունը զույգի հարաբերություններում։