Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ

ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ

Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը Helbikնույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար «հրթիռ-բալոնները»: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը (նկարում՝ կանգնած): Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:

Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:

Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում (ի դեպ մարտի դաշտ նրան չի թողել մեկնել հենց ինքը, Արցախյան ազատամարտի Մեծ Հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Ազգալդյանը գտնում էր, որ Հելբիկ Հակոբյանը Արցախյան ազատամարտին ավելի շատ օգուտ կբերի լաբորատորիայում (լրացում հեղինակից 02.08.2014)):

Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:

Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:

Ինչևէ, հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:

Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…

Загрузка…

 

կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններ։ Ինչո՞ւ Ձեր բախտը չի ժպտում հարաբերություններում

Հարաբերություններում ոչ բոլոր մարդկանց է բախտը ժպտում։  Եվ դրա պատճառ կարող է լինել ինչ պատահի։ Այս հոդվածում մենք հիմնվելով Ձեի Կենդնանակերպի նշանի վրա՝ կփորձենք...

Տարրական թեստ աշխարհագրությունից, որը քչերն են կարողանում անսխալ անցնել

Ներկայացնում ենք Ձեզ տարրական թեստ աշխարհագրությունից: Իսկ դուք կկարողանա՞ք անսխալ անցնել այն: Եկեք տեսնենք: Աղբյուրը՝ BlogNews Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն...

10 բան որ պետք է անել, կրկին սեր գտնելու համար

Դուք գտնվում եք Ձեր սիրո փնտրտուքներո՞ւմ: Ահա թե ինչպես գտնել այն արագ և հավերժ: Այն միակ մարդու որոնումները շատ երկար ժամանակ կարող են պահանջել: Բայց...

Մարդու օրգանիզմի իմացության ԹԵՍՏ

Թվում է թե ինչպե՞ս կարելի է չիմանալ սեփական մարմնի մասին: Չէ՞ որ դա այն է, ինչով մենք ապրում ենք և ինչ ենք մեզանից ներկայացնում:...

Որքան գեղեցիկ է մարդը, այնքան մեծ է բաժանման հավանականությունը: Հարվարդյան հետազոտություն

Մեդալի հակառակ կողմը․․․ Ամուսինների արտաքին գրավչությունը խանգարում է երկարատև և երջանիկ հարաբերություններին, պարզել են Հարվարդի գիտնականները: Համաձայն նրանց եզրահանգումների, նման զույգերը ավելի հաճախ են բաժանվում,...