Կանացիությունը կանանց բնորոշ կամ նրանցից ակնկալվող որակների համալիր է: Այն ներառում է քնքշություն, հեզություն, կարեկցանք, զգայունություն, զոհաբերություն, տղամարդու մեջ պաշտպանելու և հոգ տանելու ցանկություն առաջացնելու ունակություն, իրեն ճիշտ ներկայացնելու կարողություն և այլն: Իսկ ինչպե՞ս են ձեր և կենդանակերպի պանթեոնի մյուս կանանց գործերն այս առումով: Կարդացեք մեր այսօրվա հորոսկոպում:
Խոյ
Խոյ օրիորդը ամազոնուհի է։ Սակայն նա պարզապես կին-որսորդ չէ, այլ նաև շատ ազդակային կին-որսորդ և կին-ռազմիկ։ Նա սկզբում մահացու հարված կհասցնի, իսկ հետո արդեն կսկսի ուսումնասիրել, թե ով է այս անգամ իր ձեռքի տակ ընկել։ Այնպես որ, ավելի լավ է հեռու մնացեք։
Ցուլ
Կին Ցուլը աստվածուհի է։ Օրիորդ Ցուլերը ինչ-որ աներևակայելի կերպով կարողանում են շոշափելի հրաշքներ գործել՝ տներ, մեքենաներ, զարդեր։ Օրիորդ Ցուլի համար պարբերաբար զոհաբերություններ է անհրաժեշտ անել, այլապես նա կվիրավորվի և կանիծի հասարակ և հիմար մահկանացուներին։ Օրիորդ Ցուլը, ինչպես և բոլոր աստվածուհիները, այդքան էլ բարի չէ։ Թեև չար էլ չէ։ Պարզապես նրա աշխատանքն է այդպիսին։
Երկվորյակներ
Օրիորդ Երկվորյակները հավերժահարսներ են, ոչ թե գեղեցկադեմ ու լավ պահպանված տիկնիկ։ Նրանց մոտ ամեն բան իրական է՝ իրական պատանեկան ապստամբություն, իրական խենթություններ, սեքս, ռոք-ն-ռոլլ․․․ Նույնիսկ երբ նա տատիկ դառնա, նրա բազմաթիվ «ես» – երը շարունակելու են պոռտվեյն խմել շքամուտքում, կաշվե բաճկոնով աշխարհիկ հավաքույթների գալ, սիրահարվել՝ կարծես առաջին անգամ, և ատել այս հիմար չափահաս աշխարհը։
Խեցգետին
Կին Խեցգետինը մայր է։ Նա պարուրում է մայրական հոգատարությամբ բոլոր մտերիմներին, նաև նրանց, ով ունի այդ հոգատարության կարիքը։ Նրա հոգատարությունը սահմաններ չունի։ Այնպես որ, Խեցգետին կնոջ կանացիությունը պարզապես կատարյալ է։ Նրանք, ում սիրում է կին Խեցգետինը, երջանիկ և հաջողակ են համարվում, եթե, իհարկե, նրանք պատրաստ են ընդունել այդ երջանկությունը բոլոր պայմաններով, որից ամենակարևորն է՝ առանց գլխարկի տանից դուրս չգալ։
Առյուծ
Կին Առյուծը թագուհի է։ Առյուծի կանացիությունը իրականում արքայական է, որովհետև այնտեղ, որտեղ հայտնվում է նա, դադարում են գոյություն ունենալ մնացած բոլոր կանայք։ Թեև Առյուծ կանայք բազմաթիվ թերություններ ունեն, սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ թագուհիները միայն գահին չեն նստում՝ վերևից ներքև բոլորին նայելով։ Նրանք նաև կառավարում են պետությունն ու հպատակներին։ Եվ այդ հպատակներին երբեմն մահապատժի են ենթարկում։ Այնպես որ, եթե չեք ցանկանում հայտնվել կառափնարանի առջև, հաճախ գովաբանեք Առյուծին։
Կույս
Կույսը իմաստուն կին է։ Այո, նա այն իմաստունն է, որը բոլորը ցանակնում են լինել, սակայն ոչ ոքի մոտ դա չի ստացվում։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպես։ Իսկ Կույսը գիտի, թե ինչ է իրական իմաստությունը։ Դա կատարյալ տրամաբանությունն է, վերլուծական մտածողությունը, հետախուզական աչքը և կատարյալ հիշողությունը։ Այդ ամենը Կույսը ունի։
Կշեռք
Տուրգենևի հերոսուհի։ Քնքուշ և երկչոտ օրիորդ, հրեշտակ, անպաշտպան էակ, ում պետք է պաշտպանել այս անսիրտ ու դաժան իրականությունից։ Կշեռքները կարողանում են ստեղծել իրենց համար առանձին աշխարհ, որտեղ ապրում են վարդագույն փերիները։ Եվ այնտեղ՝ այն հրաշալի աշխարհում, Կշեռքների մոտ ամեն բան լավ է։ Բայց Ձեզ այնտեղ ոչ ոք չի թողնի։
Կարիճ
Կարիճը կին վամպիր է։ Ճակատագրական կին, վհուկ և սեքս. ռումբ՝ երեքը մեկում։ Կին Կարիճը մեծ հաջողությամբ կարողանում է համախմբել բոլոր հատկությունները, որոնք սովորաբար վերագրում են կանանց, միևնույն ժամանակ չտարբերելով դրականն ու բացասականը միմյանցից։ Մի խոսքով, այս հրաշալի, սակայն նենգ ու անհասկանալի արարածը նաև չափազանց գրավիչ է։ Ծայրահեղ կանացիությունը ակնթարթորեն կարող է այրել ձեզ։
Աղեղնավոր
Աղեղնավոր կինը կուրտիզանուհի է, իհարկե, լավ իմաստով։ Կենդանակերպի բոլոր նշանները կարծում են, որ կանացիությունը վաղանցիկ նյութ է՝ բոլոր օրիորդների մեջ տեղադրված։ Իսկ Աղեղնավոր կինը հասկանում է, որ կանացիությունը օգտակար մի բան է։ Նա կարող է կանացի լինել այն ժամանակ, երբ դա իրեն անհրաժեշտ է։ Եվ երբ նա միացնում է կանացիության «ռեժիմը», ամեն բան իր ոտքերի տակ է հայտնվում։ Թեև Աղեղնավորներն այդ հնարքը հաճախ չեն օգտագործում. նրանք բավական այլ հատկություններ ունեն։
Այծեղջյուր
Այծեղջյուր կինը մուսա է։ Իրական մուսա։ Այն մուսան չէ, որի մասին բարձրաձայնում էին պոետները, այլ այն, որից նույն պոետները սեղանի տակ էին թաքնվում։ Որովհետև Այծեղջյուրը գալիս է նրանց մոտ, ով բացի ստեղծագործելու ունակություններից, ունի նաև երկաթե նյարդեր։ Այսպիսի տղամարդկանց է սիրում կին Այծեղջյուրը։ Սակայն եթե չվիճել Այծեղջյուրի հետ, կարելի է իմանալ, որ ընտրյալների համար նա կարող է քնքուշ փիսիկ լինել։
Ջրհոս
Ջրհոս կինը սպորտսմենուհի, կոմերիտուհի և պարզապես գեղեցկուհի է։ Նրա մեջ կա ամեն բան, սակայն ամեն ինչ փոփոխական է։ Եվ միայն մի բանն է անփոփոխ մնում՝ եռանդը։ Հանգստությունն ու հանդարտությունը նրանց համար չէ։ Հանգստության մասին երազում են նրանք, ովքեր որոշել են կապել կյանքը Ջրհոսի հետ։ Եթե Ջրհոս կինը հանկարծ լռեց, ապա սպասեք՝ շուտով կպայթի։
Ձկներ
Օրիորդ Ձուկը դերասանուհի է։ Իսկական պրիմա, որն աշխարհին մեկ մանթրա է բարձրաձայնում՝ կինը պետք է կանացի լինի։ Ի դեպ, անում է դա այնքան արհեստավարժ, որ սկսում է թվալ, որ նորաձևության և գեղեցկության աշխարհը ստեղծված է բացառապես Ձկների համար։ Սակայն այս ամենը խաղ է։ Գոյություն չունի ոչ կանացիություն, ոչ էլ «իրական կին» ։ Ձկնիկի իդեալական շրթներկի տակ թաքնված են տասնութ շարք շնաձկան սուր ատամները։